Էժան ծխախոտի մուտքը Ռուսաստան կարգելվի. ԵԱՏՄ-ում հավասարեցնում են ակցիզային դրույքաչափը
Տնտեսություն
ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 2-ին քննարկելու է օրենք՝ ԵԱՏՄ անդամ երկրների ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի ոլորտում հարկային քաղաքականության սկզբունքների մասին համաձայնագրի վավերացման մասին:
Այդ փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականից Եվրասիական միության երկրներում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի միասնական դրույքաչափ է կիրառվելու:
«Համաձայնագիրը թույլ չի տա էժան ծխախոտի մուտքը ռուսական շուկա», - կարծում է Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը:
Համաձայնագրում սահմանվում է Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկերի դրույքաչափերի մերձեցման կանոնները: Սահմանվում է, որ 2024 թվականին ԵԱՏՄ անդամ երկրները 1000 ծխախոտային արտադրանքի համար կիրառելու են 35 եվրոյի հավասար կանխատեսելի դրույք:
«Կանխատեսելի դրույքը կհաստատվի յուրաքանչյուր հինգ տարին», - նշել է նա:
Ընդ որում՝ հարկավոր է հստակեցնել, որ այս երկրներում ակցիզային հարկերը կարող են կանխատեսելի դրույքաչափից շեղվել 20 տոկոսից ոչ ավելի: ԵԱՏՄ երկրները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հետ համաձայնեցված կկարողանան փոխել ակցիզային դրույքաչափը, եթե առկա են արդարացված տնտեսական պատճառներ և եվրոյի նկատմամբ ազգային արժույթների փոխարժեքի ավելի քան 15 տոկոս փոփոխության դեպքում: