Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից Ալինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները Այդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին Բժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ Յուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին Տոնոյան ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո» Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասին Շուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին


ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ` ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Վերլուծություն

Դեռեւս կան քաղաքացիներ, ովքեր հարցնում են` Նիկոլին հեռացնենք, որ ո՞վ գա: Կամ ավելի վատ` Նիկոլին հեռացնենք, որ «նախկիննե՞րը» գան: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա դա հնչում է այսպես` հողատու դավաճանին հեռացնենք, որ ո՞վ գա, կամ հողատու դավաճանին հեռացնենք, որ «նախկիննե՞րը» գան: Այդ երեւույթը Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անվանել է արժանապատվության ճգնաժամ: Քանզի ամբողջ աշխարհում դա աքսիոմ է` կապիտուլյացիա ստորագրած անձը առնվազն պետք է հեռանա ղեկից:

 

ԿՌՎԵԼ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՀԱ՞ՅԸ

Նույնիսկ այս նյութապաշտ աշխարհում որեւէ ճգնաժամ չի հաղթահարվում, եթե լուծված չէ արժանապատվության հիմնախնդիրը: Իզուր չէ, որ դեռ հազարամյակներ առաջ ստեղծվեց պարտված հրամանատարի կամ ղեկավարի պատվո ինքնասպանության ինստիտուտը: Ժամանակակից աշխարհում դրա փոխարեն գործում է հրաժարականի ինստիտուտը: Բոլոր դեպքերում, պարտված առաջնորդը պետք է գնա` եթե ոչ հանդերձյալ աշխարհ, ապա առնվազն թոշակի: Եվ դա ունի նաեւ պրագմատիկ իմաստ` պարտված, կոտրված, վիզը ծուռ առաջնորդը, անգամ եթե լավագույն որակներով է օժտված, չի կարող արդյունավետ ելքեր գտնել ճգնաժամից, առավելեւս` ճգնաժամը վերածել նոր հնարավորության: Նիկոլի պես դատարկ պոպուլիստ ամբոխահաճը` առավելեւս...

Սակայն հողատուն աներեսի պես շարունակում է մնալ: Ահա նրա ասելիքը TACC-ին տված հարցազրույցի ժամանակ. «Գիտեք, մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձեւավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել»: Այսինքն` նա հրաժարականի փոխարեն սկսում է հաշվել, թե ինչքան ժողովուրդ է գնում հանրահավաքների: Եվ իրեն հաշիվ չի տալիս, որ հազարավոր որդեկորուս ծնողների զայրույթի ալիքն ինչպիսին կլինի, երբ դուրս գան առաջին ծանր շոկից... Իրեն հաշիվ չի տալիս, որ իր թիմակիցներից որեւէ մեկին երբ փողոցում հանկարծ ճանաչում են, ապա բարձրաձայն «դավաճան» են բղավում: Իրեն հաշիվ չի տալիս, որ իր անձնական ֆեյսբուքյան էջը վերածվել է կատարյալ պոռնոգրաֆիայի` հայերն այդտեղ նրան հայհոյում եւ նզովում են, իսկ թուրքերը ձեռք են առնում, եւ միայն սակավաթիվ զոմբիները եւ փոքր-ինչ մեծաթիվ ֆեյքերը հուսահատ փորձում են հակադարձել հայերին, բայց ոչ թուրքերին... Իրեն հաշիվ չի տալիս, որ էլ աղբարկղ չմնաց, որի վրա գրված չլինի «Նիկոլ դավաճան», որ ատելությունն իր նկատմամբ համատարած է: Նա չի էլ գիտակցում, որ կատարված կապիտուլյացիան աղետաբեր է, եւ ահա այսպես է վերնագրում մարզպետների հետ իր հանդիպման տեսանյութը. «Վատ նորությունները հայտնի են դարձել նոյեմբերի լույս 10-ի գիշերը: Բայց նոյեմբերի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում: Բայց մենք չենք պատրաստվում փախչել, մենք պատրաստվում ենք մինչեւ վերջ կրել այս բեռը, որովհետեւ համոզված ենք` այդ վատ լուրերի այլընտրանքը ավելի վատը կարող է լինել»: Կապիտուլյացիան նրա համար ընդամենը «վատ նորություն» է, իսկ թշնամու կողմից Գեղարքունիքում ոսկու հանքի կեսի լպիրշ գրավումը` «վատ լուրերի երկրորդ ալիք»: Սա արդեն արժանապատվության ճգնաժամի կարեւորագույն հետեւանքն է` ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ճգնաժամը: Որի անխուսափելի հետեւանքը կլինի երկրի եւ պետականության կոլափսը: Բոլորը գիտենք հանքի խայտառակ պատմությունը, տեսանյութերով լեցուն է համացանցը, սակայն նրա խոսնակը... հերքում է: Որ վաղ թե ուշ ամեն ինչ ավարտվելու է բանականության ճգնաժամով, պարզ էր դեռ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը` 2018-ի ապրիլի 23-ին: Իզուր չէր այդ օրը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել. «Quos Deus perdere vult dementat prius». Երբ Աստված ցանկանում է պատժել որեւէ մեկին, նա զրկում է  նրան բանականությունից: Նույնը ազգերի դեպքում է»: Եվ ահա դրա կուլմինացիան` ԱԺ քննարկումը ԼՀԿ-ի` ռազմական դրությունը վերացնելու նախագծի շուրջ: Քայլասերված մեծամասնությունը պարզապես կատարեց հանձնարարությունը` պահպանել ռազմական դրությունը, որպեսզի անհնարին լինի Նիկոլին անվստահություն հայտնել ԱԺ-ում: Նիկոլն ընտրել է այն տարբերակը, որ նրան աթոռից հնարավոր է հեռացնել միայն քերելով: Եվ հավանաբար աթոռի համար կփորձի կռվել մինչեւ վերջին հայը:

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ Է

Մի ուշագրավ դետալ` կառավարության նիստին Նիկոլն իր ելույթը կարդում էր թղթից: Այսինքն` վախենում էր մի բան «բլթացնել» եւ իր դեմ տրամադրել երբեմնի կողմնակիցների նոր բանակներ: Վախի վկաներն են եւ ոստիկանական ուղեկալները բոլոր իշխանական շենքերի մոտ եւ Նիկոլի կեցավայրի մատույցներում: Աթոռին սոսնձված մնալու մեթոդաբանությունն էլ ռեպրեսիաներն են: Ահա ԲՀԿ երիտթեւի ղեկավար Աշոտ Անդրեասյանի թարմ վկայությունը. «ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են իմ բնակարանը: Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաեւ, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որեւէ ծանուցման եւ հիմքի: Ապօրինաբար բացել են մեքենայիս դռները եւ խուզարկել են այն, վնասելով իմ անձնական գույքը: Այս ամենը խոսում է երկրում տիրող ամենաթողության եւ խուլիգան ղեկավար ունենալու մասին: Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ եւ չեք կոծկելու ձեր դավաճանությունը»:

Երկրորդ ուղղությունը` գեներալիտետի հալածանքներից հետո անցնել գեներալների փչացմանը: Ահա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի տպավորությունը գեներալական ասուլիսից. «ՀՀ Ազգային հերոս, ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հենց հիմա մեզ ասում է, որ մեր Բանակը ոչ մի կապ չունի Սոթքի հանքի հատվածում ՄԵՐ պետական սահմանի պաշտպանության հետ: Ասում է, որ ինչ արել, սաղ ռուսներն են արել: Ասում է, որ հայկական կողմը խելոք, ականջները կախ ենթարկվել է ադրբեջանցիների պահանջին ու ճիշտ ժամանակին զորքը դուրս է բերել բոլոր այն տարածքներից, որոնք Ադրբեջանը իրենն է հռչակել: Հիմա ինձ մոտ հարց է առաջանում` պարոն գեներալ-լեյտենանտ, էս պահին Դուք ո՞ւմ դիմաց եք արդարանում` ՀՀ քաղաքացիների, թե՞ Ադրբեջանի իշխանությունների: Դուք ընդհանրապես մտածու՞մ եք, թե ինչ եք խոսում»:

Սակայն Նիկոլի ամենավտանգավորն անտարբերների շերտն է: Իրավապաշտպան Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ. «Դու անտարբեր եղար, երբ Շուշիում քո պատմությունը պղծեցին: Դու անտարբեր եղար, երբ մարդիկ իրենց գերեզմանները քանդեցին ու լացելով գաղթի ճանապարհը բռնեցին: Դու անտարբեր եղար, երբ հայ հողում հնչեց մուղամը: Դու անտարբեր եղար, երբ հազարավոր մարդկանց մահվան տարած պիղծ զույգը քեզ մեղադրեց դրանում: Դու անտարբեր եղար երբ հոգով փնթին քեզ խաբեց, քեզ ստիպեց ատել բոլորին ու ամեն ինչ: Դու անտարբեր եղար, երբ այլասերվածների մի խումբ կոռուպցիան ավելի մեծ մեղք համարեց քան հայրենիքի դավաճանությունը, թուրքին ծախվելը, մարդ սպանելը: Դու անտարբեր եղար ու մենք բոլորս հիմա կիսամարդ ենք: Եթե մարդ ենք առհասարակ: Հայրենիքը լավը տեսնելու մեր ցանկությունն ուրեմն այնքան ուժեղ չէր, որ գոնե կես կյանք թողեր Քարվաճառի կամ Բերձորի համար: Ձեր անտարբերությունն այնքան ուժեղ էր, որ կես մահ բերեց Հայաստանի համար: Քո անտարբերությունը քեզ չի փրկի նրանից, որ Սոթքի հանքում ադրբեջանցիների հայտնվելու հետեւանքով Հսկայական գումար չի մտնի մեր բյուջե ու կմտնի ՈՒՐԻՇԻ բյուջե: Ու դա կպակասի քո աշխատավարձից, նպաստից, այլ ծախսից: Ու դու ԱՅԼԵՎՍ անտարբեր չես լինի: Բայց դա ԱՅԼԵՎՍ պետք չի լինի: Ուշ կլինի»:

Այո, մինչեւ անտարբերներն ուշքի գան, հողատուն կարող է ավարտի հասցնել Հայոց պետականության լիկվիդացման իր հանձնարարությունը: Եվ նրա իշխանավարման ամեն օրը կարող է դառնալ Հայաստանի վերջին օրը: Պաշտպանունակությունը կազմալուծված է` մնացել է ամբողջովին Վլադիմիր Պուտինի արեւշատության հույսին, տնտեսությունը գահավիժում է, աշխարհում հարգանքը մեր հանդերձ զրո է: Երկիրը դարձել է որբի գլուխ, որը ով երբ ուզի` խուզում է: Բայց հանրության ընդերքում եռում է ահավոր մի ցասում: Որի ժայթքումը կարող ա փրկություն լինել, ազատում ՀԱԿԱՀԱՅԻՑ...

Իսկ ստամոքսով մտածողների համար` ընդամենը մեկ փաստ: Արցախի կորսված տարածքներում աճեցվում էր այն հացահատիկը, որը բավարարում էր մեր պահանջարկի 25 տոկոսը: 25 տոկոս պակաս ես զխտկվելու, պողոս ջան, եւ դա` արդեն այս ձմեռ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններիցԱլինա Նիկողոսյանը այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններըԱյդ օրերի մասնակցության համար նախատեսված գումարային վճարումները թերի են վճարվումՍերժ Սարգսյանը ներկա է գտնվել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարինԲժշկությունը ինձ համար շատ ավելի բարձր է, քան ցանկացած քաղաքականություն. ՏԱՐՎԱ ԲԺԻՇԿ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆՅուրա Մովսիսյանն ավարտեց ֆուտբոլային կարիերան «Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան Կարին ՏոնոյանԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը. «Փաստինֆո»Որն է COVID-19-ի դեմ մեր միակ զենքը.Պրոֆեսոր Չարչյանը վիրուսի 3-րդ ալիքի եւ պատվաստանյութերի մասինՇուշին ծախած դավաճան հողատու իշխանութունը չի կարող դատել Արցախը ազատագրած մեր քաջ հերոսներին«Ստորացուցիչ ստորագրությունները թշնամու համար դարձան ախորժակի դեղ»Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը վատացե՞լ էՈվ է առողջապահության նորանշանակ նախարարըՇուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի«Հրաշագործ չեմ, բայց վստահեցնում եմ, որ դրական փոփոխությունները երկար չեն սպասեցնի» Կարեն ԳիլոյանՈրոշեցի զինվորագրվել պատերազմում գրչով. գրողԳաղտնի հավելվածներ չկան. Լավրովը` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասինԱդրբեջանցիները չեն շտապում բնակվել իրենց հանձնված հողերումՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր. Արմեն ԱշոտյանՀայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ. Վահե ՀովհաննիսյանԼեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել. ԼավրովԼավրովը փաստեց, որ Արցախի կարգավիճակի հարց, որպես այդպիսին, գոյություն ունիԱրսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում էԳերիների վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինԼավրովն անդրադարձավ նաեւ հայկական ռազմագերիների եւ Արցախի կարգավիճակի խնդրին (Տեսնյութ)Մեր եղբայրներն ու քույրերը ադրբեջանական բանտերում են, ինչպե՞ս գնալ նրանց տներ, նախընտրական բուկլետ տալ. Մարուքյան«Իմ քայլը» դեմ քվեարկեց գերիների վերադարձի հարցի քննարկման մասին «Լուսավոր Հայաստանի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցինԱյլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. ՆիկողոսյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք. մահացել է 6 մարդ«Էրդողանին շուտով կհեռացնեն երկրի ղեկավարի պաշտոնից»․ ԴավութօղլուԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼՍՄԱՐԹՖՈՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՒ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔԻ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 4.9%Նախկինում տարած վարակ կամ պատվաստում. ի՞նչն է ավելի լավ պաշտպանում կորոնավիրուսիցՌԴ-ում այսօրվանից մեկնարկում է բնակչության զանգվածային պատվաստումն ընդդեմ կորոնավիրուսիՕմեգայի օպերատիվ պապկային հասանելիություն չենք կարա ունենանք, բայց վստահաբար կարանք ասենք, որ 2017-ին Օմեգան ԱԺ պատգամավոր դարձավ հենց մենակ նրա համար, որ ԱԱԾ գործակալ է. Նարեկ ՍամսոնյանՖրանսիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է արել ազատ արձակել ՆավալնիինՄեսին կարող է որակազրկվել 4 խաղովՌուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ և 783 շինություն․ ՌԴ ՊՆՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Եթե կովիդից և պատերազմից հետոյի ճգնաժամից դուրս գալու համար էլի տնտեսելու եք մշակույթի և կրթության հաշվին, երդվում եմ էլի գալու եք նույն ճգնաժամին». ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին նաև թուրքերի հետ ակտիվ համագործակցող հայերին. փորձագետԼարսի ավտոճանապարհը դեռ փակ է. ա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենաԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՎիճակը չտեսնված վատ է. Հրանտ ԲագրատյանՄարիա Զախարովան մեկնաբանել է Նավալնիին ազատելու մասին Բայդենի խորհրդականի պահանջըԱդրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. Արման ԹաթոյանՀազարավոր երեխեքի արյունը դեռ չի սառել, իսկ դու Ալիևի հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյանը՝ Փաշինյանի և Ալիևի մոսկովյան ճաշի մասին (տեսանյութ)Ռուսական կործանիչներն ավելի քան 40 ավիահարվածներ են իրականացրել ՍիրիայումՃա՞շ…Ալիեւի հե՞տ…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода