«Մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում» Պելեն խոսք է ասել Մարադոնայի մահվան կապակցությամբ
Սպորտ
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան լուրը:
«Իհարկե, մենք մի օր ֆուտբոլ կխաղանք երկնքում»,- Պելեի խոսքը փոխանցում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Մարադոնայի մահվան մասին հայտնի էր դարձել այսօր` նոյեմբերի 25-ին։
Լեգենդը մահացել էր իր տանը` սրտի կաթվածից։