ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԿԿՎԻ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Նիկոլի վրայից դավաճանի հոտ է գալիս, նախարարներին է փոխում, որ հոտը անցնի:
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Հիմա որ Նիկոլը ընդունել է իր մեղքը, որ հանձնել է հողերը Ադրբեջանին, Նիկոլը հանցագործ դավաճա՞ն է, թե՞ քանի որ դատարանի` ուժի մեջ մտած որոշում չկա, անմեղ է:
ԱՐՅՈՒՆԸ ՔԱՇՈՒՄ Ա
Ըստ ազգագրագետների` Նիկոլը իրեն հավատարիմ նախարարներին հանում է գործից եւ իր նմաններին է բերում:
ՀԵՐՔՈՒՄ
Ըստ ռազմական փորձագետների` Շուշիի դարպասը բացել է ոչ թե տրոյական ձին, այլ` Սորոսի ավանակը:
ԱԲՍՈՒՐԴ (ՎԵՀԱՓԱՌԻ` ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Հայաստանի Վեհափառը կարա զոհերի եւ դահիճների համախմբման կոչով հանդես գա:
ՈՎ ՍՏՈՐԱԳՐԻ, ՈՎ ԾԵԾ ՈՒՏԻ (ՆԻԿՈԼԸ` ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԾԵԾԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Բա որ ասում էի` զիջումները ցավոտ են լինելու:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅԴ-Ն` ԱՄՆ-Ի ԻՐԵՆՑ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻՆ, ՆԻԿՈԼԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Շատ մի սիրիր, ատել կա:
ՀԱՄԱՐՅԱ ՄԻ ԿՈՏ ՈՍԿՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
– Եթե իմ ասածը կեղծ է, ապա պետական գաղտնիք չէ, իսկ եթե պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ:
Մովսես Հակոբյան