Խայտառակ իրավիճակ Վաղարշապատի հիվանդանոցում
Հասարակություն
Վաղարշապատի հիվանդանոցը, ինչպես մի շարք այլ հիվանդանոցներ, այս օրերին վերածվել է հոսպիտալի, որտեղ բուժում են ստանում ժամկետային զինծառայողներ ու կամավորներ: Սակայն, «Իրավունքին» հասած խոսակցությունների համաձայն, վերակենդանացման բաժանմունքում վիրահատված զինվորից մի քանի մետր այն կողմ պառկած են կորոնավիրուսով վարակված հիվանդներ: Այս ամենի հետեւանքով բուժանձնակազմի մեծ մասը եւս վարակվել է ու մեկուսացվել տանը: Ի դեպ, հիշեցնենք, որ Վաղարշապատի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի մայրն է՝ Մելսիդա Չիլինգարյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ