«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը «Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասին Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Ի՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումից Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.am Հոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսությունների Փաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ... Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել» Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ Հարությունյան


ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆՈՂՆԵՐԸ

Վերլուծություն

«Rus, Fars, Ermeni Butun Turkun dusmani»,- այս կարգախոսը հնչում է գործնականում բոլոր ադրբեջանական հանրահավաքներին: Թարգմանաբար դա նշանակում է «Ռուսը, պարսիկը, հայը` թուրք տեսակի թշնամի», այսինքն Արիների քաղաքակրթության հանդեպ թուրքական կենսաբանական ատելության քվինթէսենցիա: Եվ այդ խտացված ատելությունը կրկին դրսեւորվեց Արաքսի ափին, Խուդափերինում, որը Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի համադրված ազգային շահի կիզակետ է: 71 ադրբեջանական հրթիռներ «պատահականորեն» ընկան Իրանի Խուդափերին քաղաքի վրա: Մինչդեռ հակամարտության ամբողջ երեք տասնամյակում Իրանի տարածք ընկած հրթիռների կամ արկերի քանակը 68 էր...

 

ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱ՞ՀԸ

Պատահական չէ, որ հայ-ադրբեջանական ամենակատաղի եւ արյունոտ մարտերն ընթանում են հենց հենց Խուդափերինի ջրամբարին հարող տարածքում, եւ այդ աշխարհագրական անունը բավականին հաճախ հնչում է ՊՆ եւ ՊԲ հաղորդագրություններում: Պատահական չէ, որ Ադրբեջանի բանակը հսկայական զոհեր տվեց, որպեսզի կարողանա ադրբեջանական դրոշով տեսանյութ ցուցադրել Խուդափերինի կամրջից, թեեւ հետո այդ «դրոշակակիրները» ամբողջովին բնաջնջվեցին...

Իրանն այդ հատվածում Արաքսի ափին տեղակայել է հատուկ զորախումբ, Թուրքիան փորձում է զորաշարժերի տեսքով ռազմական մկաններ ցուցադրել ու լպիրշորեն սպառնալ զորք մտցնել Արցախ: Ու պատահական չէ, որ Թուրքիայի գործողությունների մասին Ռուսաստանն արտահայտվեց Վլադիմիր Պուտինի մակարդակով: ՌԴ նախագահն Արցախում կատարվող գործողությունները որակեց «ոճրագործություն» բառով, եւ հստակ նշեց (մեջերում ենք բառացի). «Да, конечно, можно сказать, что уже 30 лет идут переговоры, а толку никакого нет. Ну что ж, это, на мой взгляд, не значит, что нужно начать стрелять»: 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի գնահատմամբ. «Ռուսաստանը չի կիսում Թուրքիայի տեսակետը, այսինքն` ռուսները չեն ընդունում թուրքերի սադրիչ ներգրավածության փաստը պատերազմի մեջ: Դրա հետ մեկտեղ հասկանալի է, որ երբ Պուտինը վերհիշեց Հայոց ցեղասպանությունը (բառացի Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած ահավոր հանցագործությունները հայերի հանդեպ), ապա պարզ է դառնում, որ Ռուսաստանը հստակ ուրվագծում է իր դիրքորոշման դիվանագիտական հենքը: Այսինքն` Ռուսաստանը զբաղեցնում է բացահայտ հայամետ դիրքորոշում: Մնացած մտքերը եւ խոսքերը ընդհամենը դիվանագիտական «անցավ» փաթեթավորման ձեւաչափի մեջ պետք է դիտարկել»:

Կոնստանտին Զատուլինն էլ խոստովանել է, որ վստահ չէ` ինչպես պետք է վարվի Մոսկվան, սակայն նշել է մի քանի ենթադրյալ տարբերակներ, որոնց թվում է դեսանտային գործողությունը Հայաստանում. «Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման ձեւով: ՀԱՊԿ-ին դիմելու ձեւաչափով` հայկական, ոչ ԼՂ-ի, հայկական տարածքի պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Բացելով օդային շրջափակումը: Եթե անհրաժեշտ լինի, մենք պետք է հստակ բացատրենք Վրաստանին, որ անհրաժեշտության դեպքում նա պետք է հանգիստ ընդունի, որ իր օդային տարածքով պետք է ուժեր եւ միջոցներ ուղարկվեն Հայաստան: Սա պարտադրված որոշում է, քանի որ խոսքը Կովկասում գրոհայինների տարածման մասին է, որից կտուժեն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ մյուս բոլորը: Սպառնալիք է առաջանում հայ բնակչության մեծ զանգվածների համար, որը պատմականորեն հիշում է ցեղասպանությունն այդ շրջանում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք»:

Այսինքն, մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանը եւ Իրանը թուրքական առաջխաղացման նկրտումների դեմն առնելու համար կարծես թե պատրաստ են կտրուկ գործողությունների:

5+16+1+1 ՁԵՎԱՉԱՓ

Իհարկե, մեր երկրի ներքին կյանքի ամենաուշագրավ իրադարձությունը 5 նախկին նախագահների հանդիպումն է: Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված` հանդիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Դրանից հետո լրատվական դաշտում փորձ արվեց «մուտիլովկա» անել, իբր 5 նախագահներն ամբողջովին կիսում են Նիկոլ Փաշինյանի տեսակետը, սակայն ՀՀ բոլոր երեք նախագահների գրասենյակները հերքեցին դա: Իսկ ինչ է նշանակում այդ ձեւաչափը: Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ, Արցախի հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Հայաստանի եւ Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են` քննարկելու եւ լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում: Նախագահների փորձառությունն ու գիտելիքը, ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարեւոր է»,- գրել է Ռոբերտ Քոչարյանը: Այսինքն` 5 նախագահները պատրաստ են ստանձնել պատասխանատվությունը: Սերժ Սարգսյանի ներկայությունն այդ ձեւաչափում նշանակում է նաեւ հայտնի հայտարարությամբ հանգես եկած 16 կուսակցությունների ինտեգրումը: Նոր-նոր բանտախուցը լքած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես չի կարող անմասն մնալ այդ գործընթացից, իսկ ԼՀԿ-ն «գնացքից չուշանալու» նկատառումով ուզած-չուզած պիտի գոնե անուղղակի մասնակցի: Ստացվեց ընդդիմադիր 5+16+1+1 ձեւաչափ` հանուն Արցախի, հանուն Հայաստանի, խոշոր հաշվով` հանուն քաղաքակրթության եւ ընդդեմ պանթուրքական ժանտախտի: Բոլորը փոխլրացնում են իրար, գումարումսեփական ուժեղ կողմերը: Սերժ Սարգսյանն էլ  «Independent» պարբերականին տված իր հարցազրույցում նրբանկատորեն մատնանշեց, թե ինչ չպետք է անեն օրվա իշխանությունները. «Ես խորապես համոզված եմ, որ Ալիեւի հետ ուղիղ բանակցությունները կոպիտ սխալ են շատ պարզ պատճառով` Ադրբեջանը երբեք չի համաձայնվի ԼՂ անկախությանը, եւ ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքի իրացումը տեղի է ունենում միջնորդների կողմից որոշակի պարտադրանքի միջոցով: Եվ պատահակն չէ, որ 2016թ. լայնածավալ ռազմական գործողություններից ամիսներ հետո` հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը իր կառավարության նիստում հայտարարեց (խոստովանեց), որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացի վերը նշված մոտեցումները անկյունաքարային են, եւ նաեւ հենց այս պատճառով երկու ժամկետ նախագահական լիազորությունների ավարտից հետո համաձայնվեցի ընտրվել ՀՀ վարչապետ, որովհետեւ համոզված էի, որ գլխավոր բանակցողների փոփոխությունը բերելու էր աղետալի հետեւանքների: Շարունակականությունը կենսական նշանակություն ուներ»:

ՀՀ երրորդ նախագահը նաեւ մատնանշեց միասնությանը խանգարող խոչընդոտը. «Իմ թիմը եւ ես, նաեւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր բազմաթիվ անգամներ դիմել ենք ինչպես ներկայիս իշխանությանը, այնպես էլ ԼՂ նախագահին` առաջարկելով մեր ծառայությունները, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ նրանք մեզ հետ կապ չհաստատեցին: Ներքին հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ կարող ներկայացնել: Հայաստանն առերեսվում է արտաքին ագրեսիայի հետ, ուստի պետք է ներքուստ համախմբված լինի»: Սակայն բոլոր խոչընդոտներն առաջիկայումհանգուցալուծելու պահն է գալիս: Չի կարող չգալ: Թունելի վերջում լույս է երեւում...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«ՎԵՏՕ» շարժման պատրաստած «Պետության զավթումը» ֆիլմը«Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան». Արմեն Աշոտյանի բանաստեղծությունը հողատուի մասինՀայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ այդ աթոռից շպրտի ներքեւ. ՇարմազանովԻ՞նչ օրակարգով էր ՌԴ մեկնել ՀՀ ԱԱԾ տնօրենը․մանրամասներ հանդիպումիցՎառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. ով է փրկել Ջալալ Հարությունյանին. Tert.amՀոլիվուդյան հայտնիների կոչերն՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից հայ ռամագերիների հանդեպ բարբարոսություններիՓաստորեն ՍԵՒ ՈՒ ՍՊԻՏԱԿԻՆ փոխարինելու է գալիս ԱՍՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՍՈՒՆԸ...Ինչու Արայիկի խոսնակը ստիպված եղավ «իր թքածը լիզել»Մոսկվայում սկսվել են Covid-19-ի դեմ ռիսկային խմբերի պատվաստումներըՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ԱԻՆ-ը զգուշացնում էՆոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԱդրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ ՀարությունյանԽաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան և հանդիպել հայ ռազմագերիներին. Արցախի նախագահԻնչպես է ԽՍՀՄ տարիներին Կարեն Դեմիրճյանը փրկել Մեղրին«Արտագաղթել մտքովս չի անցել, որքան էլ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները». Լուսինե ԹովմասյանԼավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակըԸնդդիմադիրները մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս. եթե չհեռանա՝ դիմելու են անհնազանդության ակցիաների (Տեսանյութ)ՄԵՐ ԵՐԿՈՒՍԻ ՁԵՌՔԵՐՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՆ. ԻՄԸ՝ Ի ՓԱՌՍ, ՔՈՆԸ՝ ՉԳԻՏԵՄ. ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՈՒՇԱԳՐԱՎ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԱՌԿԱ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՇահենը 44 օր շարունակ աննկուն կռվել է թշնամու դեմ` արհամարհելով կյանքին սպառնացող բոլոր վտանգները. Հերոսներ, որոնք շարունակում են ապրել մեր կողքինՆիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետՊիտի ամեն ինչ անենք, որ վերադարձնենք Հայաստա՛ն, հավա՛տ, արդարությո՛ւն և արժանապատվությո՛ւն, միայն այդ դեպքում մեզ կհարգեն. Վիգեն Ստեփանյան (Տեսանյութ)«Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի անդրադարձըՆիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)Աբովյան համայնքի ավագանու անդամները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականըՎարչապետի ամառանոցի մոտ ոստիկանները պատ են կազմելԱրսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողներիՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները. Ազատության հրապարակում ծածանվում է եզդի համայնքի դրոշըՍտեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 23-ից աստիճանաբար վերաբացվում են մայրաքաղաքի նախակրթարաններն ու հանրակրթարաններՄեկ օրում ավելի քան 1,2 հազար փախստական է վերադարձել ՍտեփանակերտՓաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակԱննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը»Ազատության հրապարակում ավելի քան 40 000 մարդ է հավաքվել (Տեսանյութ)Կառավարությունում խուճապ է. վարչապետի հրաժարականը պահանջող 43-45.000 մարդ է հավաքվելԳագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է«Առանց Նիկոլ Հայաստան»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԳիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել՝ երբ մենք սկսեցիք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սևեր, արցախցիներ-հայաստանցիներ, մենք հայ ենք. Դադիվանքի վանահայրԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքըԴեկտեմբերի 7-ին մայրաքաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԴոլարի վաճառքի առավելագույն գինը 517 դրամ է. տարադրամի փոխարժեքը հայաստանյան բանկերումՆոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Մեղրի բառ կա, ո՛չ էլ՝ միջանցք. Նիկոլ ՓաշինյանՔաղաքացիները մարզերից ոտքով շարժվում են դեպի Ազատության հրապարակ՝ մասնակցելու վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքինՄեղրիի համայնքը հանդես է եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականըԱԻԲԱ-ի նախագահի ընտրություններում ՀԲՖ-ի թեկնածուն ռուսաստանցի Ումար Կրեմլյովն էՖուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացնի Ճապոնիայում Հիմա ցանկացած սխալ կարող է կործանարար լինել մեր երկրի համար. Արամ ՍարգսյանՀանրահավաքի ընթացքում բերման ենթարկվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի թեժ գծինՄիքայել Պողոսյանը դատի է տվել Վահրամ Սահակյանին՝ վիրավորանքի համարԵրբ ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Թուրքիային կստիպի պատերազմել Ռուսաստանի հետ. LIFEՄոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի դեպքերի ռեկորդային թիվ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода