Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով․ ուղիղ «Քնում ենք ահն ու վախը սրտներումս». Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիների են նկատել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու «Ժողովուրդ». Ծրագրերը փոխվել են. Վազգեն Մանուկյանն այսօր կհայտարարի գլխավորի մասին «Փաստ». Ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը «Հրապարակ». Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից․ Փաշինյանի կեցավայրը պաշտպանող զորախումբը հետ է կանչվել «Հրապարակ»․ Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին «Ժողովուրդ». Ինչով է հետաքրքրվել Փաշինյանը. մանրամասներ ՍԴ նախագահի հետ հանդիպումից «Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը եւս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին «Ժողովուրդ». Չորս ընտրություն և թեժ նիստ. ինչ է սպասվում հաջորդ շաբաթ


ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿՌՎՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԱՅԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հասարակություն

Ստեփանակերտի քաղաքապետ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ բացառիկ զրույցում ասաց, որ կռվի ժամանակ նույնիսկ ամենավատ թշնամին չի հարվածում եկեղեցու, դպրոցի եւ մանկապարտեզի վրա: Սակայն տեսանք, թե ինչպես ռմբակոծվեցին մեր կրթության եւ հոգեւոր օջախները: Նրա գնահատմամբ` այս պատերազմն 1990-ականների պատերազմից նախեւառաջ տարբերվում էր խաղաղ բնակչության դեմ կիրառված անթույլատրելի զենքերով: Իսկ թե այս շաբաթներին մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծությունների պատճառով ինչ վնասներ է կրել, ապա պարոն Սարգսյանի ներկայացմամբ.

- Քաղաքը տուժել է 30-40 տոկոսով: Բավականին շատ տուժել է մեկ դպրոց ու մանկապարտեզ, որն ամբողջովին վերանորոգման կարիք ունի: Մնացած դպրոցներն ու մանկապարտեզները թեթեւ են տուժել: Իհարկե, վնասվել են շատ բնակելի տների պատուհաններ ու տանիքներ: Մեր բնակիչները չեն սպասել, որ քաղաքի մեջ հնարավոր է այսքան կրակեն, ու ոչ միայն այսքան անշարժ ու շարժական գույք կվնասվի, այլեւ կլինեն այսքան զոհ ու վիրավոր:

- Ի՞նչ կասեք ապաստարանների մասին, արդյոք քաղաքի ամբողջ բնակչությունն է ապահովված:

- Ովքեր այստեղ են, տեղավորված են (կարող են տեղավորվել) ապաստարաններում: Կան վերանորոգված եւ չվերանորոգված ապաստարաններ:Պատերազմ է գնում, ինչպես կարողացել ենք, սարքել ենք: Եղել են ապաստարաններ, որ ունեցել են հոսանքի, գազի խնդիր, բայց ապահովել ենք մեր ժողովրդին կերասինկաներով ու գազի փոքր պլիտաներով:

- Համացանցում ոմանք ակտիվորեն շրջանառում էին լուրեր, թե քաղաքի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է…

- Նույնիսկ Ֆեյսբուքում իմ անունն են տվել, թե իբր ես եմ ասել: Բայց իրականում նման բան չկա: Ես որեւէ մեկին Երեւան չեմ ուղարկել: Մեր բնակչությունն ամեն ինչով ապահովված է եղել: Իհարկե, պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ լինում է: Տարբեր մարդիկ եղել են, որ գնացել են Երեւան կամ այնտեղից են եկել: Եվ հիմա կան կանայք եւ երեխաներ, որոնք գտնվում են Երեւանում, Իջեւանում, Դիլիջանում, Կապանում ու Էջմիածնում, որտեղ նրանք ապահով են:

- Իսկ Ստեփանակերտում գործո՞ւմ են պետական ենթակառուցվածքները:

- Անխտիր բոլորն աշխատում են, այդ թվում՝ քաղաքապետարանը: Պետական կառույցները սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Իմ տեղակալներով, աշխատակազմով, ավագանու անդամներով նույն շենքում ենք մնում, մարդկանց ապահովում ենք սնունդով, այլ անհրաժեշտ ապրանքով, իհարկե, հաշվի առնելով պատերազմական հնարավորությունները: Կան շատ բարերարներ, որոնք օգնում են եւ ամեն ինչ ուղարկում են:

- Ձեր գնահատմամբ` ինչքա՞ն կտեւի այս խիստ հարաբերական ասված հրադադարը:

- Ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ հրադադարի ժամանակ դեռ քննարկվում է հրադադարը: Այն լինելու է 72 ժամո՞վ, թե՞ ինչքան, քննարկման փուլում է: Մեզ տեղյակ կպահեն, բայց, ամեն դեպքում, փորձում ենք այս ժամանակն օգտագործել եւ մեր քաղաքը մի քիչ տեսքի բերել: Օրինակ, Հայաստանից մարդիկ են զանգել եւ պատրաստակամություն հայտնել գալ ու օգնել, որ վնասները վերացնենք, պատուհանները տեղադրենք եւ այլն: Մեր քաղաքաշինության նախարարն ասել է, որ կմիջամտի, որպեսզի ճանապարհները, բազմաբնակարան շենքերը վերականգնվեն, մաքրվեն:

- Այս պահին ի՞նչ կցանկանաք փոխանցել ստեփանակերտցիներին, որոնք գտնվում են թե՛ հենց քաղաքում եւ թե՛ հայաստանյան տարբեր շրջաններում:

- Ցավակցում եմ բոլորին` զոհերի համար, վիրավորներին մաղթում եմ առողջություն: Ինքս էլ 2016թ.-ին ընկերոջս եմ կորցրել, այս կռվի ժամանակ էլ ընկերոջս եղբորը: Եվ հիմա մեր քաղաքացիներին սրտանց ուզում եմ մաղթել խաղաղություն: Չմոռանաք, որ մեր հայությունը հիմա կռվում է ոչ թե Ադրբեջանի, այլ թուրքական միլիոնանոց բանակի դեմ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Արցախ-Երեւան

Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով․ ուղիղ«Քնում ենք ահն ու վախը սրտներումս». Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիների են նկատել«Հրապարակ». Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու«Ժողովուրդ». Ծրագրերը փոխվել են. Վազգեն Մանուկյանն այսօր կհայտարարի գլխավորի մասին«Փաստ». Ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը«Հրապարակ». Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից․ Փաշինյանի կեցավայրը պաշտպանող զորախումբը հետ է կանչվել«Հրապարակ»․ Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին«Ժողովուրդ». Ինչով է հետաքրքրվել Փաշինյանը. մանրամասներ ՍԴ նախագահի հետ հանդիպումից«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը եւս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին«Ժողովուրդ». Չորս ընտրություն և թեժ նիստ. ինչ է սպասվում հաջորդ շաբաթ«Փաստ». Իսկ ովքե՞ր են «դատավորները»ՄԻՊ-ը կդիտարկի կրթության մասին օրենսդրական նախաձեռնության վիճարկվող դրույթները կասեցնելու մասին ՍԴ դիմելու հարցըՉեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել«Հրապարակ»․ Փաշինյանի թիմակիցներն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել«Փաստ»․ Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արտահերթ ընտրություններՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համարՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵրևանի, Արարատի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՃի՞շտ է, որ քեզ ՀՀԿ-ում մերժեցին. 4 հարց պատգամավոր Վիկտոր ԵնգիբարյանինՀամայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին. Քասախի համայնքի ղեկավարԻ՞նչ են խոսել ԿԳՄՍ նախարարն ու ՓաշինյանըՀՀ երկրորդ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցը (Տեսանյութ)Ե՞րբ արձակուրդից կվերադառնա Հայկ Մարությանը«2 տոննա օգնությունս անհետացավ Հայաստանում, կորոնավիրուսն էլ որպես «նվեր» հետս ճանապարհեցին ԱՄՆ»ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵԹԵ ԽՍՀՄ-Ի ՔԱՐՏԵԶԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆՔ, ԱՊԱ ԽՆԴԻՐ ԿԱ. ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆԻԿՈԼԻ ՉԳԻՏԱԿՑՎԱԾ ՆՎԵՐԸ ԵՎ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԵՊՀ-ԻՆԱԱԾ տնօրենից Մոսկվայում պահանջել են պաշտոններից հեռացնել սորոսական գործակալներին. ներկայացվել է ցանցի քարտեզ. Mediaport"ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐԿԱԲԵԿԵՑ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ, ԱՅԼԱՍԵՐԵՑ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ" ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ`"ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԻ"`ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՂԻ ՄԱՍԻՆ«Շնորհավոր 5 ամսականդ, տղես» ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԱյսպես կոչված ժողովրդի իշխանությունը ծնկի բերեց սեփական ժողովրդին. Ռոբերտ ՔոչարյանՆԱԽԱԳԱՀ Կ. Ժ. ՏՈԿԱԵՎԸ Վ. ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՋԱԿՑԵԼ Է ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ..ՔԱՆԶԻ ՆՐԱՆՑ ՄԻԱԿ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԸ ՀԵՌԱՆԱԼՆ ԷԱՐՑԱԽԻ ՀՅԴ-Ն ԴԵՌ ԳՑՈՒՄ-ԲՌՆՈՒՄ Է«ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԷ, ՈՐ ԱՅԴ ԲԵՌՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՑՆԵՐ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ»«ՀԱՅ ԱԶԳԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ, ՊԱՐՏՎԵԼ ԵՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ»ՍՈՐՈՍԱԾԻՆՆԵՐԻ ՆՈՐ ԽԱՂԵՐՆ ԱՐՑԱԽԻ ԳԼԽԻՆՕՏԱՐԻ ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂԻՆ ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼՎահե Ղալումյանը վայր կդնի՞ մանդատըԴեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի ոչ առցանց ռեժիմովՆիկոլով չի ավարտվելու Հայաստանը, այլ Նիկոլից հետո սկսվելու է այն. Արտակ ԶաքարյանՏարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ. Արմեն Աշոտյանը` ԱԳՆ-ինՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ինԷրդողանն ասել է, որ Մակրոնը խնդիր է Ֆրանսիայի համարԻնչ հրահանգներ է տվել Փաշինյանը վաղվա հանրավաքին ընդառաջ` բացահայտումՌուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ. ՊեսկովԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода