Ների՜ր մեզ, որ քո փոխարեն ապրելու ենք այս դժնի աշխարհում. զոհված Մամիկոն Կասոյանի դասընկերուհու նամակը Կանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը Թուրքիային Ծաղկի գները նվազել են. ՏՄՊՊՀ Մի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. Բաքոյան Նավթի գները նվազել են Արցախում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Կա վտանգ, որ նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից սպանվել են, խոշտանգվել ԱԱԾ կոչը քաղաքացիներին Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակ


Մեր դիմադրությունն ակնհայտ է եւ Ադրբեջանը չի հասել իր նպատակին. բացառիկ հարցազրույց Արցախի 2-րդ նախագահի հետ

Հանդիպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երկրի մեջլիսում ելույթի ժամանակ արձագանքել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Էրդողանը մասնավորապես ընդգծել է, որ չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատեւ խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա` «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»: Ըստ նրա, հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են ու դրանով չեն զբաղվել գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել հիմա: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» պարզեց Արցախի երկրորդ նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ տեսակետը:

– Այսօր մենք պատերազմի մեջ ենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ առաջին հերթին` Թուրքիայի եւ ԻԳԻԼ-ի ահաբեկիչների հետՇ: Եվ հենց Էրդողանի արձագանքը երեք նախագահների հայտարարությանը նշանակում է, որ այս պատերազմի քավորը Թուրքիան է: Համարում եմ, որ շատ լկտի էր Էրդողանի արձագանքը երեք նախագահների հայտարարությանը: Փաստորեն, երեք նախագահները կոչ են անում դադարեցնել պատերազմը, իսկ Էրդողանն ասում է` շարունակեք: Սա բարբարոսական դրսեւորում է, որովհետեւ ինչքան էլ փորձես հասկանալ Էրդողանի դիրքորոշումը, ամեն դեպքում, անհասկանալի է, որ այդ երկրի նախագահը կոչ է անում շարունակել պատերազմը, կրակել եւ սպանել: Հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կարձագանքի այդ կարգի հայտարարությանը:

– Իսկ ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում Թուրքիան այսչափ լկտիացավ: Հնարավո՞ր է, որ ուներ որեւէ այլ երկրի կողմից «դաբրո»:

– Չեմ ենթադրում, որ ինչ-որ մեկը Էրդողանին «դաբրո» է տալիս: Չի բացառվում, որ Էրդողանին, պարզապես, թվացել էր, որ Ռուսաստանը ինչ-որ տեղ փոխել է վերաբերմունքը Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ: Գուցե սա է իրեն դրդրել այդ պատերազմին: Ամեն դեպքում, որեւէ կասկած չունեմ, որ Ադրբեջանի բոլոր քայլերը համաձայնեցվում են Թուրքիայի հետ: Այնպես որ, վստահ չեմ, որ Ադրբեջանը ականջալուր կլինի երեք երկրների ղեկավարների կոչին:

– Վերադարձ բանակցություների սեղանի շուրջ, այս փուլում հնարավոր համարո՞ւմ եք:

– Այս պահին, իհարկե, որեւիցե հնարավորություն չկա: Հիմա պատերազմ է գնում եւ անիմաստ է խոսել բանակցությունների մասին, թեպետ բանակցություններն ուշ, թե շուտ անխուսափելի են:

– Ի՞նչ կարող ենք այս փուլում ակնկալել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից:

– Ենթադրում եմ, որ Ռուսաստանը պատմական պատասխանատվություն է կրում այս տարածքի վերաբերյալ: Վստահ եմ, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այն իրադարձություններին, որն այսօր տեղի է ունենում տարածաշրջանում: Համարում եմ, որ միանշանակ լինելու են միջամտություններ ոչ միայն ՌԴ-ի, այլ աշխարհի այլ լիդերների կողմից: Իհարկե, վստահ չեմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը դրական են արձագանքելու այդ կոչերին: Բայց փաստն այն է, որ մեր դիմադրությունը ակնհայտ է եւ Ադրբեջանը չի հասել իր նպատակին: Աշխարհը համոզվել է, որ մենք ի վիճակի ենք դիմադրել, չնայած` ուժերի անհավասարությանը` հաշվի առնելով, որ այս անգամ Թուրքիան չի թաքցնում իր ակտիվ մասնակցությունը տեղի ունեցող գործընթացում:

– Ի՞նչ կցանկայինք այս պահին փոխանցել մեր հանրությանը` Հայաստանում եւ Արցախում:

– Ցավում եմ մեր զոհվածների համար, բայց սա պատերազմ է: Ծնողները կարող են հպարտանալ իրենց երեխաներով, որովհետեւ այդ տղաներն ապացուցել են եւ ապացուցում են, որ իրենք ընդունակ են շարունակել բոլոր հաղթանակները, որոնք եղել են 90-ականներին: Նորից եմ կրկնում` այսօր ուրիշ իրավիճակ է` հաշվի առնելով Թուրքիայի եւ ԻԳԻԼ-ի ահաբեկիչների ակտիվ մասնակցությունն այս պատերազմում: Բայց չեմ կասկածում, որ այստեղ խուճապ չկա եւ մեր սահմանում կանգնած տղերքը ամուր են ու պինդ, որովհետեւ գիտեն ինչի համար են կռվում: Գիտեն, որ հայրենիք են պաշտպանում,  իրենց երեխաներին ու մայրերին են պաշտպանում: Հույս ունեն, որ այս բարբարոսական գործողությունները, որոնք այսօր իրականացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը կդադարեցվի եւ իրենք կհասկանան, որ չեն կարողանում լուծել այն ռազմական խնդիրները, որոնք դրված են իրենց առջեւ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Արցախ-Երեւան

Ների՜ր մեզ, որ քո փոխարեն ապրելու ենք այս դժնի աշխարհում. զոհված Մամիկոն Կասոյանի դասընկերուհու նամակըԿանադական Bombardier-ը դադարեցրել է ավիաշարժիչների մատակարարումը ԹուրքիայինԾաղկի գները նվազել են. ՏՄՊՊՀԱվստրալիայի Ռայդ քաղաքը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիան․ կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը․ ԱԳՆՄի քանի օրից ռազմաճակատ կմեկնի եզդիական երկրորդ ջոկատը. ԲաքոյանՓաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լ. «Հրապարակ»Բորելն ու Պոմպեոն կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ ԼՂ գոտում լարվածությունը մեծացնող գործողություններիցՆավթի գները նվազել ենԱրցախում անհայտ կորած քաղաքացիական անձինք կան. Կա վտանգ, որ նրանք ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից սպանվել են, խոշտանգվելԱԱԾ կոչը քաղաքացիներինՍա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Կորոնավիրուսով վարակման 2213 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդՄեքսիկայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6 հազար նոր դեպք է հայտնաբերվել. RTՃակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում. ՊՆ խոսնակԱՄԷ-ին F-35 ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցությունները կարող են շուտով հաջողությամբ ավարտվել. ԹրամփԲաքուն պատրաստ է դադարեցնել ռազմագործողությունները, «եթե հայկական կողմը դադարեցնի կրակը»Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում էԿրեմլում չգիտեն, թե Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել ԹրամփըՊԲ հրետանին թիրախային հարվածներով ոչնչացնում է թշնամու հերթական զորախումբըԱղմուկը վախեցրել է ԶելենսկունԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲԳիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն. ՊԲՍիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը գցած փախնում են.NEWSMEDIA.amԱլիեւը նշել է Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանըԱդրբեջանի ԱԳ նախարարը ՄԽ համանախագահների հետ քննարկում է ունեցել«Ժողովուրդ». Պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից․ մանրամասներ«Առաջիկա ամիսները շատ բարդ կլինեն». ԱՀԿ-ն նախազգուշացնում է համաճարակի կրիտիկական կետի մասինԱՄՆ-ն պահանջում է դադարեցնել արցախյան պատերազմը«Ժողովուրդ». Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել «Ժողովուրդ». ՌԴ-ն ընդունեց ի գիտություն․ ի՞նչ արձագանքի սպասենք«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է կամավորագրվել Օմարի արծիվ-Նավակ ճոճողը«Հրապարակ». Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է արել«Հրապարակ». Փաշինյանը Քոչարյանի դիմաց պայմաններ է դրե՞լՄահացել է դերասան Սամվել Ղազարյանը «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ«Genocide Watch». Քաղաքացիական բնակչության վրա ադրբեջանական ռազմական հարձակումները ռազմական հանցագործություններ ենԼՂ-ում մոտ 90 հազար մարդիկ են տեղահանվել, կորցրել իրենց տները, ունեցվածքը. ՄնացականյանԻնչպես է Հայաստանը վերաբերվում հակամարտության տարածքում միջազգային հսկողությամբ թռիչքների արգելման գոտի սահմանելու նախաձեռնությանըԶոհրաբ Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումներըՌազմական լուծում գոյություն չունի. Թրամփի օգնականը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքների մասինԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումներից հետոՀորդորում եւպահանջում եմ՝ մի՛ աշխատեք թուրքերի օգտին՝ տարածելով իրենց քարոզչական նյութերը. ԱբովյանԹշնամական ուժերի ոչնչացումը (տեսանյութ) Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության. ռուսական թատրոնի նոր տեսաուղերձը (Տեսանյութ) «Ռոման» նախապատրաստվում է առաջատար «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկար)ՇՏԱՊ. Որոնվում է 76-ամյա Հովհաննես ՄոսկովյանըԻրականությունը բացահայտվելու հատկություն ունի. Հայկ ԱյվազյանԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱՆՏԻՊ ԷՋԵՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ» ԳՐՔԻՑ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода