Մեր դատն արդար էր` մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան 

Թեմա

Հենրիխ Դանիելյանը գրում է

32 տարի առաջ այս օրը՝  1992 թվականի մայիսի 8-ին, հայկական զինված ուժերն ազատագրեցին Շուշին, հայրենիքի նվիրյալները բեկում մտցրեցին Արցախյան պատերազմում և մեզ համար իրականություն դարձրեցին մեր բազմամյա երազանքը:
Այդ երազանքը իրականություն դարձրած անձանցից է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Շուշիի ազատագրման օպերացիան ստացել էր «Հարսանիք լեռներում» անվանումը, որը հաստատվել էր Սերժ Սարգսյանի կողմից: Այդ օպերացիան վճռորոշ էր հետագա բոլոր գործընթացների համար:

Արցախի հերոս Սերժ Սարգսյանի կողմից հաստատված օպերացիայի շնորհիվ մայիսի 9-ը գրվեց հայոց պատմության էջերում` որպես Շուշիի ազատագրման օր:

Պայքարի՛ ու մաքառման երկար ու ձիգ տարիներ։  Կռվեցի՛ն և հաղթեցի՛ն անհավասար պատերազմում: Կառուցեցին մի պետություն և հասարակություն, որն ազատ էր ինչպես երբևէ: Ստեղծեցին բանակ, որն ամուր էր և մարտունակ ինչպես երբևէ:  Ավերակներից բարձրացրեցին մի երկրամաս, որ երբևէ այդքան խնամված ու գեղեցիկ չէր եղել: Ողջ հայությանը և աշխարհին ապացուցվեց , որ ազատ Արցախը ոչ միայն կենսունակ է, այլև ունի բազմակողմանի զարգացման մեծ ներուժ։

Սա հոգեբանական լրջագույն հեղաբեկում էր, երբ հայ ազգն իրեն զգում էր որպես իր հայրենիքի տեր:

Սերժ Սարգսյանի, նրա մարտական ընկերների շնորհիվ ունեցանք այն, ինչը չունեինք դար ու դարեր: Ունեցանք Բանակ: Ունեցանք հայրենիքի զինվոր: Վերջապես կայացել էինք ու ունեինք ազգային գաղափարախոսություն։ Ազգային գաղափարախոսություն, որը դարձել էր  մեր կյանքը կազմակերպելու օրենքը, որը դրվեց կրթադաստիարակչական ծրագրերի հիմքում։ 

Սերունդներն օղակ են անցյալի ու ապագայի միջև։ Սերունդ, որն այսօր ապրում է Արցախի գիրկը վերադառնալու հույսով։ 

Այսօր մեր բոլորի գերնպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգության վերականգնումն է, Արցախը նորից ազատ ու անկախ տեսնելն է, Շուշին նորից ազատագրված տեսնել է։ Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում, մենք այն երջանիկ սերունդն ենք, որ  իմացել ենք, թե ինչ է նշանակում ապրել ազատ և անկախ երկրում։

 

https://iravunk.com/sim/?p=282949&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ