Երեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ Արեշեւ

Վերլուծություն

Ղարաբաղից ռուս  խաղաղապահների դուրսբերման, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, ինչպես նաև Հարավային Կովկասում իրավիճակի զարգացման մասին զրուցել ենք քաղաքագետ և Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևի հետ ։

- Պրն. Արեշեւ, ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ժամանակից շուտ դուրս բերվել Ղարաբաղից։ Կարո՞ղ ենք համարել, որ սրանով վերջնականապես փակվեց Ղարաբաղի հարցը։

- Իմ սուբյեկտիվ կարծիքով, Ղարաբաղի հարցը վերջնականապես փակվեց վեց տարի առաջ՝ 2018 թվականի գարնանը, Հայաստանում թավշյա հեղափոխության ծաղկման շրջանում եւ այն անհիմն հույսերի, որ արտահայտվում էին այս առումով։ Կարծում եմ, որ խաղաղապահների դուրսբերման հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։ Չպետք է մոռանալ, թե ինչ հանգամանքներում են նրանք տեղակայվել 2020 թվականի նոյեմբերին՝ կանխելու Լեռնային Ղարաբաղի բանակի վերջնական պարտությունը և տարածաշրջանի ողջ տարածքը ադրբեջանական բանակի վերահսկողությանը չհանձնելու նպատակով։

Այդ ժամանակ ռուսական կողմը  զգալի ջանքեր էր գործադրել եռակողմ հայտարարության մեջ համապատասխան կետ մտցնելու և տեղում գործնական գործողությունների անցնելու համար։ Սակայն այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվեցին շփման նոր գծի երկայնքով, նրանք անմիջապես դարձան փխրուն  իրավիճակի պատանդ և հարձակումների թիրախ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի որոշ ուժերի կողմից։ Եվ այն բանից հետո, երբ 2022 թվականին Հայաստանի վարչապետ Փաշինյանը վերջակետ դրեց Ղարաբաղի հարցում, ռուսական կողմի նախկին բոլոր առաջարկները՝ բանակցային գործընթացի շարունակման և այդ սխեմաների որոշ փոփոխությունների վերաբերյալ, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, վերջնականապես թափոն դարձան:

Եվ վերջնակապաես հարցը փակվեց 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններով, որից հետո անխուսափելի դարձավ ռուս զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարությանը, ապա այն ի սկզբանե չի հարգվել ոչ միայն ադրբեջանական կամ ռուսական, այլեւ հայկական կողմից։ Մենք հիանալի հասկանում ենք, որ թղթի վրա ստորագրված ցանկացած փաստաթուղթ վաղ թե ուշ սկսում է երկակի մեկնաբանվել և շատ առումներով կարող է կորցնել իր ուժը։

Ցավոք, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը չի կարելի լիովին հաջողված համարել, սակայն ռուս զինվորականներն արեցին այն ամենը, ինչ կախված էր նրանցից։ Եվ նրանք գործել են այն քաղաքական պայմաններում, որոնք այս տարիների ընթացքում ձևավորվել են տարածաշրջանում և որոնք Ռուսաստանի համար հետևողականորեն վատթարանում են։

- Որոշ փորձագետներ ռուս խաղաղապահների դուրսբերումը դիտարկում են որպես տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացում։ Համաձա՞յն եք այս տեսակետի հետ։

- Իհարկե, կարելի է համաձայնել սրա հետ, բայց այստեղ պետք է հասկանալ, որ այս իրադարձությունները միաժամանակ չեն ծավալվել, և երկարաժամկետ բացասական միտումները սկիզբ են առել մի քանի տասնամյակ առաջ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նախկին խորհրդային հանրապետությունները ձեռք բերեցին պետական ​​սուբյեկտիվություն ու անկախություն։ Եվ սրանից հետո, իհարկե, այլ խաղացողներ սկսեցին գործել՝ սեփական ազդեցությունն ուժեղացնելու նպատակով։

Ե’ւ Հայաստանում, և’ Ադրբեջանում, և’ Վրաստանում մենք տեսնում ենք, որ բավականին բարդ, բազմաշերտ խաղ է գնում, որը կտևի որոշ ժամանակ, և Ռուսաստանը ստիպված է դիմակայել լուրջ մարտահրավերների։

- Հապճեպ սկսված սահմանազատման գործընթացը և սահմանամերձ մի քանի գյուղերի հանձնումը Ադրբեջանին կապու՞մ եք ապրիլի սկզբին Փաշինյանի բրյուսելյան հանդիպման հետ։

-Իմ կարծիքով՝ սա, իհարկե, փոխկապցված է։ Եւ ես համաձայն եմ այն ​​փորձագետների հետ, ովքեր ասում են, որ պարոն Փաշինյանը շտապում է։ Դա պայմանավորված է նրանով, որ նա պետք է իր արևմտյան գործընկերներին հաստատի իրենց տեսակետից Հայաստանի որոշակի լեգիտիմ սահմանը, որպեսզի առաջ գնա Արևմուտքի հետ ոչ միայն տնտեսական, այլև ռազմաքաղաքական կապերի ամրապնդման ճանապարհով։ Դրա համար նա պետք է կատարի Բաքվի բոլոր պահանջները։ Ուրիշ բան, որ չգիտենք, թե որքան հեռու կտարածվեն այդ պահանջները։

Ռուսական կողմն առաջարկել է հարցին մոտենալ եռակողմ միջկառավարական հանձնաժողովի ձևաչափով՝ ներառյալ սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերը։ Սակայն Բաքուն և Երևանը այլ որոշում կայացրին։ Գործում է երկկողմանի հանձնաժողով՝ երկու փոխվարչապետների համանախագահությամբ։ Թե ինչ որոշումներ կկայացնի այն, միանգամայն ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն անելու են իրենցից կախված ամեն ինչ, այդ թվում՝ հասարակական կարծիքը շահարկելու առումով, որպեսզի կյանքի կոչեն այս որոշումները։ Թեև սա նույնպես անհասկանալի է։

Խաղաղության պայմանագրի և սահմանազատման հստակության բացակայության պայմաններում, որը սովորաբար միշտ նախորդում է սահմանագծման գործընթացին, տեղում նման բացահայտ սահմանագծումը վկայում է այն մասին, որ պաշտոնական Երևանն անշուշտ շտապում է։ Նա պետք է տեսանելի արդյունքներ ցույց տա իր արևմտյան խնամակալներին ցանկացած հնարավոր միջոցներով:

- Հայ-ռուսական հարաբերությունները բարդ շրջան են ապրում: Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր: Ձեր կարծիքով դեպի ո՞ւր է գնում այս ամենը։

- Ինձ թվում է, որ ռուսական կողմին որոշակիորեն նյարդայնացնում է հայ քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարությունների հրապարակային և միտումնավոր ցուցադրական բնույթը, որոնք հստակ արտահայտում են այն մտադրությունները, որոնք քաղաքական գործիչները, մի շարք պատճառներով, ամաչում են արտահայտել։ Բայց միևնույն ժամանակ ռուսական կողմը փորձում է պահպանել տնտեսական կապերը, որոնք կարևոր են երկու կողմերի համար։ Իսկ Ռուսաստանի համար, իհարկե, ներկա իրավիճակում, որում նա հայտնվել է, իր վրա գործադրվող պատժամիջոցների ճնշման հետ կապված, արտաքին աշխարհի հետ փոխգործակցության ցանկացած ուղի կարևոր է։

Այժմ նախապատրաստվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա մայիսի 8-ին։ Սա հոբելյանական գագաթնաժողով է, որտեղ նախագահությունը պետք է ընդունի Հայաստանի Հանրապետությունը։ Հնարավոր է,  նա ինչ-որ նախաձեռնություններով հանդես գա։ Տեսնենք, թե ինչպես դա տեղի կունենա:

Անվտանգության տեսանկյունից իրավիճակն անշուշտ փոխվել է, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով։ Հայաստանում հիմա շատ են խոսում դիվերսիֆիկացիայի մասին, և պնդում, որ խոսքը ռուսական ուղղությունը համալրելու մասին է։

Հույս հայտնեմ, որ իսկապես խոսքը գնում է դիվերսիֆիկացիայի մասին, այլ ոչ թե Ռուսաստանին և նրա ներկայության որևէ ասպեկտները դուրս մղելու կամ փոխարինելու մասին։ Սա, իհարկե, դրական հետևանքներ չի ունենա վաղեմի ու ավանդական կապերի եւ հատկապես Ռուսաստանում ապրող հայերի և նրանց պատմական հայրենիքի սերտ կապերի համատեքստում։

- Իրանը հայտարարել է, որ հետապնդելու է Ադրբեջանի տարածքում իսրայելական ռազմաբազաները։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները։

- Իմ կարծիքով, իրադարձությունները բավականին հակասական կզարգանան, քանի որ վերջին ամիսներին Բաքուն և Թեհրանը որոշակի քայլեր են ձեռնարկել հարաբերությունները գոնե մասամբ կայունացնելու համար։ Բայց միևնույն ժամանակ մենք գիտենք Արաքսի երկու կողմերի անվստահության խոր արմատների մասին։ Եվ, մասնավորապես, այն թշնամանքը, որը Թեհրանում առաջացնում է սահմանամերձ շրջաններում իսրայելական տարբեր ռազմական օբյեկտների ենթադրյալ ներկայությունը։

Իհարկե, Իրանը ուշադիր հետևելու է դրան: Դեռևս դժվար է պատկերացնել, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները կհասնեն այն մակարդակին, որը մենք վերջերս տեսանք Էրբիլի շրջանի և այնտեղ իսրայելական ենթադրվող ռազմական օբյեկտների նկատմամբ: Սակայն նախկին խորհրդային Անդրկովկասը` Հարավային Կովկասը, գնալով դառնում է Մերձավոր Արևելք հարաբերությունների կարգավորման առումով: Սա, իհարկե, կարող է հանգեցնել տարատեսակ էքսցեսների, էսկալացիաների, այդ թվում՝ ծայրահեղ անցանկալի։

 

Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը

https://iravunk.com/sim/?p=282784&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ