Մոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ Ցարև

Միջազգային

Ուկրաինայի Գերագույն Ռադայի վերջին օրինական գումարման պատգամավոր Օլեգ Ցարևը ուշադրություն է հրավիրել Մոսկվայում մզկիթի կառուցման մասշտաբների վրա, ինչը հասարակության մեջ ընկալվում է որոշակի մտահոգությամբ։

«Մոտ մեկ տարի առաջ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ընթացք տվեց Մոսկվայի արևելքում գտնվող Կոսինո-Ուխտոմսկի շրջանի Սուրբ լճի մոտ մզկիթի կառուցմանը: Շրջանի բնակիչները զանգվածային բողոքի ցույց անցկացրեցին ընդդեմ ուղղափառ սրբավայր համարվող Սուրբ լճի անմիջապես կողքին մեծ մահմեդական կենտրոն (մի քանի հազար մարդու համար նախատեսված հսկայական մզկիթ, մեդրեսա, իսլամական ակադեմիա, հյուրանոցային համալիր, հալալ խանութներ և այլն) կառուցելու ծրագրի դեմ։

Լիճն իր անունը ստացել է անհիշելի ժամանակներում՝ ջրի յուրահատուկ կենսաքիմիական բաղադրության պատճառով, որը նպաստում է վնասվածքների և վերքերի ապաքինմանը։ Ըստ հին ռուսական տարեգրությունների՝ Սուրբ լճից ջուրը բուժել է Կուլիկովոյի ճակատամարտից վերադարձած Դմիտրի Դոնսկոյի զինվորների վերքերը։

Այնուհետև Սոբյանինը հաշվի առավ բնակիչների կարծիքը, և կրոնական միավորումների ղեկավարները նույնպես համաձայնության եկան՝ ապագա մզկիթի համար հատկացվեց ևս մեկ հողատարածք՝ նախորդից ոչ հեռու:

Այս տարվա սկզբին 2,7 հեկտար հողատարածք անհատույց օգտագործման է փոխանցվել «Կենտրոնացված կրոնական կազմակերպությանը՝ Ռուսաստանի Դաշնության մուսուլմանների հոգևոր վարչությանը»՝ 9 տարի ժամկետով։ Իսկ հիմա հայտնում են, որ խոշոր շինարարական ծրագիր է սկսվել։

Մարդկանց վախեցնում է շինարարության մասշտաբները, ինչպես նաև այն, որ այն ֆինանսավորվելու է «Մեծ Թուրանի»՝ պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ ներգրավված կառույցների կողմից, որը Թուրքիայի պրոտեկտորատի տակ գտնվող թյուրքալեզու երկրների և ժողովուրդների ինտեգրացիոն գործընթացներ սկսելու հզոր գաղափարաքաղաքական հիմք է։ 

Մոսկովցիների վախերը կարելի է հասկանալ հատկապես Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունից և ծայրահեղական կողմից կատարված այլ աղմկահարույց հանցագործություններից հետո։ Ես իսկապես հույս ունեմ, որ ինչ-որ հավասարակշռված որոշում կկայացվի։ Չի կարելի թույլ տալ միջկրոնական և ազգամիջյան վեճերը, այն չի կարող բոցավառվել»:

https://iravunk.com/sim/?p=282694&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ