Զախարովան զգուշացրել է Լոնդոնին
ՄիջազգայինՈւկրաինան բրիտանական զենքով հարվածներ կհասցնի բրիտանական տարածքին, ինչպես իսլամիստ ահաբեկիչները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի նախարար Դեյվիդ Քեմերոնի խոսքերը։
«Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևի ռեժիմը բրիտանական զենքով հարվածներ կհասցնի Բրիտանիային»,- ասել է Զախարովան։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել Ռուսաստանի թիրախներին։
https://iravunk.com/sim/?p=282590&l=am/