Հիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 1-ին Բաքվում մեկնարկած «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողության ժամանակ խոսել է պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանը շատ ակտիվ է աշխատում, Հայաստանին հրավիրել է բանակցություններ սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ, և նույնիսկ մշակել է խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքներն ու նախագիծը։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կողմ է խաղաղությանը։ Նա հավելել է, որ այժմ դրական միտումներ կան, և իրենք գնում ենք դեպի խաղաղություն։
https://iravunk.com/sim/?p=282481&l=am/