Ինչ է մեզ խոստանում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքը

Վերլուծություն

Ա­հա մեր տա­րա­ծաշր­ջա­նում ծա­վալ­վող այս ընդ­հան­րա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=282429&l=am) նաեւ Ռու­սաս­տա­նից են սկսել հե­տաքր­քիր ազ­դակ­ներ գալ, որ Մոսկ­վան, ինչ­պես քա­նիցս են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, թե­րեւս, ի­րոք պատ­րաստ­վում է վե­րախմ­բագ­րել, կոշ­տաց­նել իր ներ­քին եւ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Իսկ դա, հաս­կա­նա­լի է, չի կա­րող շրջան­ցել նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նը: Ն­ման ազ­դակ կա­րե­լի է հա­մա­րել ՌԴ պաշտ­պա­նութ­յան փոխ­նա­խա­րար Թի­մուր Ի­վա­նո­վի կա­լան­քը:

Այս­պես, ըստ ռու­սա­կան մի շարք աղբ­յուր­նե­րի, այդ թվում՝ ռազ­մա­քա­ղա­քա­կան հայտ­նի փոր­ձա­գետ Յու­րի Պո­դոլ­յա­կի, փոխ­նա­խա­րա­րի ձեր­բա­կա­լութ­յան վե­րա­բեր­յալ կա­շառ­քի մե­ղադ­րան­քը, «ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, շիր­մա է, իսկ ամ­բողջ ի­մաս­տը դա­վա­ճա­նութ­յուն է»։ (Այս մա­սին տե­ղե­կաց­նե­լու ա­ռիթ «Ի­րա­վուն­քը» ու­նե­ցել է ա­վե­լի վաղ (https://iravunk.com/?p=281878&l=am)` հեն­վե­լով իր աղբ­յուր­նե­րի տե­ղե­կատ­վութ­յան վրա):

Պո­դոլ­յա­կի գնա­հատ­մամբ. «Այլ բան է, որ մենք դժվար թե ի­մա­նանք այս (դա­վա­ճա­նութ­յան մե­ղադ­րանք- հեղ.) մա­սին, նույ­նիսկ ե­թե դա ճիշտ է: Ի վեր­ջո, տե­ղե­կատ­վութ­յան թույլտ­վութ­յան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի խնդիր կա: Հետ­եւա­բար, մեզ թե­մա­յի մեջ կպա­հեն Ի­վա­նո­վի տնե­րի եւ պա­լատ­նե­րի տե­սան­յու­թերն ու լու­սան­կար­նե­րը, ո­րոնց մա­սին իբր ոչ ոք չգի­տեր տաս­նամ­յակ­ներ շա­րու­նակ։ Իսկ ար­տա­սահ­մա­նում ան­շարժ գույ­քի մա­սին դեռ չեն գրել։ Ցու­ցադ­րա­կան շքե­ղութ­յու­նը, ո­րում նա ապ­րում էր, եր­կար ժա­մա­նակ ոչ մե­կի հա­մար գաղտ­նիք չէր։ Եվ նա ոչ միայն չէր թաքց­նում, այլ պար­ծե­նում էր դրա­նով։ Եվ ե­թե միայն հի­մա են նրան կա­լա­նա­վո­րում, ու­րեմն այ­ստեղ ա­մեն ինչ ակն­հայ­տո­րեն ա­վե­լի լուրջ է։ Ըստ եր­եւույ­թին, «Թի­մուրն ու իր թի­մը» իս­կա­պես, ինչ­պես ա­սում են, այն­քան են «շփո­թել ա­փե­րը», որ համ­բե­րութ­յան բա­ժա­կը հատ­վել է։ Եվ ես կկրկնեմ այն, ինչ գրել էի ա­վե­լի վաղ. Ի­վա­նո­վի ձեր­բա­կա­լութ­յու­նը ռազ­մա­ճա­կա­տի տղա­ներն ըն­դու­նե­ցին ա­վե­լի ու­րախ, քան Օ­չե­րե­տի­նո­յի գրա­վու­մը։ Եվ նրանք իս­կա­պես հույս ու­նեն պատ­մութ­յան շա­րու­նա­կութ­յան վրա: Ն­րանք իս­կա­պես ան­համ­բեր սպա­սում են դրան: Եվ ոչ միայն այն­տեղ...»:

Հե­տաքր­քիր ակ­նարկ է՝ «դա­վա­ճա­նութ­յան մե­ղադ­րանք», հատ­կա­պես ու­րախ են «ռազ­մա­ճա­կա­տի տղա­նե­րը» եւ այլն: Եվ այս ա­մե­նը պետք է հա­մադ­րել ար­դեն նախ­կին նա­խա­րա­րի ան­ձի եւ կա­պե­րի հետ: Այս­պես, ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը հե­տաքր­քիր փաս­տեր են հի­շեց­նում Թի­մուր Ի­վա­նո­վի կա­րիե­րա­յի թռիչ­քա­յին ա­ճի մա­սին: 2012 թվա­կա­նին նա 37 տա­րե­կա­նում զբա­ղեց­րել է Մոսկ­վա­յի մար­զի կա­ռա­վա­րութ­յան նա­խա­գա­հի տե­ղա­կա­լի պաշ­տո­նը, երբ մարզ­պե­տը Սեր­գեյ Շոյ­գուն էր։ Նույն տա­րե­վեր­ջին, Շոյ­գուն պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար էր, եւ 2013 թվա­կա­նից մինչեւ 2016 թվա­կա­նը Ի­վա­նով Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան են­թա­կա­յութ­յան «Օ­բո­րոնստ­րոյ» ԲԲԸ-ի՝ միան­գա­մայն «յու­ղոտ» կա­ռույ­ցի գլխա­վոր տնօ­րենն էր: Իսկ ա­հա 2016 թվա­կա­նին նա դառ­նում է Շոյ­գո­ւի տե­ղա­կա­լը` Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նում նա ղե­կա­վա­րել է գույ­քի կա­ռա­վար­ման եւ զոր­քե­րի տե­ղա­կայ­ման, Ռու­սաս­տա­նի զին­ված ու­ժե­րի բնա­կա­րա­նա­յին եւ բժշ­կա­կան ա­ջակ­ցութ­յան հետ կապ­ված հար­ցե­րի գծով: Պա­տաս­խա­նա­տու էր Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յան օբ­յեկտ­նե­րի եւ ռազ­մա­կան հի­փո­թե­քի շի­նա­րա­րութ­յան, վե­րա­կա­ռուց­ման եւ հիմ­նա­նո­րոգ­ման հա­մար: Այն, որ սա ռու­սա­կան ա­մե­նա­յու­ղոտ պաշ­տոն­նե­րից մեկն էր, վի­ճել հնա­րա­վոր չէ: Նաեւ, որ հա­զիվ թե Ի­վա­նո­վին «սի­րուն աչ­քե­րի» հա­մար էին այդ պաշ­տո­նը տվել:

Այ­սինքն, կա­լա­նա­վոր­ված է ոչ թե պար­զա­պես պաշտ­պա­նութ­յան փոխ­նա­խա­րար, այլ եր­կար ժա­մա­նակ ա­մե­նա­զոր Շոյ­գո­ւի հետ այս­տե­ղից այն­տեղ տե­ղա­փոխ­վող եւ «յու­ղոտ» պաշ­տոն­նե­րի աշ­խա­տող անձ­նա­վո­րութ­յուն: Ու պա­տա­հա­կան չէ, որ նրա ձեր­բա­կա­լութ­յու­նը եւ դրա հետ կապ­ված «պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յուն» տեր­մի­նը Շոյ­գո­ւի հետ կապ­ված եւս սկսել է լատ լուրջ հար­ցեր ա­ռաջ բե­րել: Ու «թար­սի պես» հենց այն պա­հին, երբ­ լուծ­վում է ՌԴ նոր կա­ռա­վա­րութ­յան կազ­մի, այդ թվում՝ Շոյ­գո­ւի վե­րան­շա­նակ­վել-չվե­րան­շա­նակ­վե­լու հար­ցը:

Նաեւ, երբ պարզ­վում է, որ «ռազ­մա­ճա­կա­տի տղա­նե­րը» ու­րախ են Շոյ­գո­ւի եր­կա­րամ­յա մտե­րի­մի ձեր­բա­կա­լութ­յո­ւնից, ե­րե­ւի ու­րախ կլի­նեն նաեւ, ե­թե Ի­վա­նո­վին իր հետ այս­տե­ղից-այն­տեղ տա­նող Շոյ­գո­ւի փո­խա­րեն այլ նա­խա­րար ու­նե­նան:

Իսկ այն, որ նոր կա­ռա­վա­րութ­յու­նում կա­րող է նաեւ Լավ­րո­վը չլի­նել, քա­նի որ թո­շա­կի է անց­նե­լու, խոս­վում էր շատ ա­վե­լի վաղ:

Այս­տեղ, թե­րեւս, չմո­ռա­նանք մեզ վե­րա­բե­րող ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցե­րից մե­կը. իսկ որ­քա­նո՞վ էր ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ նաեւ Ռու­սաս­տա­նի հա­մար է­ֆեկ­տիվ մաս­նա­վո­րա­պես Ար­ցա­խում Լավ­րո­վի եւ Շոյ­գո­ւի ղե­կա­վա­րած գե­րա­տես­չութ­յուն­նե­րի աշ­խա­տան­քը. հար­ցի պա­տաս­խա­նը ներ­կա ի­րա­վի­ճակն է, երբ Մոսկ­վան կանգ­նել է կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մղվե­լու շե­մին… Կարճ ա­սած, սպա­սենք ռու­սա­կան կա­ռա­վա­րութ­յան նոր կազ­մին, ո­րը եւս մեզ հա­մար՝ ա­պա­գա­յի հետ կապ­ված շատ բան կա­րող է հու­շել:

 

https://iravunk.com/sim/?p=282430&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ