ՇՏԱՊ. Լեո Նիկոլյանին քնեցրել են եւ փորձել փոխադրել Ֆրանսիա

Տեսանյութեր

Հայաստան իր մուտքն արգելելու պատճառով՝ արդեն 39 օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնող ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ վիճակը կտրուկ վատացել էր, որից հետո նրան ստիպողաբար փորձել էին ուղարկել Ֆրանսիա:

«Ինչպես գիտեք, ինձ օդանավակայանում մեկուսացրել էին, եւ այդ վանդակում վատացել էի: Բժիշկներ էին եկել եւ չգիտեմ՝ ինձ ինչ էին ներարկել, էլ ոչինչ չեմ զգացել, քնածի պես եմ եղել: Շորերս հագցրել էին, իրերս հավաքել, ինձ նստեցրել էին սայլակի վրա եւ զոռով փորձել մտցնել ինքնաթիռ՝ առանց իմ ցանկության, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է: Բայց բախտս բերել էր, ինքնաթիռի հրամանատարն ասել էր, որ հիվանդ մարդ չի տեղափոխում: Հիմա էլ փորձում են տրանզիտով մի ինչ-որ երրորդ երկիր ուղարկել, որ գրողի ծոցը կորեմ», - «Իրավունք»-ի հետ վերջին զրույցում փոխանցել էր Նիկոլյանը:

Նա նաեւ ընդգծել էր, որ այդ նույն ինքնաթիռում, որտեղ փորձում էին ստիպողաբար իրեն նստեցնել, եղել է նաեւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։ Վերջինս, տեսնելով Լեո Նիկոլյանին, մեծ աղմուկ էր բարձրացնում եւ բորդուղեկցորդուհիներից պահանջել, որ ֆրանսահայ լրագրողին իջեցնեն ինքնաթիռից:

«Մուրադ Փափազյանի պահանջին միացան նաեւ 10-14 ՀՅԴ-ականներ, որոնք նրա հետ էին: Փաստորեն, իրենք ուզում են, որ ես մեռնեմ օդանավակայանում, որ այդ հանգամանքն օգտագործեն Նիկոլ Փաշինյանի դեմ», - եզրահանգում էր Լ. Նիկոլյանը:

Ի դեպ, ֆրանսահայ լրագրողը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր ընդդիմադիր հայացքների համար Ֆրանսիայի նախագահ Էմենաուել Մակրոնի իշխանության կողմից պարբերաբար քաղաքական հետապնդումների է ենթարկվել, ինչի համար էլ որոշել էր դիմել Հայաստանի Հանրապետությանը՝ քաղաքական ապաստան ստանալու համար:

«Քաղաքական ապաստան ստանալու հարցը քննվում է մեկից մինչեւ երեք ամսվա ընթացքում, սակայն ինձ մերժեցին ընդամենը երեք օրվա ընթացքում», - սրտի կսկիծով ասում էր Լ. Նիկոլյանը:

Հավելենք, որ Լեո Նիկոլյանի ճակատագիրն օդանավակայանում շարունակում է մնալ անորոշ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=284692&l=am/
Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները