Նոր խաղեր Հայաստանի գլխին

Վերլուծություն

Չ­նա­յած նրան, որ տե­ւա­կան ժա­մա­նակ է՝ փակ է մնում Կի­րան­ցի ճա­նա­պար­հը, Հա­յաս­տա­նի տար­բեր հատ­ված­նե­րում պար­բե­րա­բար փակ­վում-բաց­վում են այլ ճա­նա­պարհ­ներ, բայց ա­սել, թե դա մեծ զանգ­վա­ծայ­նութ­յուն ու­նի իր տակ, սխալ կլի­ներ: Եվ դրա տակ օբ­յեկ­տիվ հիմ­քեր, ի­հար­կե, կան:

ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐՈՂ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Այն, որ Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յունն ար­դեն հաս­կա­նում է Նի­կո­լի եւ նրա թի­մի ինչ լի­նե­լը եւ դեմ է նրանց հե­տա­գա պաշ­տո­նա­վար­մա­նը, դա միան­շա­նակ է: Ա­ռա­վել եւս, երբ հի­մա փոր­ձում են ի­րենց այս սահ­մա­նա­զա­տում կոչ­վածն ար­դա­րաց­նել, թե՝ պետք է օ­րի­նա­կան քար­տե­զա­յին հիմ­քով ա­նել, դրա­նով, ըստ էութ­յան, պնդե­լով, թե Հա­յաս­տա­նի ներ­կա պաշ­տո­նա­կան քար­տեզն օ­րի­նա­կան չէ: Մինչ­դեռ, ինչ էլ լի­նի, հենց ներ­կա քար­տեզն է դրված հա­յաս­տան­յան գոր­ծող օ­րենսդ­րութ­յան հիմ­քում, այդ քար­տե­զի հի­ման վրա է մաս­նա­վո­րա­պես Նի­կո­լը վար­չա­պետ դար­ձել եւ այդ քար­տե­զը կաս­կա­ծի տակ դնե­լը նշա­նա­կում է Նի­կո­լի իշ­խա­նութ­յան ոչ լե­գի­տի­մա­ցում: Ին­չե­ւէ, օ­րենսդ­րա­կան խեղ­կա­տա­կութ­յուն են ու­զում սար­քել, շատ լավ հաս­կա­նա­լով, որ ա­պօ­րի­նա­բար են հանձ­նում հա­յաս­տան­յան գոր­ծող օ­րենսդ­րութ­յամբ սահ­ման­ված տա­րածք­նե­րը, ո­րի հաամր հաս­տատ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից չեն խու­սա­փի:

Բայց մյուս կող­մից, եր­կրում ըն­թա­ցող ներ­կա գոր­ծըն­թաց­նե­րն այս պահին դեռ ունեն թույլ մաս­սա­յա­կա­նութ­յու­նը սխալ կլի­ներ բա­ցատ­րել ժո­ղովր­դի հա­կաիշ­խա­նա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րի պա­կա­սով: Պար­զա­պես մար­դիկ այդ­պես էլ չեն հաս­կա­նում, ա­սենք, ճա­նա­պարհ փա­կե­լու նպա­տա­կա­յին ի­մաս­տը: Մի կող­մից, թեեւ այդ գոր­ծըն­թա­ցի ա­ռա­ջին պլա­նում տե­սա­նե­լի է բարձ­րաս­տի­ճան հո­գե­ւո­րա­կա­նութ­յու­նը, բայց նաեւ՝ երկ­րորդ-եր­րորդ պլա­նում նկատ­վում են այն ու­ժե­րը, ո­րոնք մինչ այս աշ­խա­տել են նույն նի­կոլ­յան խուն­տա­յի ա­րեւմտ­յան տե­րե­րի օգ­տին, շա­տերն ակ­տիվ դեր են ու­նե­ցել նի­կոլ­յան հե­ղաշրջ­ման ժա­մա­նակ­նե­րում եւ այլն: Պատ­կե­րաց­րեք, այ­սօր ընդ­դի­մա­դիր է «դար­ձել», ա­սենք, Նի­կո­լի եր­բեմ­նի ԱԳ նա­խա­րար Ա­րա Այ­վազ­յա­նը, ով քա­րո­զում է. «Ե­րե­ւա­նի միա­կող­մա­նի զի­ջում­նե­րը եւ Ադր­բե­ջա­նի ծա­վա­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ան­հա­մա­տե­ղե­լի են»: Լավ է ա­նում, բայց նաեւ «մո­ռա­նա­լով», որ այս վի­ճա­կի եւ 44-օր­յա պա­տե­րազ­մի խայ­տա­ռա­կութ­յան հար­ցում նա անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յուն ու­նի, ո­րի հա­մար դեռ պետք է դա­տա­րա­նի ա­ռաջ կանգ­նի: Կամ, շատ ակ­տիվ է նի­կոլ­յան եր­բեմ­նի ՊԵԿ Ա­նան­յա­նը. գ­նա­ցել, հա­սել է Կի­րանց: Բայց նախ պետք է բա­ցատ­րի՝ ի՞նչ էր ժա­մա­նա­կին ա­նում Նի­կո­լի կող­քին, այն ժա­մա­նակ չէ՞ր հաս­կա­նում, թե ում հետ է, եւ ե­թե այդ­քան «միա­միտ» է, հի­մա նրա խոս­քին ինչ­պե՞ս մար­դիկ վստա­հեն: Ս­րանք բա­զում օ­րի­նակ­նե­րից մի քա­նիսն են միայն: Եվ սա, ի­հար­կե, հան­րութ­յան մոտ տա­րա­կու­սանք­նե­րի տե­ղիք չի կա­րող չտալ: Եվ մյուս կող­մից, ան­հաս­կա­նա­լի է մնում, թե ներ­կա շարժ­ման հիմ­նա­կան նպա­տա­կը ո՞րն է: Խոս­վում է, թե նման սահ­մա­նա­զա­տում չի կա­րե­լի թույլ տալ: Բայց չէ՞ որ այդ դեպ­քում խնդի­րը Տա­վու­շի մի փոքր հատ­վա­ծի հետ չէ, որ կապ­ված է: Ն­ման սահ­մա­նա­զատ­ման հիմք է հան­դի­սա­նում Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նագ­րի հիմ­քով Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ սահ­մա­նա­զա­տու­մը, այն է՝ ԽՍՀՄ-ի փլուզ­ման ժա­մա­նա­կաշր­ջա­նին հա­մա­պա­տաս­խան, ին­չը Հա­յաս­տա­նին պար­տադր­վել է Ա­րեւ­մուտ­քի կող­մից Պ­րա­հա­յում՝ Նի­կո­լի սի­րա­հո­ժար հա­մա­ձայ­նութ­յամբ: Ե­թե բո­ղո­քող­նե­րի նպա­տա­կը դա թույլ չտալն է, ա­պա շա­տե­րի հա­մար ան­հաս­կա­նա­լի է՝ Կի­րան­ցում ճա­նա­պարհ փա­կե­լով, ինչ­պե՞ս են դրան հաս­նե­լու: Նի­կոլն է ա­ռաջ գնում Ալ­մա-Ա­թա­յի հա­մա­ձայ­նագ­րով, եւ դա կանգ­նեց­նե­լու հա­մար կա´մ ն­րան պետք է հան­րա­յին ճնշու­մը պար­տադ­րի՝ հրա­ժար­վել այդ ըն­թաց­քից, կա´մ հան­րութ­յու­նը պետք է ա­զատ­վի նի­կոլ­յան ամ­բողջ թի­մից, ո­րը, չմո­ռա­նանք, մեկ մար­դու նման Ալ­մա- Ա­թա­յի հա­մա­ձայ­նագ­րի հար­ցում կանգ­նել է իր ա­ռաջ­նոր­դի կող­քը: Եր­կու դեպ­քում էլ խնդի­րը Կի­րան­ցում ճա­նա­պարհ փա­կե­լով` չի կա­րող լուծ­վել. լու­ծու­մը մայ­րա­քա­ղա­քում է:

Վեր­ջա­պես, ան­հաս­կա­նա­լի է մնում նաեւ շարժ­ման հե­տա­գա քա­ղա­քա­կան տես­լա­կա­նը: Ե­թե ան­գամ այս շար­ժու­մը հաս­նի Նի­կո­լի հրա­ժա­րա­կա­նին, ա­պա չմո­ռա­նանք, որ նա նման խոս­տում­ներ աշ­խար­հի ա­ռաջ տվել է Հա­յաս­տա­նի ա­նու­նից: Այ­սինքն, այս գոր­ծըն­թա­ցի դե­ռեւս քիչ տե­սա­նե­լի ղե­կա­վար­նե­րը պատ­րա՞ստ են իշ­խա­նութ­յան գա­լու դեպ­քում հրա­ժար­վել նի­կոլ­յան կուր­սից՝ Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րով հան­դերձ: Ե­թե ա­յո, դրա փո­խա­րեն ի՞նչ լու­ծում­ներ են ա­ռա­ջար­կում, ռեալ հաշ­վի առ­նե­լով այն ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք նի­կոլ­յան թի­մը ստեղ­ծել է Հա­յաս­տա­նում: Կամ, այդ դեպ­քում, ի՞նչ է նշա­նա­կում` այս շարժ­ման մեջ մտած ակն­հայտ ա­րեւմ­տա­մոլ­նե­րը սե­փա­կան տե­րե­րի քա­ղա­քա­կան կուր­սի՞ն են դեմ դուրս ե­կել, թե՞ դրա տակ այլ ի­մաստ կա, կփոր­ձեն այդ խա­ռը ի­րա­վի­ճա­կից օգտ­վե­լով, ա­ռաջ բե­րել Ադր­բե­ջա­նի հետ նոր սրա­ցում­ներ՝ ողջ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում նոր պայթ­յուն ա­ռա­ջաց­նե­լու ակն­կա­լի­քով: Կամ, ե­թե մտա­ծում են Նի­կո­լի փո­խա­րեն իշ­խա­նութ­յան գա­լու դեպ­քում չգնալ նման սրա­ցում­նե­րի եւ շա­րու­նա­կել ներ­կա կուր­սը, ա­պա չէ՞ որ դա կտրուկ կտար­բեր­վի այն տրա­մա­բա­նութ­յու­նից, ո­րը դրված է Կի­րան­ցում ճա­նա­պարհ փա­կե­լու գոր­ծո­ղութ­յան հետ՝ ոչ մի թիզ հող չենք տա:

Ա­մեն դեպ­քում, պա­տաս­խա­նի կա­րոտ այս բո­լոր հար­ցե­րը գա­լիս են ակ­նար­կե­լու, որ հեր­թա­կան խաղն է սարք­վում հայ ժո­ղովր­դի գլխին, ինչն ա­վե­լի է հիմ­նա­վո­րում այն լու­րե­րը, որ վեր­ջին ժա­մա­նակ­ներս ա­կան­նե­րի տես­քով ընդ­դի­մա­դիր դաշ­տում ներդր­ված ա­րեւմտ­յան ո­րո­շա­կի ու­ժեր զգա­լի նոր ֆի­նան­սա­վո­րում են ստա­ցել ա­րեւմտ­յան տե­րե­րից:

ԷՐԴՈՂԱՆԸ ԴԵՐԻ ՄԵՋ Է

Ու ստա­նում ենք նման «տա­րօ­րի­նակ» պատ­կեր. մի կող­մից, ա­րեւմտ­յան փողն ու, ըստ այդմ, հրա­ման­նե­րը տե­սա­նե­լի են ընդ­դի­մութ­յան մի ո­րոշ հատ­վա­ծի մոտ: Մ­յուս կող­մից, նույն Ա­րեւ­մուտ­քը պաշ­տո­նա­պես ող­ջու­նում է Նի­կո­լի քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, թե ինչ լավ ես ա­նում, որ կտոր-կտոր հո­ղեր ես տա­լիս Ա­լիե­ւին: Չէ, այս­տեղ եր­կե­րե­սա­նիութ­յուն պետք չէ տես­նել: Պար­զա­պես, երբ մի ձեռ­քով այն­պի­սի ի­րա­վի­ճակ ես սար­քում, ո­րը մյուս ձեռ­քով կա­րող ես շի­կաց­նել, ա­պա դա ըն­դա­մե­նը քա­ոս եւ ծայ­րա­հեղ լա­րում­ներ ա­ռաջ բե­րող այն սո­վո­րա­կան մե­խա­նիզ­մին է շատ նման, ո­րը այդ­քան սի­րում են տար­բեր հատ­ված­նե­րում կի­րա­ռել անգ­լո­սաք­սե­րը: Ու ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը գա­լիս են հու­շե­լու, որ նման խա­ղի հա­մար, ո­րը հա­յութ­յան հա­մար կա­րող է դառ­նալ վերջ­նա­կան հար­ված, պա­րարտ հող մեր երկ­րում ի­րոք կա:

Բայց մյուս կող­մից, թեեւ նա­խօ­րեին Բ­լին­քե­նը հեր­թա­կան ան­գամ խո­սեց Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի հետ՝ փոր­ձե­լով վե­րա­հաս­տա­տել տպա­վո­րութ­յու­նը, որ «գոր­ծի գլխին» Վա­շինգ­տոնն է կանգ­նած, մեկ է, այդ հար­ցում տա­րա­կու­սանք­նե­րի պա­կաս չկա: Եվ ա­մե­նա­մեծ հար­ցը՝ արդ­յո՞ք Ալիե­ւը հակ­ված է ա­մե­րիկ­յան ծրագ­րե­րով ա­ռաջ շարժ­վել, ո­րը մի կող­մից, նրա հա­մար ի­րոք շատ հրա­պու­րիչ է, ա­ռա­վել եւս, ե­թե Ս­յու­նի­քով կա­րո­ղա­նան «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կա­ռու­ցել: Բայց մյուս կող­մից, հի­շեց­նենք, դա չա­փա­զանց վտան­գա­վոր խաղ կլի­ներ ՌԴ-ի եւ Ի­րա­նի հան­դեպ: Այս հար­ցի վերջ­նա­կան, հստակ պա­տաս­խանն է, որ այս պա­հին տե­սա­նե­լի չէ:

Այս­պես, Ա­լիե­ւը նա­խօ­րեին հաս­տա­տեց, որ Հա­յաս­տա­նի հետ պաշ­տո­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը հա­մա­ձայն է շա­րու­նա­կել: Ըստ նրա, մոտ ժա­մա­նակ­ներս ղա­զա­խա­կան կող­մի ա­ռա­ջար­կով Ալ­մա -Ա­թա­յում կհան­դի­պեն Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը: Ընդ ո­րում, հայ­տա­րա­րութ­յու­նը հնչել է Բ­լին­քե­նի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ֆո­նին, ին­չը եւս կա­րող է ակ­նարկ լի­նել, թե գոր­ծըն­թա­ցը տա­կից ա­ռաջ է տա­նում Վա­շինգ­տո­նը: Ընդ ո­րում, սա սպա­սե­լի էր. վեր­ջերս, Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Տո­կաե­ւի հա­յաս­տան­յան այ­ցի ժա­մա­նակ, երբ նա պաշ­տո­նա­պես հայ-ադր­բե­ջա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի միջ­նոր­դութ­յան հայտ ներ­կա­յաց­րեց, ար­դեն իսկ հաս­կա­նալ կա­րե­լի էր, որ այդ մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռքբեր­ված են: Ի դեպ, չմո­ռա­նանք, որ դրա­նից հե­տո Ղա­զախս­տա­նը հասց­րեց Բ­րի­տա­նիա­յի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին ինչ-որ պայ­մա­նա­գիր կնքել, ո­րը կա­րող է ստեղ­ծել տպա­վո­րութ­յուն, որ Տո­կաե­ւը սկսել է բա­ցա­հայ­տո­րեն խա­ղալ անգ­լո­սաք­սե­րի օգ­տին, այն է՝ Ռու­սաս­տա­նի դեմ: Բայց ան­գամ դրա­նով, դեռ ռեալ չէ ա­սել, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցում միջ­նորդ դառ­նա­լու ա­ռա­ջար­կը Տո­կաեւն ա­նում է անգ­լո­սաք­սե­րի կող­մից:

Այս­պես, մի կող­մից՝ «Մի­ջին մի­ջանց­քի» կամ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» սցե­նա­րը, ո­րը փոր­ձում են ա­ռաջ տա­նել Թուր­քիան եւ Ա­րեւ­մուտ­քը, բայց նաեւ «ի­րար տակ փո­րե­լով», ի­րոք Ղա­զախս­տա­նի հա­մար կա­րող է միան­գա­մայն շա­հա­վետ լի­նել: Բայց նախ՝ Էր­դո­ղա­նը հրա­ժար­վեց Վա­շինգ­տոն ծրագր­ված այ­ցից, եւ դա կա­րող է վերջ­նա­կա­նա­պես ձա­խող­վել ժա­մա­նա­կի սղութ­յան պատ­ճա­ռով. Վա­շինգ­տո­նին հա­մե­մա­տա­բար «ա­զատ ման­եւ­րե­լու» ժա­մա­նակ մնում է մոտ եր­կու-ե­րեք ա­միս: Դ­րա­նից հե­տո ԱՄՆ-ում սկսվե­լու է բուն ընտ­րա­կան փու­լը, եւ ինչ ի­մա­նաս, թե դա ին­չի կտա­նի: Այ­սինքն, ե­թե այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Էր­դո­ղա­նը չհասց­նի Բայ­դե­նի թի­մի հետ կոնկ­րետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րել, պետք է սպա­սի ընտ­րութ­յուն­նե­րի ա­վար­տին: Ա­սենք, ե­թե ան­գամ ինչ-որ բան պայ­մա­նա­վոր­վի, ա­պա է­լի պետք է սպա­սի, թե ով է ընտր­վե­լու: Ընդ ո­րում, չմո­ռա­նանք, խա­ղաթղ­թին է դրված ռուս­նե­րի (նաեւ պար­սիկ­նե­րի, չի­նա­ցի­նե­րի) հետ թշնա­մա­նալ-չթշնա­մա­նա­լու հար­ցը, եւ այն­պի­սի ծեր աղ­վե­սը, ինչ­պի­սին Էր­դո­ղանն է, հա­զիվ թե այս պա­հին կտրուկ քայ­լե­րի գնա:

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՇԽԱՏՈՒՄ ՏՈԿԱԵՎԸ

Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաեւ Տո­կաե­ւի մա­սին, ո­րը, բա­ցի սե­փա­կան կուր­սից, մաս­նա­վո­րա­պես «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» հար­ցով պետք է նա­յի Էր­դո­ղա­նի քայ­լե­րին: Գու­մա­րած դրան, Տո­կաեւն ի­րա­կա­նում «մի փոքր» ա­վե­լի լայն շա­հեր ու­նի, քան ըն­դա­մե­նը անգ­լո­սաք­սե­րի քա­րո­զած «Մի­ջին մի­ջանցքն» է: Ղա­զախս­տա­նը, ակն­հայ­տո­րեն, ի­րեն տես­նում է չի­նա­կան «Մե­տաք­սի ու­ղի» ա­ռանց­քա­յին մաս­նա­կից­նե­րից մե­կի դե­րում, ո­րի մեջ նույն «Մի­ջին մի­ջանց­քը» այլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով տե­ղա­վոր­վում է, գու­մա­րած մի շարք այլ խո­շո­րա­գույն ծրագ­րեր: Իսկ դրա հա­մար Տո­կաե­ւը չի կա­րող խոր­քա­յին ի­մաս­տով շեղ­վել այն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից, ո­րոնք գոր­ծում են Ռու­սաս­տան-­Չի­նաս­տան-Ի­րան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշ­տում: Ընդ ո­րում, թեեւ Վա­շինգ­տո­նը հեր­թա­կան ան­գամ փոր­ձեց Բ­լին­քե­նի այ­ցի մի­ջո­ցով վե­րա­կողմ­նո­րո­շել Պե­կի­նին, սա­կայն այդ այ­ցը դար­ձավ, այս­պես ա­սենք, ան­նա­խա­դեպ ձա­խող­ված: Պատ­կե­րաց­րեք, բա­նը հա­սավ նրան, որ ե­թե Բ­լին­քե­նին դի­մա­վո­րե­լիս Պե­կի­նը ինչ-որ փոքր տրա­մա­չա­փի պաշ­տոն­յա­յի ու­ղար­կել էր օ­դա­նա­վա­կա­յան, ա­պա ճա­նա­պար­հե­լիս միայն ԱՄՆ դես­պանն էր: Ա­րա­րո­ղա­կար­գա­յին հար­ցե­րին խորհր­դան­շա­կան ու­շադ­րութ­յամբ վե­րա­բեր­վող Պե­կի­նի «լեզ­վով» սա նշա­նա­կում է, որ պետ­քար­տու­ղա­րին պար­զա­պես դուրս են վռնդել Չի­նաս­տա­նից: Այ­սինքն, Չի­նաս­տա­նը շա­րու­նա­կում է իր գի­ծը, եւ քիչ հա­վա­նա­կան է թվում, որ այս թեժ պա­հին Ղա­զախս­տա­նը կփոր­ձի մտնել անգ­լո­սաք­սո­նա­կան ինչ-որ խա­ղե­րի մեջ, ո­րոնք ու­նեն ան­թա­քույց հա­կա­ռու­սա­կան (հա­կաի­րա­նա­կան եւ, վերջ­նարդ­յուն­քում, հա­կա­չի­նա­կան) ուղղ­վա­ծութ­յուն:

Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նով անց­նող Մեղ­րիի փոք­րիկ հատ­վածն այդ գլո­բալ ծրագ­րե­րի ա­ռանց­քա­յին դե­տալ­նե­րից մեկն է մնում, եւ այս ֆո­նին ա­սել, թե Տո­կաե­ւը հա­նուն անգ­լո­սաք­սե­րի շա­հե­րի է Ա­լիե­ւին եւ Նի­կո­լին Ղա­զախս­տան հրա­վի­րել, մնում է քիչ հա­վա­նա­կան տար­բե­րա­կը:

Ա­մեն դեպ­քում, այն, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րին ըն­թա­նում է ակ­տիվ սահ­մա­նա­զատ­ման գոր­ծըն­թաց, ար­դեն իսկ հու­շում է, որ օ­րա­կարգ է մտնում գլխա­վոր հար­ցը՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման: Իսկ թե ում սցե­նա­րով, դա, կրկնենք, շատ ա­վե­լի հստակ կդառ­նա Նի­կո­լին սպաս­վող մոս­կով­յան այ­ցից, դրա չկա­յա­նա­լուց կամ, մի­գու­ցե, մինչ այդ նրա հրա­ժա­րա­կա­նից: Չնայած, խեսում են, թե միջոցառումներից մեկին չի գնա, մյուսին` կգնա: Սակայն աշխարհում այն սուր վիճակն է, որև «կիսահղի» խաղալով ոչ թե երկու կողմերի հետ էլ լավ կլինես, այլ կմնաս երկուսի ճնշման տակ:

 

https://iravunk.com/sim/?p=282429&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ