Ալիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտ

Վերլուծություն

­Հայ-ադր­բե­ջա­նա­կան ներ­կա զար­գա­ցում­նե­րին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=281829&l=am) կա­րե­լի է նաեւ այս կող­մից նա­յել: Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին ծա­վալ­վում են գլո­բալ մասշ­տաբ­նե­րով, չեն կա­րող ի­րենց ազ­դե­ցութ­յու­նը չթող­նել Ա­լիե­ւի ու Նի­կո­լի ներ­կա քայ­լե­րի եւ ո­րո­շում­նե­րի վրա: Ն­կա­տի ու­նենք, որ ա­մեն ինչ խո­սում է ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի նոր սրա­ցում­նե­րի մա­սին, բայց…

­Խոս­քը ա­մե­րիկ­յան Կոնգ­րե­սի հայտ­նի ո­րոշ­ման մա­սին է, ո­րով ար­տոն­վեց Ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վո­րու­մը: Չ­նա­յած շատ ա­վե­լի էա­կան է այդ քո­ղի տակ կա­յաց­ված մեկ այլ ո­րո­շում, ո­րը թույլ է տա­լիս բռնագ­րա­վել ռու­սա­կան սա­ռեց­ված ակ­տիվ­նե­րը: Եվ ոչ միայն. նաեւ պար­տադ­րե­լու է Չի­նաս­տա­նին` TikTok-ի մայր ըն­կե­րութ­յա­նը` վա­ճա­ռել ա­մե­րիկ­յան սեգ­մեն­տը կամ այն ար­գե­լել Միաց­յալ Նա­հանգ­նե­րում:

Ուկ­րաի­նա­յին ֆի­նա­նսա­վո­րե­լու ո­րո­շու­մը, թեեւ մեծ ո­գե­ւո­րութ­յամբ են ներ­կա­յաց­նում Կիե­ւի պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րը, սա­կայն հենց ուկ­րաի­նա­կան դեռ լուրջ փոր­ձա­գետ­ներն այլ տրա­մադ­րութ­յան մեջ են: Այն ա­ռու­մով, որ այդ հատ­կաց­ման մեծ մասն ի­րա­կա­նում ա­մե­նե­ւին էլ Ուկ­րաի­նա­յի հա­մար չէ: Օ­րի­նակ, 61 մի­լիար­դից մոտ 20 մի­լիարդ դո­լար հա­մալ­րե­լու ա­մե­րիկ­յան զեն­քի պա­շար­նե­րը՝ նախ­կի­նում Ուկ­րաի­նա­յին մա­տա­կա­րար­վա­ծը փո­խա­րի­նե­լու հա­մար: Կամ մոտ 15 մի­լիարդ դո­լար կուղղ­վի «զին­վո­րա­կան պատ­րաս­տութ­յան, հե­տա­խու­զութ­յան փո­խա­նակ­ման, Եվ­րո­պա­կան հրա­մա­նա­տա­րութ­յան պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տում ներ­կա­յութ­յան ու­ժե­ղաց­ման հա­մար», եւ այլն։ Մոտ 10 մի­լիար­դի չափ գու­մար Ուկ­րաի­նան կա­րող է ստա­նալ ոչ ռազ­մա­կան ուղ­ղութ­յուն­նե­րի հա­մար, եւ ռազ­մա­կան օգ­նութ­յան հա­մար քիչ բան է մնում. «2024/2025 թվա­կան­նե­րին ամ­սա­կան կա մոտ 0,7 մի­լիարդ դո­լար»,- նշում է ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րը: Դա ի՞նչ կերպ կազ­դի պա­տե­րազ­մի ըն­թաց­քի վրա, մեծ հարց է: Էլ ա­վե­լի լուրջ հարց է, թե ե­թե հան­կարծ Թ­րամփն այս­ աշ­նա­նը հաղ­թի, այդ խոս­տա­ցա­ծը միան­գա­մից չի՞ կանգ­նեց­նե­լու:

­Սա, ի­հար­կե, Մոսկ­վա­յի հա­մար է­լի հար­ված է, բայց ոչ շատ մեծ: Ա­ռա­վել եւս, որ ուկ­րաի­նա­կան բա­նակն այս պա­հին ա­ռա­ջին հեր­թին ու­նի զին­վո­րա­կան­նե­րի պա­կաս, իսկ ան­փորձ նո­րա­կո­չիկ­նե­րով հա­մալր­վող­նե­րը նախ պետք է կա­րո­ղա­նան տի­րա­պե­տել ԱՄՆ-ի խոս­տա­ցած այդ զեն­քին: Ա­ռա­վել եւս, որ ռուս­ներն ակ­տիվ հար­ձա­կո­ղա­կան փու­լում են, ու մինչ տեղ հաս­նի ա­մե­րիկ­յան օգ­նութ­յու­նը, մինչ նոր զո­րա­հա­վաք ա­նեն, սո­վո­րեց­նեն, ռուս­նե­րը չգի­տես էլ, թե մին­չեւ ուր կա­րող են հաս­նել:

­Բայց փո­խա­րե­նը, շատ ա­վե­լի լուրջ են հար­ցե­րը` ռուս­նե­րի եւ չի­նա­ցի­նե­րի ակ­տիվ­նե­րը բռնագ­րա­վե­լու խնդրի հետ կապ­ված: Մեկ ա­միս ա­ռաջ ԱՄՆ-ն­ ա­ռա­ջար­կել էր վա­ճա­ռել TikTok-ը բա­րե­կա­մա­բար։ Չի­նաս­տանն ու­ղար­կեց ա­մե­րի­կա­ցի­նե­րին. այժմ փա­կու­մը հար­կադր­ված է լի­նե­լու։ Այ­սինքն, ԱՄՆ-ն ս­րա­նով ոտ­նա­հա­րեց մաս­նա­վոր սե­փա­կա­նութ­յան ան­ձեռնմ­խե­լիութ­յան սկզբուն­քը, ո­րը հենց նույն ԱՄՆ-ի եւ ա­րեւմտ­յան քա­ղա­քակր­թութ­յան գո­յութ­յան կա­րե­ւո­րա­գույն հիմ­քե­րից է: Այս ո­րոշ­մամբ բաց­վեց «Պան­դո­րա­յի արկ­ղը». այն նա­խա­դեպ է, եւ հի­մա աշ­խարհում բո­լո­րը կա­րող են այդ հիմ­քով բռնագ­րա­վել ում սե­փա­կա­նութ­յու­նը որ ցան­կա­նան: Ու սա ա­ռա­ջին հեր­թին հենց ԱՄՆ-ի հա­մար է մե­ծա­գույն խնդիր. ա­րեւմտ­յան երկր­նե­րի մաս­նա­վոր կա­պի­տալն ու սե­փա­կա­նութ­յուն­ներն են, որ ա­ռա­ջին հեր­թին ծա­վալ­վել են ողջ աշ­խար­հով մեկ, ու հի­մա ա­մեն ինչ հար­վա­ծի տակ է: Եվ նման ո­րո­շու­մից հե­տո էլ ո՞ր մի խե­լա­միտ սե­փա­կա­նա­տե­րը կվստա­հի ԱՄՆ-ին:

Եվ ե­թե այս­տեղ ա­վե­լաց­նենք, որ օ­րերս ՉԺՀ-ն­, ըստ էութ­յան, հա­մալ­րեց «չա­րի­քի ա­ռանց­քը» (Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ միա­սին), ա­պա ​​եզ­րա­կա­ցութ­յու­մը միան­շա­նակ է` որ Վա­շինգ­տոնն իր ձեռ­քով վերջ­նա­կա­նա­պես ա­կա­նա­պա­տեց գոր­ծող աշ­խար­հա­կար­գի մնա­ցորդ­նե­րը` վա-բան­կի գնա­լով գործ­նա­կա­նում ողջ աշ­խար­հի դեմ, այդ թվում` սե­փա­կան մանկ­լա­վիկ­նե­րի։ Թե դա ինչ ձեւ կու­նե­նա եւ­ ինչ հետ­եւանք­ներ կու­նե­նա՝ դեռ ոչ ոք չգի­տի։

Ընդ ո­րում, կար­եւոր չէ, թե ով 2024 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին կմնա/ կդառ­նա Ս­պի­տակ տան ղե­կա­վար։ Ո­րո­շումն ար­դեն կա­յաց­ված է, դրա օգ­տին են քվեար­կել ինչ­պես դե­մոկ­րատ­նե­րը, այն­պես էլ` հան­րա­պե­տա­կան­նե­րի զգա­լի մա­սը։

Մ­նա­ցա­ծը, թե այս ա­մենն ուր կտա­նի ու ինչ­պես կա­վարտ­վի, պարզ կդառ­նա ա­պա­գա­յի պատ­մութ­յան դա­սագր­քե­րից: Սա­կայն այս պա­հից էլ ակն­հայտ է, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ի ուղ­ղութ­յամբ ու­նե­նա­լով այն կար­գի սուր հա­րա­բե­րութ­յուն­ներ, որն այս ո­րո­շմամբ մի փոքր միայն ա­վե­լի կսրվի, փո­խա­րե­նը գնում է նաեւ Չի­նաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կտրուկ շի­կաց­ման: Ա­վե­լի կոնկ­րետ, այսկերպ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, փաս­տա­ցի, սկսում են տեմպ տալ Չի­նաս­տա­նի հետ նոր ճա­կա­տի բաց­մա­նը, ո­րը, ե­թե ռեալ նա­յենք, ռուս­նե­րի հա­մար բե­ռի զգա­լի թե­թե­ւա­ցում է նշա­նա­կում՝ հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

­Կարճ ա­սած, նման է, որ գլո­բալ պայ­քա­րը տե­ղա­փոխ­վում է նոր մա­կար­դակ, որ­տեղ շատ ա­վե­լի կոշտ են դառ­նա­լու բա­խում­նե­րը: Եվ այս ֆո­նին, մաս­նա­վո­րա­պես Ա­լիեւն ու Նի­կո­լը, որ մինչ այս դեռ ա­մեն մեկն իր չա­փով պահ­պա­նում է մե­ծե­րի պայ­քա­րի մեջ մա­նեւ­րե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը, հի­մա ար­դեն դա շատ ա­վե­լի է նե­ղա­նում՝ ար­դեն նաեւ նման խա­ղե­րի հա­մար կոնկ­րետ հար­ված­ներ ստա­նա­լու հե­ռան­կա­րով: Ա­ռա­վել եւս, երբ հաշ­վի ենք առ­նում նաեւ ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ Ա­լիե­ւի խա­ղե­րը եւ Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ ռու­սա­կան միայն ան­թա­քույց դար­ձող զգու­շա­ցում­նե­րը:

https://iravunk.com/sim/?p=281832&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ