Իրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրա

Վերլուծություն

­Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յա­նը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=281533&l=am), թե Ա­լիե­ւի հետ ինչ-որ բա­ներ են սկսել պայ­մա­նա­վոր­վել, փոր­ձենք նա­յել այս կող­մից: Նա խոս­տա­ցա­ծից բա­վա­կա­նին ուշ գնաց Ոս­կե­պար, այ­սինքն` ա­սե­լիք չու­ներ: Հի­մա ու­նի, եւ դա ակ­նարկ է, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ններն այս մեկ-եր­կու օր­վա բան են:

Ի՞նչ է ստաց­վում. մի կող­մից ռուս­ներն են Ա­լիե­ւի հետ ինչ-որ բա­ներ պայ­մա­նա­վոր­վում եւ հա­նում են զորք­ե­րը: Պարզ­վում է, որ նույն ժա­մա­նակ նաեւ Նի­կոլն է ինչ-ինչ «ան­հաս­կա­նա­լի» խո­ղո­վակնե­րով Ա­լիե­ւի հետ սկսել պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի գալ, ո­րի արդ­յուն­քում Հեյ­դա­րո­վիչն ար­դեն չի պատ­րաստ­վում խլել դե­պի Վ­րաս­տան տա­նող ճա­նա­պար­հը: Ին­չե­ւէ, թեեւ այդ­քան էլ հաս­կա­նա­լի չէ, թե Նի­կոլն այդ ո՞ր «պա­պի բա­րի հի­շա­տակն» է պատ­րաստ­վում զո­հա­բե­րել, բայց ո­րոշ են­թադ­րութ­յու­ննե­րի հնա­րա­վո­րութ­յուն կա:

­Բայց այս­տեղ նախ, թե­րեւս հաշ­վի առ­նենք այն հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը, ո­րոնք այս օ­րե­րին լսվում են ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նից: Նախ, Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի մի­ջազ­գա­յին հար­ցե­րով խորհր­դա­կան Ա­լի Աք­բար Վե­լա­յա­թին խո­սեց Բր­յու­սե­լում Նի­կո­լի, ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի եւ Եվ­րա­միութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հան­դի­պու­մից`այն ուղ­ղա­կիո­րեն ո­րա­կե­լով որ­պես «Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջան ա­պօ­րի­նի ներ­խուժ­ման նոր ծրա­գիր»: Նա բա­ցատր­եց, թե ին­չի մա­սին է խոս­քը. «Կաս­պից ծո­վում եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում է­ներ­գա­ռե­սուրս­ներ ձեռք բե­րե­լու նպա­տա­կով, ՆԱՏՕ-ն պետք է տե­ղա­կայ­վեր Ռու­սաս­տա­նի հա­րա­վում կամ Ի­րա­նի հյու­սի­սում… Ն­րանք ցան­կա­նում էին եւ ցան­կա­նում են ա­նել նույն ծրա­գի­րը, ինչ ա­րե­ցին Բալ­թիկ ծո­վում եւ Ուկ­րաի­նա­յում, Ի­րա­նի հյու­սի­սի եւ Ռու­սաս­տա­նի հա­րա­վի այս կար­եւոր ան­ցա­կե­տում, այ­սինքն՝ ա­վար­տին հասց­նել ՆԱՏՕ-ի հսկա­յա­կան եւ հա­մա­պար­փակ ազ­դե­ցութ­յու­նը դե­պի ար­եւելք»:

Ու հե­տե­ւում է Վե­լա­յա­թիի միան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նար­կը. «Այս նոր ծրա­գի­րը եւ նա­խա­պես ձեւա­վոր­ված սույն պլա­նը հիմն­ված են ա­մե­րիկ­յան նա­խա­ձեռ­նութ­յան եւ տա­րա­ծաշր­ջա­նում ո­րոշ միջ­նորդ­նե­րի ա­ջակ­ցութ­յան վրա»: Թե ում է Ի­րա­նը հա­մա­րում «տա­րա­ծաշր­ջա­նում միջ­նորդ­ներ», ե­րեւի պարզ է բո­լո­րին:

­Նաեւ հե­տե­ւում է մի վեր­ջին զգու­շա­ցում, որ, դա­տե­լով հայ­տա­րա­րութ­յան ընդ­հա­նուր հա­մա­տեքս­տից, նաեւ Մոսկ­վա­յի ա­նու­նից է. «Մենք հստակ զգու­շաց­նում ենք այն երկր­նե­րին, ո­րոնք դեռ չեն ճա­նա­չել Ի­րա­նը, որ Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յու­նը թույլ չի տա որ­եւէ երկ­րի, կազ­մա­կեր­պութ­յան կամ միութ­յան, ո­րը մտա­դիր է ոտնձ­գութ­յուն կա­տա­րել Ի­րա­նի անվ­տան­գութ­յան գո­տու դեմ եւ­ ի­րա­կա­նաց­նել սադ­րիչ շար­ժում­ներ, մենք զգո­նութ­յամբ եւ­ ամ­բողջ հզո­րու­թյամբ կպաշտ­պա­նենք երկ­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յունն ու նրա անվ­տան­գութ­յան հետ կապ­ված բո­լոր հար­ցե­րը… Հա­րա­վա­յին Կով­կա­սը Ի­րա­նի անվ­տան­գութ­յան գո­տու կար­եւոր մասն է, ո­րը միշտ պաշտ­պա­նե­լու է այս տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր երկր­նե­րի անվ­տան­գութ­յու­նը, ան­կա­խութ­յունն ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի, Եվ­րա­միութ­յան եւ ՆԱՏՕ-ի այս վեր­ջին ո­րո­շու­մը Բր­յու­սե­լում ոչ մի կերպ չի ի­րա­կա­նա­նա­լու»:

­Նույն­քան թա­փան­ցիկ էր գրե­թե զու­գա­հեռ Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պան Սոբ­հա­նիի հայ­տա­րա­րութ­յու­նը. «Հա­յաս­տանն Ի­րա­նի շնչու­ղին է դե­պի հյու­սիս եւ Սեւ ծով, իսկ Ի­րա­նը Հա­յաս­տա­նի հա­մար Ի­րա­նի շնչու­ղին է դե­պի հա­րավ, դե­պի Պար­սից եւ Օ­մա­նի ծո­ցեր, դե­պի Հնդ­կաս­տան»: Ե­թե շնչու­ղի է, ա­պա վայ նրան, ով կփրձի այդ շնչու­ղին փա­կել: Լի­նի դա Ա­լիեւ, Նի­կոլ, Թուր­քիա թե Ա­րեւ­մուտք: Ու մաս­նա­վո­րա­պես փաս­տը, որ Իս­րա­յե­լին հար­վա­ծե­լով, Ի­րա­նը նաեւ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ կի­րա­ռեց, եւ այդ փաս­տը ֆիք­սե­ցին բո­լոր փոր­ձա­գետ­նե­րը, ի­րա­նա­կան այդ բո­լոր զգու­շա­ցում­նե­րին շատ ա­վե­լի մեծ կշիռ են հա­ղոր­դում:

Այս­պի­սով, Նի­կոլն ու­զի, թե` ոչ, պետք է իր քայ­լերն այս ի­րո­ղութ­յուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան կա­ռու­ցեի: Մի կող­մից, Ա­րեւ­մուտ­քը պա­հան­ջում է ան­վե­րա­պահ հնա­զան­դութ­յուն՝ ա­ռանց դրա հա­մար ո­րե­ւէ բան ոչ թե տա­լու, այլ նույ­նիսկ՝ խոս­տա­նա­լու: Մ­յուս կող­մից, կա, ա­սենք, թյուր­քա­կան ա­ռա­ջարկ­նե­րի հե­տե­ւից գնա­լու տար­բե­րա­կը: Բայց այս եր­կու դեպքն էլ Ի­րա­նի հա­մար նշա­նա­կում են «շնչու­ղու փա­կում», եւ այն ի­րա­վի­ճա­կում, երբ լար­վա­ծութ­յու­նը հա­սել է Ի­րան-Իս­րա­յել ու­ղիղ բա­խում­նե­րի մա­կար­դակի, այդ «շնչու­ղու փա­կու­մը» հաս­տատ լրջա­գույն ռիս­կեր է են­թադ­րում բո­լոր «փա­կող­նե­րի» հա­մար: Այս պա­հին ե­ղած վեր­ջին սցե­նա­րը «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րակն է, ո­րը մինչ օրս Նի­կո­լը Ա­րեւ­մուտ­քի պա­հան­ջով հա­մա­ռո­րեն տոր­պե­դա­հա­րում էր: Նոր ի­րա­վի­ճա­կում այս հար­ցում բան կփոխ­վի, հստակ կդառ­նա ա­ռա­ջի­կա եր­կու շա­բաթ­նե­րին:

https://iravunk.com/sim/?p=281535&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ