Սրանք պայթեցնում են մեր պատմությունը. Ալլա Հակոբյան

Մշակութային
«Սրանք Պաշտպանության ՇԵՆՔԸ չեն պայթեցնում... Սրանք պայթեցնում են մեր ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ... Հանկարծ թուրքերից հետ չմնան, որոնք նույն ԲԱՐԲԱՐՈՍԻ ջանասիրությամբ ամենուր պայթեցնում են ՀԱՅՈՑ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐԸ... Հիշո՞ւմ եք, թե ինչպես մեկ տարի առաջ՝ ցրտաշունչ փետրվարյան օրերին, 120 ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ Երեւանում, այլ ոչ Անկարայում, կամ Ստամբուլում, ՇՊՐՏՎԵՑԻՆ ՓՈՂՈՑ... Փողոց շպրտողները ՀԱՅ ոստիկաններն էին... Ընդ որում ոստիկանության գործողությունների արդյունքում բերման ենթարկվեցին շուրջ ԵՐԿՈՒ ՏԱՍՆՅԱԿ մարդ։ Հետաքրքիր իրողություն է ստացվում, փաստորեն, փետրվարի 16-ը դա Արցախի ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ռեպետիցիան էր՝ փորձնական ներկայացումը, ուր «արցունքի դեմ մի կում ջուր տվին, 16-ն այսպես մի կերպ շուռ տվին»՝ ինչպես գրել է Մեծն Սեւակը ՂՈՂԱՆՋ ԿՈՏՈՐԱԾԻ մեջ, եւ ՅՈԹ ամիս անց՝ արդեն ոչ թե 120 ԸՆՏԱՆԻՔ, այլ 120 000 ԱՐՑԱԽՑԻ, վտարվեցին իրենց տներից՝ «Աչքդ լույս լինի, թվաբանություն, շուռ գալով ԱՃԵՑ քո 16-ը...»: Այս անգամ նույնպես եղան «բերման ենթարկվածներ», միայն թե Արցախի ՎԵՐՆԱԽԱՎԸ «բերման ենթարկվեց» ոչ թե ՀԱՅ ոստիկանների ձեռամբ, այլ նրանց թուրք գործընկերների: Սցենարը կրկնվեց...
 
Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից երկու տարի անց, սրանք զբաղված էին, ոչ թե ԲԱՆԱԿԸ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ գործողություններով, այլ Պաշտպանության Նախարարության գույքի ՕՏԱՐՄԱՄԲ: Այսպես, 2022 թվականի ճիշտ այս օրերին, իսկ ավելի ստույգ ապրիլի 15-ին (սրանց մոտ ապրիլի 24-ից առաջ միշտ սրացում է դիտվում), Կառավարության որոշմամբ օտարվել է Պաշտպանության Նախարարության 70-ից ավելի անշարժ գույք, այդ թվում եւ մեր Արցախյան Հաղթանակի յուրովի կոթող դարձած նախարարության նախկին շենքը, որն առանց աչքը թարթելու հանձնվեց Պետեկամուտների Կոմիտեին: Ինչո՞ւ... Հավանաբար, որ ԱԶԱՏԵՆ քաղաքի ԿԵՆՏՐՈՆՈՒՄ՝ Մովսես Խորենացու փողոցի վրա, գտնվող տուֆակերտ գեղեցիկ շենքը ՊԵԿ-ի ներկայությունից...
 
Մինչ օրս էլ ոչ ոք չի հետաքրքրվում 44-օրյա պատերազմի արդյունքում անտուն մնացած մարդկանց ճակատագրով, նրանք իրե՛նք են հոգում իրենց ապրուստը, ինչպես եւ այս վայ «իշխանության» վարած քաղաքականության հետեւանքով ԱՆՏՈՒՆ ՄՆԱՑԱԾ 120 000 ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ...
 
Գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=281337&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ