Քաղաքական հաշվեհարդար` ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿ

Ներքաղաքական
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«Ս․թ․ ապրիլի 15-ին ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի և ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև տեղի է ունեցել միջադեպ, որի վերաբերյալ խուլիգանության հանցակազմի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կանդրադառնա առանձին զեկույցով։
 
Ապրիլի 16-ին Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացվել են փաստեր, որոնք հանրության մոտ առաջացրել են ծայրահեղ վրդովմունք։
Փաստաբանները հայտնել են, որ հարուցված քրեական գործով երեկ երեկոյան տեղի ունեցած քննչական գործողությունների ավարտից հետո Սամվել Վարդանյանին ոստիկանության ծառայողները պետք է ուղեկցեին ձերբակալվածների պահման վայր, սակայն հետագայում պարզվել է, որ վերջիններս ճանապարհին կանգ են առել, «բնական կարիքները հոգալու» պատրվակով ձերբակալված անձին մենակ են թողել մեքենայի մեջ և հեռացել, որից անմիջապես հետո ձեռնաշղթաներ կրող Վարդանյանի վրա են հարձակվել մի քանի դիմակավորված անձ, դուրս բերել մեքենայից, ծեծել, հայհոյել, փորձել են ստիպել, որ Վարդանյանը կրկնի իրեն ուղղված հայհոյանքներն իր հասցեին, կատարել արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, այնուհետև նորից նստեցրել ոստիկանական ավտոմեքենան և հեռացել։ Դրանից հետո մոտեցել են ուղեկցող ոստիկանները, Վարդանյանին տարել են ձերբակալվածների պահման վայր, իսկ ճանապարհին հեգնական տոնով հարցրել, թե ինչ է պատահել Վարդանյանի հետ։
 
Ներկայացված փաստերը վկայում են, որ Վարդանյանի վրա հարձակումը նախապես պլանավորել է կազմակերպված հանցավոր խումբ, որի հանցավոր և անմարդկային գործողություններին, Վարդանյանի կտտանքներին անմիջական մասնակցություն են ունեցել ոստիկանները, որոնց ուղիղ պարտականությունն է ձերբակալվածի անվտանգության ապահովումը։ Փաստաբանները համարում են, որ նման թողտվություն ոստիկանության ծառայողների կողմից չէր կարող կատարվել ինքնակամ, առանց ավելի բարձր մակարդակից եկած հանձնարարության։ Հայտնել են նաև համոզմունք, որ այս ոտնձգությունները կատարվել են ՔՊ կուսակցության քաղաքական պատվերով։
 
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը /ՔԻՀԿ/ դիտարկել է ատելության խոսք և քաղաքական ուղղորդում Վարդանյանի քրեական հետապնդման նկատմամբ /ներառյալ ԱԺ նախագահի կողմից/, ինչպես նաև ՔՊ կուսակցության հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» լրատվակայքում ֆիզիկական հաշվեհարդարի և սպանության սպառնալիքներ պարունակող խոսքի տարածում, ինչն առանձին հանցադեպ է։
Կարևոր նկատառում․ այս զարհուրելի դեպքին չի հաջորդել իրավապահ մարմիների անհապաղ անձագանքը։
 
ՔԻՀԿ-ն հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու այս գործը»։
https://iravunk.com/sim/?p=281298&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ