Փաշինյանը չի հավատում, որ Ցեղասպանության զոհ է դարձել 1,5 մլն հայ, մտադիր է հերթով գտնել ու հաշվել ազգանունները

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը չի հավատում 1915 թ. Հայոց Ցեղասպանության պատմական փաստերին ու վստահ չէ, որ իրապես 1 ու կես միլիոն հայ է մորթվել, խոշտանգվել ու սպանվել Արեւմտյան Հայստանում։ Փաշինյանն իր վերդիկտն ունի, փաստորեն, որը ուզում է նորից  խոշտանգված հայերի անձնական տվյալները գտնել, կարդալ հաշվել ու համոզվել։ Նրան չեն բավարարում պատմական փաստերը, ահռելի ծավալով առկա գիտական աշխատություններն ու վկայությունները։


Այս վտանգավոր ու աբսուրդային հայտարարության հեղինակը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, իշխանական պատգամավորը պատմական փաստերը ժխտելու Հայաստանի գործող իշխանության նոր մտադրության մասին անկեղծացել է  երեկ՝ Ազատությանը տված հարցազրույցում:

«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաեւ ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը»,- ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Պա՞րզ ա չէ, երբ որ ասում ենք միլիոն ու կես հայ է կոտորվել, պետք է միլիոն ու կես ազգանուն ինչ-որ արխիվներում մենք կարողանանք հանել, գտնել եւ Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով: 

Ունենք ցեղասապանության թանգարան, ամեն ինչ ունենք ցեղասպանության հետ կապված՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց ամենակարեւորը պետք է ունենալ այդ միլիոն ու կեսի ազգանունները, այս խնդիրը տասնյակ տարի չենք լուծել»,- ասել է իշխանական պատգամավորը։
Այս սկանդալային հարցազրույցին սոցցանցերում արդեն բուռն արձագանքում են քաղաքական եւ հանրային գործիչները, 
Այս  քաղաքականությունը փոխելու կամ խմբագրելու մտադրությունների մասին մեկնաբանությունները սկիզբ առան վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց , որ  ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն է տեսնում։

 

https://iravunk.com/sim/?p=281147&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ