Իրան հարվածեց. հետո՞, ի՞նչ է լինելու

Վերլուծություն

ՄԱԿ-ի Իրանի առաքելության հայտարարության մեջ Իսրայելին հարցվգած հարվածի հետ կապված ասված է. «Մենք հարվածել ենք Սիոնիստական ​​ռեժիմին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն (հարձակում ինքնապաշտպանության նպատակով) Դամասկոսի հարձակումից հետո։ Խնդիրը կարգավորվել է, բայց Իսրայելի ռեժիմը կարող է ևս մեկ սխալ թույլ տալ, և այդ ժամանակ Իրանի արձագանքը շատ ավելի կոշտ կլինի։ Սա հակամարտություն է Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև, ԱՄՆ-ը պետք է իր հեռավորությունը պահպանի»։

Այսինքն, այսքանով Իրանը համարում է Դամասկոսի իր հյուպատոսարանի վրա հարձակման ՀԱՐՑԸ ՍՊԱՌՎԱԾ։

Հիմա հերթն Իսրայելինն է. կլինի՞ պատասխան:

Իրանը պետք է անպայման ինչ-որ ձեւ այդ հարվածին պատասխաներ: Պատասխաներ գոնե տեսանելի մասով համարժեքից էլ ավել, այլապես սեփական հեղինակությունն էր ոչնչացվելու: Պետք է պատասխաներ անկախ այն բանի, որ, ըստ մի շարք համառ լուրերի, Վաշինգտոնը «տակից, հատուկ խողովակներով» Մոսկվայի միջնորդությանն էր դիմել` թեման պահել «կարմիր գծերի» մեջ, այլապես Երրորդ աշխարհամարտն անխուսափելի կդառնա: Եվ Իրանի պատասխան հարվածը պետք է տեղավորվեր, եւ շատ նման է, որ փաստացի տեղավորվեց այդ շրջանակներում` հեղինակությունը փրկված է, սակայն սա այն գործողությունը չէ, որին Իսրայելը պարտավոր է անպայման պատասխանել: Ընդգծենք` Իսրայելը եւ ոչ վարչապետ Նեթանյահուն: Նա արդեն ակհայտորեն Վաշինգտոնին էլ է զզվեցրել, Բլինկենը, օրինակ, օրերս ցուցադրաբար հանդիպես իսրայելյան օպոզիցիայի ղեկավարի հետ... Նման է, որ Իրանի պատասխանն ինչ-որ տեղ նաեւ Վաշինգտոնի օգտին էր:

Իսրայելում էլ, այն բանից հետո, երբ արդեն 10 օրից ավել ամեն պահ քարզում էին` կհարվածեն առաջիկան 24-48 ժամում, ակնհայտորեն բնակչության նյարդերը տեղի տվեց: Ու երբ հարվածը եղավ, ամենահավանական տարբերակն է, որ հիմնական զայրույթը հիմա կուղղվի հենց Նեթանյահուի դեմ, թե նա երկիրը ներքաշում է մահացու պատերազմի մեջ: Ու այնքան սուր զայրույթ, որ մեծ հարց է` Նեթանյահուն կկարողանա՞ աթոռը պահելու հետ միաժամանակ, մի բան էլ մտածել պատասխան հարվածի մասին: Ի վերջո, կհաջորդի Իրանի պատասխանը, եւ էլ ավելի մեծ ներիսրչայելյան զայրույթը պատրաստ է: Վերջին հաշվով, շարքային իսրայելցիներին շատ պարզ բացատրվեց` մեծ պատերազմ սարքողը Նեթանյահուն է... Այս պատկերը միանշանակ ամերիկացիների օգտին է:

Հա, մնացին ռուսները:

Իրանի հարվածի երկրորդ տուժածը մեծ հավանականությամբ դառնում է... Զելենսկին:

Կոնգրեսի օրակարգում է Ուկրաինային ֆինանսավորման հարցը, եւ հիմա, երբ Մերձավոր Արեւելքում «Երրորդ աշխարհամարտի շեմին ենք», ամերիկացի հանրապետականները կարող են սուղ միջոցներից տասնյակ միլիարդներ տալ Զելենսկում` «ի վնաս Իսրայելի»: Այսինքն, Իրանի հանրապետականների համար շատ հարմար պահի պատասխանեց:

Այս ամենը նման չէ՞ ինչ-որ «գեղեցիկ խաղի», որտեղ տեսանելի է երկու տուժող` Նեթանյահուն եւ Զելենսկին, եւ մի շարք շահառուներ` Վաշինգտոն, Մոսկվա, Թեհրան (որի հեղինակությունն այս պահին երկինք է հասնելու), Պեկին (Թայվանում արդեն սուգ է, թե պետք է շատ արագ Պեկինի հետ լեզու գտնել, քանի որ ամերիկացիների վրա հույս դնել չի լինում), եւ անգամ իսրայելի օպոզիցիա, որը համառ Նեթանյահույին տապալելու շատ ռեալ շանս ստացավ:

Չնայած, եթե խորը նայենք, կտուժի նաեւ Լոնդոնը...

Բայց եկեք եզրակացություններով առաջ չընկնենք` սպասելով Իսրայելի պատասխանին կամ դրա բացակայությանը: Թեեւ այն, որ հարվածից շատ չանցած կայացած հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը դիմեց Նեթանյահույին` չպատասխանել Իրանի հարձակմանը, որպեսզի կանխի տարածաշրջանում էսկալացիան, շատ հետաքրքիր փաստ է։

https://iravunk.com/sim/?p=281072&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ