Վթարի հետեւանքով ունենք 20 վիրավոր, տեղափոխման հարցով ենք զբաղված․ Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ
ՀասարակությունՄեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
«Ունենք 4 զոհ, 20 վիրավոր։ Այժմ վիրավորների տեղափոխման հարցով ենք զբաղված»,- տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Կայքի տեղեկություններով՝ զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։
Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
https://iravunk.com/sim/?p=280982&l=am/