Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ կդառնաք խաբեության զոհ. ՆԳՆ-ն զգուշացնում է
ՀասարակությունՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։
«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
https://iravunk.com/sim/?p=280981&l=am/