Փաշինյանն Անվտանգության խորհրդի անդամներին շտապ կառավարություն է կանչել․ «Հրապարակ»
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել, որը մոտ մեկ ժամ անց ավարտվել է, հայտնում է «Հրապարակ»-ը։
Օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
https://iravunk.com/sim/?p=280980&l=am/