4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում
ՀասարակությունNEWS.am-ի տեղեկություններով՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում։
Զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմանագրային, և՛ պարտադիր ժամկետային զինծառայողներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:
Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են:
https://iravunk.com/sim/?p=280979&l=am/