«Ժողովուրդ». 21 պայմանագրից 16-ը մեկ անձից գնման ընթացակարգով է ձեռք բերվել․ 27 մլն դրամ ԱՆ սպասարկման համար

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2024 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունը «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, որի արժեքը կազմել է 27 մլն 936 հազար դրամ։ Պայմանագրի գնման առարկան իրական շահառուների հայտարարագրման եւ առցանց ծառայությունների մատուցման, էլեկտրոնային համակարգերի սպասարկման ծառայություններն են։ Պայմանագրի մատուցման ժամկետը մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 25-ն է։ «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի հետ նախարարությունը սկսել է պայմանագրեր կնքել սկսած 2018 թվականի ապրիլից. մինչեւ այսօր գերատեսչության հետ կնքվել է 21 պայմանագիր, որից 16-ը՝ մեկ անձից գնման կասկածահարույց ընթացակարգով:

2013 թվականին ստեղծված «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 80% բաժնեմասը, ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի, պատկանում է Ագնեսա Մանուկյանին, որը ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Մխիթարյանի կինն է: Այս ընկերությունը պայմանագրեր է կնքել նաեւ այլ գերատեսչությունների, նաեւ համայնքապետարանների հետ։

2018 թվականի տարեվերջից ընկերությունը միլիոնավոր դրամների շուրջ 315 պայմանագիր է կնքել տարբեր գերատեսչությունների հետ, որից մոտավորապես 240-ը՝ մեկ անձից, ոչ մրցութային ընթացակարգերով: Մեկ անձից գնումների միջոցով չարաշահումները Հայաստանում կարծես արմատավորվում են։

Հիշենք, թե ինչպես Էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի կասկածով ձերբակալվեցին փոխնախարար Անի Իսպիրյանը եւ ՀՀ ԱԺ նախագահի եղբոր կինը, հետագայում նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանը. նրանք այժմ տնային կալանքի տակ են։ Հարցական է մնում միայն, թե գնման ընթացակարգերի միջոցով հնարամիտ եղանակով գումարների հափշտակում իրականացնող ընկերությունների չարաշահումները բացահայտող գործընթացներ կա՞ն, թե՞ ոչ։

Ավելի ուշ Փաշինյանը այս մասին նշել է. «Իհարկե, սա օբյեկտիվ ֆորսմաժորային իրավիճակների հետ է կապված լինում, բայց նաեւ ուղիղ գնումների դեպքում միշտ վստահ չենք լինում, թե ինչքանով արդյունավետ գին տվեցինք այդ ծառայության համար»: Իհարկե, պատճառաբանություններ միշտ կգտնվեն, սակայն սա միակ դեպքը չէ, երբ պետական համակարգում գնումներ են կատարվում մեկ անձից, եւ ամեն անգամ ֆորսմաժորային իրավիճակին հղում անելն իրականում հարցի լուծում չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=280824&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ