Ակնհայտ է, որ Ադրբեջանի մեծ թափով սպառազինվելը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ. Տիգրան Աբրահամյան

Տեսանյութեր

Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումներն ապրիլի 5-7-ը տարբեր ժամանակահատվածներում Խոզնավարի (Սյունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Սոթքի, Վերին Շորժայի, Կութի (Գեղարքունիքի մարզ), Չինարիի, Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածներում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին` զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս կգնահատեք վերջին օրերին սահմանում առկա իրավիճակը եւ այն արձագանքները, որոնք հնչել են մինչեւ այսօր:

— Ադրբեջանական կողմը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակիչներին եւ խաղաղ բնակավայրերը: Դրա ապացույցն ու հիմնավորումները հրապարակված լուսանկարներն են, որտեղ ակնհայտ երեւում է, որ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրեր, ըստ էության, թիրախավորվել են Ադրբեջանի կողմից: Սա նշանակում է, որ միջնորդական այն առաքելությունը, որոնք ստանձնել են տարբեր միջազգային սուբյեկտներ եւ փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ անում են մեր տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ապահովման համար, այս իրավիճակում այդ քայլերը պետք է լինեն շատ ավելի գործուն: Ես, օրինակ, սպասում էի Եվրամիության առաքելությունից ոչ միայն այդ փաստերի արձանագրում եւ ինչ- որ զեկույցներում դրանց ամրագրում, այլ շատ կարեւոր է, որ դրանք վերածվեն նաեւ քաղաքական ճնշումների: Ընդ որում` տեղեկացնեմ, որ սահմանային վերջին շրջանի ակտիվացումը ուղեկցվում է Ադրբեջանի կողմից բավականին ինտենսիվ ռազմական մատակարարումների ներկրմամբ: Այս իրավիճակում, կարծում եմ` ակնհայտ պետք է լինի, թե ինչու է Ադրբեջանը դա իրականացնում:

— Կարծում եք` վերջին օրերի սահմանային լարվածությունը հղի է լայնամասշտաբ պատերազմի վտանգո՞վ:

— Դժվար է ասել, թե այս կամ մեկ այլ փուլում իրադարձություններն ինչպես կզարգանան: Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի մեծ թափով սպառազինվելը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, եւ, բնականաբար, այդ զենքերը ու զինատեսակները մի օր կրակելու են: Սակայն, կարծում եմ` այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունն այդքան էլ մեծ չէ: Իհարկե, չի բացառվում, ճակատի սահմանափակ ուղղություններով որոշակի գործողությունների ծավալումը, ինչի հավանականությունը շատ ավելի մեծ է։ Միեւնույն ժամանակ, սա չի նշանակում է, որ ադրբեջանական արկածախնդրությունն ինչ-որ փուլում չի բերի այդ ճակատի ընդլայնմանը:

— ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է լուծում գտնեն ստեղծված իրավիճակի, այդ դեպքում` ո՞րն է իրենց առաքելությունը:

— Էլի եմ ասում` այն սուբյեկտները, այն կառույցները, այն երկրները, որոնք հայտ են ներկայացնում Հարավային Կովկասում անվտանգություն եւ խաղաղություն ապահովելու հարցում, նրանց քայլերը պետք է լինեն առարկայական: Սա վերաբերում է ե՛ւ Եվրամիությանը, ե՛ւ Միացյալ Նահանգներին, ե՛ւ Ռուսաստանի Դաշնությանը: Մեր հասարակության համար այդ քայլերը եւ առաջարկվող գործիքակազմը պետք է լինեն ընկալելի, տեսանելի, ինչը պետք է արտահայտվի կոնկրետ առաջնագծում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵՄ դիտորդները տեղեկայված են, բայց այս ընթացքում ունեցել ենք լարավածության աճ սահմանում, նշանակում է, որ տեղի չի ունեցել կոնկրետ դրա հետ կապված առարկայական քայլեր: Այս տեսանկյունից միայն հայտարարությունները ես բավարար չեմ համարում: Ադրբեջանը ցույց է տվել, որ տարբեր հայտարարությունների ներքո էլ կարող է գնալ կոնկրետ գործողությունների: Նույնը, օրինակ, եղավ 2023 թվականին, երբ Արցախը շրջափակման էր ենթարկված: Բազմաթիվ հայտարարություններ էին հնչում, բանաձեւեր էին ընդունվում, բայց դա Ադրբեջանին չխանգարեց գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների Արցախի դեմ: Իսկ, որպես հետեւանք, ունեցանք առանց հայի Արցախ, որոնք բռնի տեղահանվեցին: Ես չեմ ուզում. որ այս զուգահեռ իրականության մեջ նմանատիպ իրավիճակ ունենանք նաեւ Հայաստանի Հանրապետության դեպքում: Դրա համար եմ ասում, որ բոլոր առումներով միջազգային տարբեր սուբյեկտները, աշխարհաքաղաքական կենտրոնները իրենց ցանկությունները հայտնելիս` պետք է ունենան փաստարկված խոսք, եւ դա պետք է արտահայտված լինի իրական դաշտում:

— ՀՀ ԱԳՆ դիմաց երեկ տեղի ունեցավ բողոքի մեծ ակցիա` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի` նախարարությունում տեղի ունեցող հանդիպման ընթացքում: Բարձրացվեց Բաքվի ու Երեւանի բանտերում պահվող մեր պատանդների ու քաղբանտարկյալների հարցը, մինչդեռ ԵՄ պաշտոնյան անգամ իր հանդիպումների ընթացքում այս հարցն օրակարգային չդարձրեց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Սա էլ է ուղիղ կապված Հայաստանի անվտանգության բաղադրիչի հետ: Այն հանգամանքը, որ պայմանականորեն հավաքական Արեւմուտքը եւ տարբեր եվրոպական երկրներ անտեսում են քաղբանտարկյալների առկայությունը հայաստանյան իրականության մեջ եւ այս պայմաններում Հայաստանի վերաբերյալ ժողովրդավարության կամ մարդու իրավունքների մասին գնահատականներ են հնչեցնում, բնական է, որ դրանք մեր հանրության համար չեն կարող անկեղծ լինել: Այսօր հայաստանյան իշխանությունը գործածում է բոլոր քայլերը` այս ամենը քողարկելու համար, մյուս կողմից էլ Եվրոպական միությունը նաեւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` «բլոկում է» ցանկացած խնդիր, որը կապված է Հայաստանում քաղբանտարկյալների հարցի կամ երկրում ընդհանրապես ժողովրդավարության հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280751&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ