Նիկոլն ամեն ինչ անում է, որ հայտնվի Պուտինի երդմնակալությանը և հաղթանակի զորահանդեսին
Միջազգային«Կանչ» տելեգրմյան ալիքը տեղեկացնում է.
«ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ ազգադավը Միրզոյան Արաբաթին հանձնարարել է ամեն գնով «մոսկովյան հրավեր» դասավորել: Վերջին ամիսներին Մոսկվայի նյարդերի վրա ազդող Նիկոլը, այդպես էլ չկարողանալով տեղը-տեղին տեղավորվել Արևմուտքի հաստաղիքում, փորձում է հարաբերությունները վերականգնել Կրեմլի հետ: Հասկանալով, որ Արևմուտքն ընդամենը էժան հակառուսական փիառի համար օգտագործել ու դրա դիմաց մի քանի կոպեկի թուլափայ է գցել դիմացը՝ ազգադավն ամեն ինչ անում է, որ հայտնվի Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը և հաղթանակի զորահանդեսին: Ըստ մեր ԱԳՆ աղբյուրի՝ Նիկոլը վաղուց է կորցրել Կրեմլի հետ ուղիղ կապը (զանգերին չեն պատասխանում), ուստի փորձում է ԱԳՆ խողովակով մայիսյան տոների հրավեր կպցնել: Ազգադավը պատրաստ է նույնիսկ Պուտինի երդմնակալության «աֆթեր փարթիին» բալալայկա նվագել, իսկ զորահանդեսին՝ տրիբունայի վրա կանգնել գեորգիևյան ժապավենով և Z տարբերանշանով:
https://iravunk.com/sim/?p=280717&l=am/