Ապազգային հերթական հարվածը. Արա Զոհրաբյանն ահազանգում է

Ներքաղաքական
«Այս իշխանությունն իր ապազգային հարվածներից հերթական հարվածն է հասցնելու: Վերջապես կատարելու է իր երազանքը՝ «զուգընկեր» հասկացությունը ներմուծելու է Ընտանիքում բռնության կանխարգելման … օրենք: Այսօր ԱԺ գլխադասային հանձնաժողովը հավանություն է տվել նշված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որը ներկայացվել է երկրորդ ընթերցման:
 
Նախագծի համաձայն՝ «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Այս բազմիմաստ հասկացության իրական նպատակն է «զուգընկեր» հասկացության ներքո ներառել նույնասեռ անձանց եւ, ըստ էության, նրանց միությունը հավասարեցնել ընտանիք հասկացությանը:
 
Գործող օրենքի մեջ առանց ՔԿԱԳ (ԶԱԳՍԻ) գրանցման ամուսինների հարցը վաղուց լուծված է. նրանց կարգավիճակը հավասարեցված է գրանցված ամուսինների կարգավիճակին, հետևաբար այս «զուգընկեր» հասկացության ներմուծումն այլ նպատակ ունի:
 
Ազգի շահերի հետ կապ չունեցող վայ իշխանություն, ինչ պիղծ օրենքներ էլ ընդունեք, դրանք վերացվելու են: Ձեր գործողություններից էլ է երեւում, որ երկրի անվտանգային կարեւոր հարցերը թողած՝ ընկել եք ապազգային բաների հետեւից: Պղծությունը, կռապաշտությունը, հակաբարոյական կենսակերպն են մեր հայրենիքի գլխին եկած պատուհասների հիմնական պատճառները: Երբ, որ պետական իշխանության երկու ոտքերը՝ արդարությունը եւ իրավունքը ծռվում են, ապա պետությունը ծնկում է: Պատրաստ եղեք», - գրել է «Զարթոնք» կուսակցության նախագահ,  2013-2021 թթ. Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
https://iravunk.com/sim/?p=280628&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ