«Միայն մեզ չկպնեք` սա է այսօրվա թատերական աշխարհը». ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը»  զրուցել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

-Պարոն Մկրտչյան, Դուք հաղթել եք Ձեր դատը, բայց չեն վերականգնել Ձեր պաշտոնը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Շատ պարզ` չանել շատ անօրինական քայլ և չգնալ իշխանության դեմ միաժամանակ: Դա մեզ համար սպասված որոշում էր:

-Սա էլ կյանքի փորձության մի փուլ էր, որ Դուք անցաք, և արդյունքում ի՞նչ սովորեցրեց Ձեզ:

-Անկեղծ, նոր` ոչինչ: Ես գիտեի, եւ ինչ որոշում կլինի, թատրոնի անձնակազմից ով արժանապատվություն կունենա և ով կծախվի: Ցավոք, նաև գիտեմ` ինչ կլինի այն օրը, երբ ես նորից մտնեմ «Մհեր Մկրտչյան»  թատրոն: Հավատացեք, սա ոչ մեծամտություն է, ոչ կանխագուշակում: Սա հագեցած կենսագրություն է:

-Այս պահին ովքե՞ր են Ձեր կողքին:

-Լավ, կայացած ու ոչ մանր մարդիկ:

 -Ի՞նչ եք կարծում, երբ դերասանին, ռեժիսորին սկսում են հալածել կամ փակում են թատրոնը, թատերական աշխարհը որքանո՞վ է տվյալ անձի կամ թատրոնի կողքին լինում:

- Թատերական աշխարհ:  Չեմ հասկանում ինչի մասին եք խոսում... «Միայն մեզ չկպնեք»` սա է այսօրվա թատերական աշխարհը: Կարծում եմ, շուտով հերթը կհասնի, օրինակ` Մալյան թատրոնին, հետո մեկ այլ թատրոնի, և կբողոքեն միայն այդ թատրոնի դերասանները: Իհարկե, երբ մնացածը զգան, որ այս իշխանությանը օրեր են մնացել` դուք կտեսնեք Հայաստանի թատրոնների մի նախանձելի միասնություն:

Գոյ» թատրոնի նկատմամբ նման վերաբերմունքն ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Տգեղ պատմություն է: Ցավում եմ, որ լավ թատրոն են փակում: Դեմ եմ դրան:

-Ներկա պահին նոր պրոյեկտներ ունե՞ք:

Այո, բայց ավելի կարևոր է հիմա երկիրը պահպանել, որ սփյուռքահայ ռեժիսոր կամ տաքսիստ, կամ ձեր դեպքում լրագրող չդառնանք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280468&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ