Եթե Նիկոլը լիներ Իլհամ 

Ներքաղաքական

Հենց նոր հասկացա՝ եթե Նիկոլը լիներ Ադրբեջանի ղեկավար, ես հաստատ կդառնայի նրա ֆան կլուբի անդամը. կաջակցեի նրան, կգովերգեի նրա բոլոր նախաձեռնություններն ու դրայվով կհետևեի, թե ի՞նչ է կատարվում Ադրբեջանում: 

Իսկ Նիկոլը, որպես սկիզբ, կսկսեր Ադրբեջանում շատ արագ զարգացնել՝ «փաստացի հայկական Արցախից հրաժարվենք եւ հանգիստ ապրենք» թեզը: Հատկապես, որ մինչև 2018 թվականն այդ թեզի կրողներն Ադրբեջանում քիչ չեն եղել (իհարկե՝ լատենտ): 

Նիկոլը մի րոպեում կգտներ լիքը քարտեզներ, որոնցով Ադրբեջանի ժողովրդին կապացուցեր, որ Արցախը, Քարվաճառը, Քաշաթաղը, Կովսականը, Շահումյանն ու հարակից այլ տարածքները պատմական հայկական տարածքներ են եղել ու երբեք չեն պատկանել սուվերեն Ադրբեջանին: Նա կհամոզեր Ադրբեջանի ժողովրդին, որ 1923-ին՝ բոլշեւիկների որոշումով է Արցախն ու Նախիջեւանը բռնակցվել սովետական Ադրբեջանին, նա կթափահարեր Ադրբեջանի սահմանադրությունն ու ցույց կտար ադրբեջանցիներին, որ տեսեք, դեռեւս նախկին իշխանությունների ժամանակներից, այսօրվա Ադրբեջանը չի հանդիսացել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, հետեւաբար։ առնվազն ԼՂԻՄ-ը պետք է վերադարձնել Հայաստանին, այլապես՝ պատերազմն անխուսափելի է:

Իհարկե, Ադրբեջանում եւս կգտնվեին մարդիկ, ովքեր համաձայն չէին լինի Նիկոլի հետ, միտինգներ կանեին ու կպահանջեին վերջինիս հրաժարականը: Դա ֆանտաստիկ առիթ կտար Նիկոլին՝ կալանավորելու, օրինակ, մուսավաթիստներին, «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի», «ՌԵԱԼ» եւ «Նիդա» քաղաքացիական շարժման ակտիվիստներին ու էլի մի քանի ընդդիմադիրների: 

Ու ամենակարեւորը՝ նա վախի ու շանտաժի մթնոլորտում կպահեր իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամներին: 

Նիկոլը շատ արագ կփչացներ Ադրբեջանի հարաբերությունները Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հետ: Իր բնավորության համաձայն, նա կսկսեր տարատեսակ պահանջներ ներկայացնել թյուրքալեզու պետությունների ղեկավարներին, կվերանայեր նավթային գործարքները, հակակոռուպցիոն պայքարի անվան տակ այնպես կաներ, որ Արեւմուտքում եւ Ռուսաստանում ազդեցություն ունեցող ադրբեջանցի միլիարդատերերը հայտնվեին Հայաստանում, ու լիքը այլ բաներ:

Մի խոսքով՝ Հայաստանում ապրելը կդառնար իսկական դրախտ և աշխարհի բոլոր հայերը երախտապարտ կլինեին ժողովուրդների հայր Նիկոլին՝ հայ ժողովրդին մատուցած իր անկշռելի ծառայությունների համար:

Բայց դե, մեր բախտը չի բերել, և Նիկոլը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ղեկավարն է: 

Ուստիեւ, մեր փոխարեն ադրբեջանցիներն են «օլ ինքլյուզիվ», բայց հուսանք, ժամանակավորապես, վայելում Նիկոլի բարիքները:

 

https://iravunk.com/sim/?p=280463&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ