Ոչինչ հետ չի պահի ինձ իմ արդար պայքարից. Նանա Սարգսյանը՝ ավագանու մանդատը վայր դնելու մասին

Ներքաղաքական
«Հանգամանքների բերումով դրեցի ավագանու մանդատս, բայց սա չի նշանակում, որ այլևս հրաժարվում եմ իմ ակտիվ գործունեությունից և հանձնվում։ Շարունակելու եմ զբաղվել քաղաքականությամբ՝ ի նպաստ հայի ու Հայաստանի։ Մերժելու եմ ցանկացած հայակործան ծրագիր։ Այս ամիսների ընթացքում առավել համոզվել եմ, որ անելիքներ շատ ունեմ և ոչինչ հետ չի պահի ինձ իմ արդար պայքարից։
 
Խորապես համոզված եմ, որ կգա այն բաղձալի օրը, երբ կհաղթենք թե՛ ներքին, և թե՛ արտաքին թշնամուն, ու հայը կապրի արժանապատիվ, խաղաղ ու ամբողջական երկրում։
 
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աշխատել և համագործակցել են ինձ հետ՝ անկախ քաղաքական հայացքներից, քանի որ դա եղել է բացառապես ի նպաստ երևանցու։
 
Հայցում եմ ձեր ներողամտությունը, եթե չեմ հասցրել որևիցե հարց լուծել, բայց խոստանում եմ ` քիչ դադարից հետո լինել առավել քան երբևէ ակտիվ, լինել հետևողական ցանկացածիդ խնդիրների վերաբերյալ։ Իսկ փոքր ինչ դադարը կլրացնեմ իմ աշխատանքով և վերականգնելով սպորտային հեռուստանախագծերս: Ինչպես եղել եմ, այնպես շարունակելու եմ լինել հասանելի և հնարավորությանս սահմաններում օգնել ցանկացած հարցում, որովհետև սիրով աշխատել եմ Երևանիս համար, աշխատում եմ ու դեռ կաշխատեմ», - գրել է Երեւանի ավագանու արդեն նախկին անդամ ԱՄԱԼՅԱ (ՆԱՆԱ) ՍԱՐԳՍՅԱՆԸ։
 
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ ԿԸՀ ուղարկված արձանագրության համաձայն՝ Երեւանի ավագանու անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։
https://iravunk.com/sim/?p=278993&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ