Հազար եմ ասել` Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի. Շարմազանով

Ներքաղաքական
«Հայաստանը չպետք է դառնա միաբեւեռ աշխարհի ջատագով։ Մինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի՝ սայլը տեղից չի շարժվելու։
 
Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։ ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկացել են միաբեւեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ»,«գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել ,իսկ որտեղ հնարավոր է հակառուսական ռեժիմներ կարգել։
 
Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն,որի ավարտը չի երեւում։
Արեւմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից,բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ եւ հակառուսական պլացդարմ։ Բայց Արեւմուտքում նախընտրում են դա անվանել «ինքնիշխանության համար պայքար»։
 
Ի՞նչ ինքնիշխանություն։ Առնվազն զավեշտալի է Արեւելյան Եվրոպայի երկրների տոտալ «արեւմտականացումն» անվանել ինքնիշխանություն։
Արեւմտյան Եվրոպան կորցրել է վաղուց իր ինքնիշխանությունը՝ դառնալով ԱՄՆ փաստացի արբանյակ։
 
Հավաքական Արեւմուտքն ինքնիշխանության սատարող էր, թող Արցախի անկախությանը սատարեր, այլ ոչ թե սեփական քավորությամբ Պրահայում եւ Գրանադայում Արցախը հայտարարեն Ադրբեջանի մաս։ Ինտերվենցիայի դեմ պայքարող էին,թող Կիպրոս թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։
 
Հաջորդ քարոզչական փուչիկը հետեւյալում է,թե Հայաստանը պետք է սատարի «ժողովրդավարական Արեւմուտքին» ՌԴ-ի դեմ պայքարում։
Դա դասական իդիոտիզմ է։
 
Չի կարելի դառնալ հավաքական Արեւմուտքի քարոզչության հերթական զոհը՝դառնալով հակառուսական պլացդարմ։ Հայաստանը չպետք է դառնա միաբեւեռ աշխարհի ջատագով։ Հազար եմ ասել,Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։ Այլընտրանքը ՝ Թուրքիան է,որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ։
https://iravunk.com/sim/?p=278897&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ