Թուրքերին այդքան սիրաշահելն էլ Նիկոլին ու Արոյին բան չի տա

Վերլուծություն

­Սո­չի քա­ղա­քում անց­կաց­վող մի­ջազ­գա­յին ե­րի­տա­սար­դա­կան փա­ռա­տո­նում նա­խօ­րեին «Ռու­սաս­տանն այ­սօր» մե­դիախմ­բի եւ RT-ի գլխա­վոր խմբա­գիր Մար­գա­րի­տա Սի­մ­ոնյանն անդրա­դար­ձավ նաեւ Հա­յաս­տա­նին՝ ա­սե­լով. «Հա­յաս­տա­նի ե­րի­տա­սար­դութ­յու­նը պետք է ի­մա­նա, որ Փա­շին­յա­նը հայ ժո­ղովր­դի դա­վա­ճանն է եւ տա­նում է Հա­յաս­տանն ամ­բող­ջո­վին ոչն­չաց­ման: Ե­թե նա շա­րու­նա­կի մնալ իշ­խա­նութ­յուն, եւ հայ հա­սա­րա­կութ­յու­նը շա­րու­նա­կի ա­ջակ­ցել նրան, Հա­յաս­տանն ընդ­հան­րա­պես չի լի­նի 5 տար­վա ըն­թաց­քում, ինչ­պես չկա Ղա­րա­բաղն այն­պի­սին, ինչ­պի­սի տես­քով, որ պետք էր Հա­յաս­տա­նին…»:

ԼԱՎՐՈՎԻ «ՎԵՐՋՆԱԳԻՐԸ»

­Սա մեկ օ­րի­նակ է, թե ինչ­պես է վեր­ջին օ­րե­րին ռու­սա­կան շրջա­նակ­նե­րում, այդ թվում՝ պաշ­տո­նա­կան եւ ա­ռանց­քա­յին լրատ­վա­կան, կտրուկ սրվել են հա­կա­հայ­կա­կան շեշ­տադ­րում­նե­րը, ին­չը նկա­տե­լի է ան­գամ դի­վա­նա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րի ե­լույթ­նե­րից: Ընդ ո­րում` ԱԳ նա­խա­րա­րի մա­կար­դա­կով: Թե ին­չու, կա­րե­լի է հաս­կա­նալ:

Այս­պես, կա­յին նախ­նա­կան խո­սակ­ցութ­յուն­ներ, որ օ­րերս Ան­թա­լիա­յում` դի­վա­նա­գի­տա­կան ֆո­րու­մի շրջա­նակ­նե­րում, հնա­րա­վոր է նաեւ Լավ­րո­վի եւ Միր­զո­յա­նի հան­դի­պու­մը՝ հայ-ռու­սա­կան վեր­ջին սրա­ցում­նե­րը քննար­կե­լու հա­մար: Բայց չէ, գո­նե պաշ­տո­նա­պես նման հան­դի­պում չե­ղավ: Արդ­յուն­քում, ֆո­րու­մի եզ­րա­փա­կիչ ա­սու­լի­սում Լավ­րո­վը մի շարք կոշտ հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­րեց, ո­րոնք ի­րոք շատ մտա­հո­գիչ են: Նախ, խոս­քը ՀԱՊԿ-ի մա­սին է, թեեւ դա­տե­լով Լավ­րո­վի տո­նայ­նութ­յու­նից, ոչ միայն ՀԱՊԿ-ի: «Ս­պա­սում ենք՝ երբ մեզ պաշ­տո­նա­պես կհայտ­նեն՝ որն է վերջ­նա­կան ո­րո­շու­մը։ Ա­սում են՝ «մենք դե ֆակ­տո սա­ռեց­րել ենք մաս­նակ­ցութ­յու­նը, ե­թե ու­զե­նանք՝ դե յու­րե էլ կսա­ռեց­նենք», «ԵԱՏՄ-ն մեզ հա­մար հե­տաքր­քիր է, քա­նի որ այն­տե­ղից ինչ-որ մի բան ենք ստա­նում»,- ա­սել է Լավ­րո­վը՝ փաս­տա­ցի մեջ­բե­րե­լով Փա­շին­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը՝ դրանք «ոչ այն­քան գե­ղե­ցիկ» ո­րա­կե­լով: «Մենք շատ կցան­կա­նա­յինք, որ մեր հայ գոր­ծըն­կեր­ներն ի­րենք ի­րենց հա­մար ո­րո­շեն՝ ինչ­պես են ցան­կա­նում շա­րու­նա­կել ապ­րել եւ փո­խա­դարձ հի­մունք­նե­րով ի­րա­կա­նաց­նել այն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք մեզ ի­րար են կա­պում ա­մե­նա­տար­բեր ին­տեգ­րա­ցիոն կա­ռույց­նե­րում»,- միտքն ա­վար­տեց Լավ­րո­վը։

­Թե­րեւս պարզ է, թե ի­րա­կա­նում այդ խոս­քե­րի տակ ինչ կա. ե­թե դուրս եք գա­լիս ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն մի կա­ռույ­ցից, ապա պետք է դուրս գաք նաեւ մյուս­նե­րից: Այ­սինքն, «ոչ այն­քան գե­ղե­ցիկ» է, որ մի կա­ռույ­ցից, ո­րը նպա­տա­կա­հար­մար չեք հա­մա­րում, դուրս եք գա­լիս, իսկ մյու­սից, որ­տեղ օ­գուտ ու­նեք, մնում եք: Ա­վե­լին ա­սենք, այն պա­հից, երբ հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը սկսե­ցին խո­սել ԵՄ ան­դա­մութ­յան կամ ան­դա­մութ­յան թեկ­նա­ծո­ւի կար­գա­վի­ճա­կի մա­սին, դա ար­դեն ա­մե­նաու­ղիղ հա­կա­սութ­յունն է ար­դեն ոչ թե միայն ՀԱՊԿ-ի, այլ՝ ԵՏՄ-ի հետ: Դա 2014թ.-ի նույն ուկ­րաի­նա­կան սցե­նարն է, երբ Կիե­ւում սկսե­ցին խո­սել ԵՄ գնա­լու մա­սին, բայց նաեւ ցան­կա­նա­լով պահ­պա­նել ՌԴ-ի հետ ա­զատ ա­ռեւտ­րի ռե­ժի­մը: Այն ժա­մա­նակ Մոսկ­վան բա­ցատ­րեց՝ ե­թե այդ­պես վար­վեք, ա­պա Ուկ­րաի­նան կդառ­նա դե­պի Ռու­սաս­տան եվ­րո­պա­կան ապ­րանք­նե­րի ա­ռանց մաք­սա­տուրքի մի­ջանցք. Եվ­րո­պա­յից ապ­րանք­նե­րը դյու­րի­նաց­ված ռե­ժի­մով կմտնեն Ուկ­րաի­նա, այն­տե­ղից էլ ա­զատ ռե­ժի­մով՝ Ռու­սաս­տան: Արդ­յուն­քում, Մոսկ­վան հայ­տա­րա­րեց, որ այդ դեպ­քում կդա­դա­րեց­նի Ուկ­րաի­նա­յի հետ ա­զատ ռե­ժի­մով ցան­կա­ցած ա­ռեւ­տուր: Հի­մա նույն խա­ղը Հա­յաս­տա­նի հար­ցով է. ե­թե մեր չի­նով­նի­կութ­յու­նը խո­սում է ԵՄ-ից, ա­պա դա նշա­նա­կում է, որ նաեւ պետք է հրա­ժար­վի ԵՏՄ-ի հետ ա­զատ ռե­ժի­մով ա­ռեւտ­րից: Ընդ ո­րում, նաեւ այն երկր­նե­րի, ո­րոնց հետ ԵՏՄ-ն­ ու­նի ա­զատ ա­ռեւտ­րի պայ­մա­նա­գիր, այդ թվում՝ Ի­րա­նի: Ու հաշ­վի առ­նե­լով ա­ռեւտ­րի այն հսկա մա­կար­դա­կը, որն այ­սօր Հա­յաս­տանն ու­նի ԵՏՄ-ի եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ ՌԴ-ի հետ, ինչ­պես նաեւ այդ հար­ցում ա­ճի ան­նա­խա­դեպ դի­նա­մի­կան, ինչ­պես նաեւ ա­ռեւտ­րի այն չնչին ծա­վալ­նե­րը, ո­րոնք կան ԵՄ-ի հետ՝ ա­ռանց ա­վե­լաց­ման ո­րե­ւէ հույ­սի, դժվար չէ կռա­հել, որ թե ինչ հե­տե­ւանք է ու­նե­նա­լու Հա­յաս­տա­նի վրա ԵՏՄ-ից դուրս գա­լը: Մեկ-եր­կու պաշ­տո­նա­կան թիվ. ան­ցած տա­րի Ռու­սաս­տա­նը մնա­ցել է Հա­յաս­տա­նի հիմ­նա­կան ա­ռեւտ­րա­յին գոր­ծըն­կե­րը՝ ընդ­հա­նուր ծա­վա­լի մոտ 35 տո­կոս մաս­նա­բաժ­նով: Այդ թվում՝ Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նու­մը Ռու­սաս­տան կազ­մել է հա­յաս­տան­յան ընդ­հա­նուր ար­տա­հան­ման ա­վե­լի քան 40 տո­կո­սը՝ (ԵՏՄ՝ մոտ 43) տար­վա ըն­թաց­քում ա­ճե­լով մոտ 39 տո­կո­սով: Այն դեպ­քում, երբ ամ­բողջ ԵՄ տի­րույթ ար­տա­հան­վում է հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի 8,4 տո­կո­սը, եւ այն ան­ցած տա­րի նվա­զել է մոտ 8 տո­կո­սով: Այդ թվում՝ մեր իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից այդ­քան սիր­ված Ֆ­րան­սիա՝ մոտ 3 տո­կո­սով, եւ այդ եր­կիր է ար­տա­հան­վում հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րի ըն­դա­մե­նը 0,1 տո­կո­սը:

Ա­հա, հենց այս մա­սին է պարզ ակ­նար­կում Լավ­րո­վը. հրա­ժար­վում եք ռու­սա­կան մեկ ին­տեգ­րա­ցիոն կա­ռույ­ցից, ու­րեմն առ­հա­սա­րակ հրա­ժար­վեք ռու­սա­կան ա­մեն ին­չից, ա­մե­նագլ­խա­վո­րը՝ ռու­սա­կան շու­կա­յից եւ փոր­ձեք Եվ­րո­պա­յի հաշ­վին գո­յա­տե­ւել: Միայն թե ա­րագ ո­րո­շեք՝ «ինչ­պես եք ցան­կա­նում շա­րու­նա­կել ապ­րել» եւ մեզ հայտ­նեք:

Ընդ ո­րում, այն­պես չէ, որ ո­րո­շե­լու հա­մար նի­կոլ­յան իշ­խա­նութ­յու­ննե­րը ժատ ժա­մա­նակ ու­նեն: Ըստ Լավ­րո­վի՝ «Ռու­սաս­տա­նը հետ­եւում է Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին եւ ի գի­տութ­յուն կըն­դու­նի դրանք սե­փա­կան գործ­նա­կան քայ­լե­րը պլա­նա­վո­րե­լիս»։ Այ­սինքն, քա­նի դեռ չկա պաշ­տո­նա­կան ո­րո­շում, Մոսկ­վան հիմք կհա­մա­րի եւ կա­ռաջ­նորդ­վի այն հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, ո­րոն­ցով հան­դես են գա­լիս նի­կոլ­յան չի­նով­նի­կութ­յու­նը:

ԿՈՄՊՐՈՄԱՏԱՅԻՆ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵ՞Ր»

Այն, որ նի­կոլ­յան իշ­խա­նա­վոր­նե­րի վեր­ջին քայ­լե­րը Հա­յաս­տա­նի կոր­ծան­ման ա­մե­նաու­ղիղ ճա­նա­պարհն են, այ­սօր շատ-շա­տերն են պարզ խո­սում եւ գի­տակ­ցում: Միամ­տութ­յուն կլի­ներ կար­ծել, թե Նի­կոլն ու իր նա­զիր-վե­զիր­նե­րը դա չեն հաս­կա­նում: Վեր­ջին հաշ­վով, կա պարզ ճշմար­տութ­յուն. ամեն պե­տութ­յուն, ա­սենք նաեւ ա­մեն ըն­կե­րութ­յուն եւ ան­հատ իր ար­տա­քին քա­ղա­քա­կան նա­խա­պատ­վութ­յուն­նե­րը ո­րո­շում է հենց ա­ռեւտ­րա­յին չա­փո­րո­շիչ­նե­րից՝ որ­տեղ է ա­վե­լի շատ ապ­րանք կա­րո­ղա­նում վա­ճա­ռել, հենց այդ ուղ­ղութ­յուն­ն էլ պետք է պա­հել-զար­գաց­նել: Սա աք­սիո­մա է, եւ երբ նի­կոլ­յան թի­մը դեմ է գնում այդ պարզ տրա­մա­բա­նութ­յա­նը, նշա­նա­կում է՝ ա­ռաջ­նորդ­վում են բո­լո­րո­վին այլ նկա­տա­ռում­նե­րով: Ու ին­չո՞վ կա­րող են, ա­սենք, Բ­րի­տա­նիան (ուր, ի դեպ, գնում է հա­յաս­տան­յան ար­տա­հան­ման ըն­դա­մե­նը 0.1 տո­կո­սը) ու նրա MI6-ը ազ­դել հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րի վրա. հաս­տատ ոչ պե­տութ­յան տնտե­սա­կան կամ անվ­տան­գա­յին գոր­ծա­ռույթ­նե­րով: Մ­նում են անձ­նա­կան շա­հագրգռ­վա­ծութ­յուն­նե­րը կամ հսկա­յա­կան կոմպ­րո­մատ­նե­րը, ո­րոնք, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, մեր չի­նով­նի­կութ­յու­նը թո­ղել է Ա­րեւ­մուտ­քում:

­Թե­րեւս, այս կող­մից պետք է նա­յել Լավ­րո­վի հա­ջորդ հայ­տա­րա­րութ­յա­նը. «Եր­եւա­նում վեր­ջին ա­միս­նե­րին «խիստ հայ­տա­րա­րութ­յուն­ներ» են հնչում Մոսկ­վա­յի հաս­ցեին՝ Հա­յաս­տա­նի հա­մար ղա­րա­բաղ­յան հա­կա­մար­տութ­յան սրման ան­հա­ջող արդ­յունք­նե­րի պատ­ճա­ռով… Դա, ի­հար­կե, հա­րիր չէ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րին։ Գլ­խա­վոր մե­ղադ­րանք­նե­րից մեկն այն է, որ բա­ցի այն ար­տա­հայ­տութ­յուն­նե­րից, ո­րոնք ես մեջ­բե­րե­ցի, երբ հայ պաշ­տո­նա­տար ան­ձինք հայ­տա­րա­րում են, որ հենց Ռու­սաս­տանն է Ադր­բե­ջա­նին դրդել պա­տե­րազմ սկսել, ինչ­պես նրանք ա­սում են, 2020թ. սեպ­տեմ­բե­րին։ Դ­րանք անշ­նոր­հա­կալ գնա­հա­տա­կան­ներ են, ո­րով­հե­տեւ հենց ՌԴ-ն կանգ­նեց­րեց այդ պա­տե­րազ­մը, ընդ ո­րում՝ այն կա­րող էր կանգ­նեց­նել շատ ա­վե­լի շուտ, երբ ադր­բե­ջան­ցի­նե­րը դեռ չէին վերց­րել Շու­շին, բայց երբ Նի­կոլ Վո­վաե­ւիչ Փա­շին­յա­նը, ի պա­տաս­խան Վ­լա­դի­միր Պու­տի­նի կո­չե­րի, ա­սաց. «Ոչ, մենք մին­չեւ վերջ կկռվենք», դե խնդրեմ…»:

Իսկ Հա­յաս­տա­նում այս ե­րե­քու­կես տա­րի­նե­րին փնտրում են, թե ինչ­պես ըն­կավ Շու­շի՞ն: Նի­կո­լը, մի­գու­ցե, ինչ-որ պա­տաս­խան կտա: Բայց ե­րե­ւի նաեւ ակ­նար­կը հաս­կա­նա­լով՝ կոմպ­րո­մատ­ներն ա­մե­նե­ւին էլ միայն Ա­րեւ­մուտ­քում չէ, որ թողն­ված են:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=277961&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ