Պարտություններից զատ, Զելենսկին էլ ավելի անբուժելի գլխացավ ունի

Վերլուծություն

Այս­պի­սով, ա­սել, թե Մակ­րո­նը կկա­րո­ղա­նա ՀԱՊԿ-ին բե­րել Հա­յաս­տան (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=277635&l=am), քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի: Այն տպա­վո­րութ­յունն է, որ «բրի­տա­նա­կան ա­կանջ­նե­րով» այս հեր­թա­կան խա­ղից պար­զա­պես Հա­յաս­տա­նը հեր­թա­կան հար­ված­նե­րը ստա­ցավ, չնա­յած, մաս­նա­վո­րա­պես ռու­սա­կան աղբ­յուր­նե­րը եւս ար­դեն հար­վածն ուղ­ղում են ոչ թե Հա­յաս­տա­նին, այլ՝ ու­ղիղ Նի­կո­լին:

Ա­մեն դեպ­քում, սպա­սե­լի է, որ ոչ շատ հե­ռու ա­պա­գա­յում կու­նե­նանք այլ ի­րա­վի­ճակ, հաշ­վի առ­նե­լով նաեւ ուկ­րաի­նա­կան զար­գա­ցում­նե­րը, ո­րից հե­տո նաեւ հա­րավ­կով­կաս­յան խա­ղա­տախ­տա­կին պետք է որ կրքե­րը նկա­տե­լիո­րեն սա­ռեն:

Իսկ ա­հա Ուկ­րաի­նա­յում նա­խա­գահ Զե­լենս­կին, ռազ­մա­ճա­կա­տա­յին ներ­կա պար­տութ­յուն­նե­րի ֆո­նին, հեր­թա­կան ծանր, ան­լու­ծե­լի խնդրի ա­ռաջ է կանգ­նել: Ինչ­պես հայտ­նի է, նրա կա­ռա­վար­ման ժամ­կե­տը լրա­նում է այս մա­յի­սին, սա­կայն նոր ընտ­րութ­յուն­նե­րից Զե­լենս­կին հրա­ժար­վեց` հիմ­նա­վո­րե­լով Սահ­մա­նադ­րա­կան հոդ­վա­ծով, ո­րով նա­խա­տես­վում է, որ ռազ­մա­կան դրութ­յան պայ­ման­նե­րում ընտ­րութ­յուն­ներ կա­րող են չլի­նել (կա­րող են նաեւ լի­նել):

­Բայց այդ դեպ­քում, ըստ բա­զում ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րի, նա­խա­տես­ված չէ, որ նա­խա­գա­հը մնա­լու է պաշ­տո­նին: Ն­րա հա­մար կա կոնկ­րետ պաշ­տո­նա­վար­ման ժամ­կետ, եւ Սահ­մա­նադ­րութ­յու­նը չի ֆիք­սում, որ այդ ժամ­կե­տը լրա­նա­լուց հե­տո, ե­թե նոր ընտ­րու­թյու­ններ չեն լի­նում, նա­խա­գա­հը պետք է շա­րու­նա­կի պաշ­տո­նա­վա­րել: Փո­խա­րե­նը, կան հոդ­ված­ներ, ո­րոնք սա­հմ­անում են, որ նա­խա­գա­հի պաշ­տո­նա­վար­ման դա­դա­րեց­ման դեպ­քում նրա լիա­զո­րութ­յուն­ներն ում են անց­նե­լու. ա­ռա­ջին հեր­թին` Ռա­դա­յի խոս­նա­կին, ա­պա կա­րող են պաշ­տո­նա­վա­րել նաեւ այլ պաշ­տոն­յա­ներ: Սա­կայն Զե­լենս­կին այլ կար­ծի­քի է, եւ կփոր­ձի շա­րու­նա­կել պաշ­տո­նա­վա­րել: Եվ, արդ­յուն­քում, ար­դեն իսկ կա խո­րը քա­ղա­քա­կան ճգնա­ժամ, ո­րը միայն ա­ճում է:

Ըստ ուկ­րաի­նա­կան աղբ­յու­րի. «Զե­լենս­կու ա­պա­լե­գի­տի­մա­ցու­մը կար­ծես վերջ­նա­կան է: Հարցն այն է, թե արդ­յոք նա մա­յի­սին Սահ­մա­նադ­րութ­յամբ իշ­խա­նութ­յու­նը կհանձ­նի Գե­րա­գույն Ռա­դա­յին, երբ պաշ­տո­նա­պես ա­վարտ­վեն նրա լիա­զո­րութ­յուն­նե­րը: Բայց նա­խա­գա­հա­կա­նում ո­րոշ­վել է՝ չի հանձն­վի։ Զե­լենս­կու վեր­ջին ա­սու­լի­սը սրա հաս­տա­տումն էր։ Ըստ այդմ, մա­յի­սի վեր­ջից նրա իշ­խա­նութ­յունն Ուկ­րաի­նա­յում դառ­նում է ա­նօ­րի­նա­կան, որ­քան էլ Զե­լենս­կին փոր­ձի ա­սել, որ դրանք ռու­սա­կան նա­րա­տիվ­ներ են։

Այս­պի­սով, Զե­լենս­կու քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­ներն ա­վե­լի ու ա­վե­լի են բարձ­րաց­նում նա­խա­գա­հի հնգամ­յա ժամ­կե­տի ա­վար­տի թե­ման։ Մաս­նա­վո­րա­պես, Գե­րա­գույն Ռա­դա­յի նախ­կին խոս­նակ, ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր Դ­միտ­րի Ռա­զում­կո­վը, հղում ա­նե­լով Ուկ­րաի­նա­յի Սահ­մա­նադ­րութ­յա­նը, ա­սել է, որ Զե­լենս­կու լիա­զո­րութ­յուն­ներն ա­վարտ­վում են 2024թ. գար­նա­նը, ո­րից հե­տո նրա լիա­զո­րութ­յուն­նե­րը փո­խանց­վում են խորհր­դա­րա­նի նա­խա­գա­հին։ Նախ­կին ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր, ի­րա­վա­բա­նա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր Վա­լե­րի Կար­պուն­ցո­վը նույն­պես կաս­կած­ներ է հայտ­նել Զե­լենս­կու լե­գի­տի­մութ­յան վե­րա­բեր­յալ՝ մա­յի­սի 21-ից հե­տո։ «Ե­թե նա­խա­գա­հը ո­րո­շի եր­կա­րաձ­գել իր լիա­զո­րութ­յուն­նե­րը եւ­ ինք­նա­կամ հրա­ժա­րա­կան չտա, ա­պա այս դեպ­քում ո­չինչ չի մնում Ռա­դա­յի նա­խա­գա­հին, եւ մենք ու­նենք մա­քուր քրեա­կան ի­րա­վի­ճակ, երբ կա իշ­խա­նութ­յան յու­րա­ցում, եւ դա ար­դեն ո­րակ­վում է քրեա­կան օ­րենսգր­քով»:

­Մինչ­դեռ Ուկ­րաի­նա­յում Զե­լենս­կու վար­կա­նիշն այլեւս այն­քան բարձր չէ, որ­քան պա­տե­րազ­մի ա­ռա­ջին տա­րում. նա­խա­գա­հից դժգո­հութ­յունն ա­ճում է ոչ միայն սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի, այլեւ է­լի­տա­նե­րի շրջա­նում։ Նա­խա­գա­հին չեն կա­րող նե­րել կո­ռուպ­ցիայի, ճա­կա­տում ձա­խո­ղում­նե­րի, իսկ այժմ` ան­մարդ­կա­յին, հա­կա­ժո­ղովր­դա­կան մո­բի­լի­զա­ցիայի պատճառով։ Զե­լենս­կին ըն­դուն­ված չէ նաեւ զին­վո­րա­կան­նե­րի շրջա­նում, հատ­կա­պես այն բա­նից հե­տո, երբ նա պաշ­տո­նանկ ա­րեց Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրա­մա­նա­տար Զա­լուժ­նիին եւ ն­րա փո­խա­րեն նշա­նա­կեց «մսա­վա­ճառ» Սիրս­կուն»։

Մեկ շտրիխ եւս. իշխանյության հանձնումը Զելենսկու համար ոչնչացում է, ու ոչ մի ամերիկյան պաշտպանություն չի փրկի: Եթե միայն նման պաշտպանություն ստանա. Բայդենի մասին այդքան բան իմացողը ԱՄՆ ներկա վարչախմբին հաստատ պետք չէ, առավել եւս, երբ զրկվի նախագահական աթոռից կամ հանտնվի ռուսների ձեռքն ընկնելու հեռու-հոռավոր ռիսկի առաջ: Նաեւ, որ գալիք վարչախմբին Զելենսկին հաստատ շատ է պետք: Այնպես որ, նրա ներկա ապալեգիտիմացումը նաեւ Բայդենի համար է լավ առիթ...

Կրկնենք, այս ա­մե­նը ռու­սա­կան ակ­տիվ հար­ձա­կում­նե­րի եւ նո­րա­նոր բնա­կա­վայ­րեր գրա­վե­լու ֆո­նին: Մի խոս­քով, Ուկ­րաի­նա­յին «շատ ու­րախ» ժա­մա­նակ­ներ են սպա­սվում ար­դեն մեկ-եր­կու ամ­սից սկսած:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277636&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ