Իսկ Նիկոլի՞ համնար որն է Հայաստանի սահմանը

Վերլուծություն

Այն բա­նից հե­տո, երբ Նի­կո­լը հայ­տա­րա­րեց ՀԱՊԿ-ում Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան «սա­ռեց­մա­ն» մա­սին, այն­պի­սի աղ­մուկ բարձ­րա­ցավ, ո­րից հե­տո նա իր ա­սած­նե­րը չմեկ­նա­բա­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն պար­զա­պես չու­ներ: Եվ, բնա­կան է, խնդի­րը գնում-հաս­նում է նրան, թե ին­չո՞ւ է մի կող­մից խո­սում Ադր­բե­ջա­նի հետ նոր պա­տե­րազ­մի մա­սին, մյուս կող­մից՝ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն փչաց­նում հա­րա­բե­րութ­յուն­ներն այն միակ ռազ­մա­կան կա­ռույ­ցի հետ, ո­րին մեր երկ­րի ան­դա­մակ­ցութ­յու­նը, ըստ այդմ՝ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պահ­պա­նու­մը, այս­պես թե այն­պես, թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մին զսպող միակ ռեալ գոր­ծոնն է:

ՄԱԿՐՈՆԻ ԽԱՂԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ

Ի­հար­կե, Նի­կոլ փոր­ձում է ցույց տալ, թե ՀԱՊԿ-ը միա­կը չէ, էս է՝ ֆրան­սիա­ցի­նե­րը կգան եւ մեզ կպաշտ­պա­նեն: Բայց այն, որ ֆրան­սիա­կան «տա­նի­քի» գա­ղա­փարն էս գլխից է ձա­խող­ված, ա­վե­լին՝ ան­հա­վա­նա­կան, հաս­կա­նում են բո­լո­րը: Մի քա­նի փաս­տարկ կա: Նախ, Ֆ­րան­սիան եւ Թուր­քիան ՆԱՏՕ-ա­կան դաշ­նա­կից­ներ են: Ճիշտ է, ի­րար տա­նել չեն կա­րող, սա­կայն բա­խումն էլ պետք է բա­ցա­ռել. ժա­մա­նա­կին այդ մա­սին Մակ­րո­նը ու­ղիղ հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րել է, թե Հա­յաս­տա­նը չպետք է սպա­սի, որ հա­նուն ի­րեն կգնան բախ­ման ի­րենց ՆԱՏՕ-ա­կան դաշ­նակ­ցի հետ: Հա­ջոր­դը. եթե ան­գամ լի­նի ֆրանս-թուր­քա­կան բա­խում, ա­պա ներ­կա­յումս «պլին­տու­սից ներ­քեւ» ռազ­մա­կան պո­տենց­իալ ու­նե­ցող եւ ներ­քին բա­զում խնդիր­նե­րի մեջ թա­թախ­ված Ֆ­րան­սիան միան­շա­նակ Թուր­քիա­յի հա­մար ռեալ հա­կա­ռա­կորդ չէ: Ա­ռա­վել եւս, երբ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ֆրան­սիա­կան զի­նա­պա­հեստ­նե­րը գրե­թե դա­տարկ­վել են:

­Վեր­ջա­պես, դեռ Նի­կո­լի հետ հան­դիպ­մա­նը Մակ­րո­նը բա­ցատ­րեց, թե ի­րա­կա­նում ինչ է ու­զա­ծը. Հա­յաս­տա­նով եւ Ադր­բե­ջա­նով ելք դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա: Ա­սենք, սա ան­գամ նրա ու­զա­ծը չէ, այս ծրագ­րե­րը ա­րեւմտ­յան ուլտ­րա­լի­բե­րա­լիստ­նե­րը (եւ ոչ միայն) մշա­կում էին դեռ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից ան­մի­ջա­պես հե­տո: Բայց հի­մա ա­մեն բան շատ ա­վե­լի սուր է դար­ձել:

Ընդ ո­րում, Նի­կո­լը հենց այն­պես չէ, որ այս պա­հին Մակ­րո­նի «դռներն» ըն­կավ: Ֆ­րան­սիա­յի նա­խա­գահն այս օ­րե­րին բա­ցեց ո­րո­շա­կի փա­կագ­ծեր, ո­րոնք թույլ են տա­լիս տես­նել, թե ի­րա­կա­նում գլո­բալ խաղն ուր են փոր­ձում տա­նել: Այս­պես, Մակ­րո­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ մշա­կում են Ուկ­րաի­նա ՆԱՏՕ-ա­կան զոր­քեր ու­ղար­կե­լու ծրագ­րեր, թեեւ ողջ հար­վա­ծը հենց նրան ուղ­ղեց, բայց այս­տեղ մի փոքր ա­վե­լի խո­րը պետք է նա­յել: Դժ­վար է հա­վա­տալ, որ ՆԱՏՕ-ում, ա­սենք նաեւ ա­րեւմտ­յան աշ­խար­հում ի­րե­նից քիչ ար­ժեք ներ­կա­յաց­նող Մակ­րո­նը կա­րող է կազ­մա­կեր­պել եվ­րո­պա­կան լի­դեր­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ քննար­կում՝ Ուկ­րաի­նա զորք ու­ղար­կե­լու թե­մա­յով: Այն դեպ­քում, երբ մինչ այս քա­նիցս հայ­տա­րա­րել է, թե մտքով ան­գամ չի անց­նում՝ ու­ղիղ բախ­ման գնալ ռուս­նե­րի հետ: Ա­վե­լին, որ մինչ այս ա­մե­նե­ւին էլ Ուկ­րաի­նա­յի հիմ­նա­կան մա­տա­կա­րար­նե­րի թվում չէր եւ ա­մեն ինչ ա­նում էր, որ ան­գամ մեկ ա­վե­լորդ արկ չու­ղար­կի: Եվ ա­հա, երբ հան­դես է գա­լիս Ուկ­րաի­նա­յի այն­պի­սի պաշտ­պա­նի դիր­քե­րից, ո­րի արդ­յուն­քում իր ղե­կա­վա­րած պե­տութ­յան լի­նել-չլի­նե­լու մա­սին են սկսում խո­սել ողջ Ֆ­րան­սիա­յով մեկ, շատ պարզ հարց է ծա­գում՝ իսկ ո՞ւմ հրա­մանն է տվյալ դեպք­ում կա­տա­րում Մակ­րո­նը: Չ­նա­յած, հե­ռուն գնալ պետք չէ. ով նրան նա­խա­գահ է սար­քել, նրա հրա­մանն էլ պետք է կա­տա­րի: Եվ ա­հա այս­տեղ չմո­ռա­նանք Մակ­րո­նին նա­խա­գահ սար­քող­նե­րի խոր­քա­յին ա­մե­նա­սերտ կա­պե­րը Բ­րի­տա­նիա­յի հետ: Նաեւ, որ այդ ստվե­րա­յին տե­րե­րի գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում էր, որ ժա­մա­նա­կին նույն­պի­սի կա­տա­րա­ծու Ջոն­սո­նը ձա­խո­ղեց ռուս-ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը, եւ հի­մա էլ հենց Բ­րի­տա­նիան է հան­դես գա­լիս ուկ­րաի­նա­կան պա­տե­րազմն ա­մեն կերպ շա­րու­նա­կե­լու դիր­քե­րից: Այ­սինքն այն, որ Մակ­րո­նի այդ հայ­տա­րա­րութ­յան թի­կուն­քին պարզ ե­րե­ւում են MI6-ի, իսկ ա­վե­լի կոնկ­րետ՝ այդ կա­ռույ­ցի տե­րե­րի ա­կանջ­նե­րը, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է:

Ու այս­տեղ պարզ հարց կա. իսկ ի՞նչ էր քննար­կում Փա­շին­յա­նը Մ­յուն­խե­նում Ռի­չարդ Մու­րի հետ, վեր­ջա­պես ո­րե­ւէ պաշ­տո­նա­կան տե­ղե­կութ­յուն կտա՞ն: Նաեւ՝ այդ քննար­կու­մը կապ ու­նե՞ր նրա Փա­րիզ կա­տա­րած այ­ցի եւ նաեւ Հա­յաս­տան ՆԱՏՕ բե­րե­լու Մակ­րո­նի հե­ռա­հար ծրագ­րե­րի հետ:

­Չէ, հարցն այս­տեղ այն չէ՝ կկա­րո­ղա­նա՞ բե­րել, թե՝ ոչ: Կամ՝ կկա­րո­ղա­նա՞ Ուկ­րաի­նա ՆԱՏՕ տա­նել, թե՝ ոչ: Թե­րեւս՝ ոչ, քա­նի որ Մակ­րո­նի ա­սած­նե­րից եւ դրանց հետ կապ­ված ռուս­նե­րի պա­տաս­խա­նից նաեւ բրի­տա­նա­կան հան­րութ­յունն սկսել է սար­սա­փի մատն­վել՝ հի­շե­լով, որ ապ­րում են կղզու վրա, ո­րը կա­րող է շատ ա­րագ ջրի տակն անց­նել: Սար­սա­փած են նաեւ եվ­րո­պա­կան լի­դեր­նե­րը՝ Շոլ­ցի գլխա­վո­րութ­յամբ, ո­րոնք մե­կը մյու­սի հե­տե­ւից պաշ­տո­նա­պես հայ­տարա­րե­ցին, որ մտքնե­րով ան­գամ չի անց­նում Ուկ­րաի­նա զորք ու­ղար­կել: Մին­չեւ իսկ նման պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն Ս­տոլ­տեմ­բե­րգն ա­րեց, եւ դա խո­սում է Վա­շինգ­տո­նի շատ ա­րագ հերք­մա­նը, թե` ինչ զորք, ինչ Ուկ­րաի­նա, լուրջ էր, ու ե­րե­ւի նաեւ Մակ­րո­նի ա­կանջ­ներն են մի թե­թեւ ձգել, թե այս ի՞նչ խա­ղե­րի մեջ ես:

ՆԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՍԱՀՄԱՆԸ ՖԻՔՍԻ

­Հան­րա­գու­մա­րում նաեւ Հա­յաս­տան ՆԱՏՕ բե­րե­լու սցե­նարն է դառ­նում, այս­պես ա­սենք, ոչ շատ ի­րա­տե­սա­կան: Եվ արդ­յուն­քում Նի­կո­լը, որ նման «տա­րօ­րի­նակ սի­րա­վեպ» սկսեց Մակ­րո­նի հետ, հի­մա պետք է բա­ցատ­րի, թե այդ ին­չո՞ւ է ՀԱՊԿ-ի ան­դա­մութ­յու­նը «սա­ռեց­րել»: Նա­խօ­րեին ԱԺ-ում փոր­ձեց նման բա­ցատ­րութ­յուն տալ՝ բնա­կա­նա­բար հիմն­վե­լով հին թե­մա­յի վրա, թե. «Հան­կարծ տպա­վո­րութ­յուն չստեղծ­վի, որ մենք փոր­ձել ենք ՀԱՊԿ-ին ներ­քա­շել պա­տե­րազ­մի մեջ եւ դրա­նով վատ դրութ­յան մեջ ենք դրել մեր գոր­ծըն­կեր­նե­րին: Մենք գոր­ծել ենք այն­պես, ինչ­պես ՀԱՊԿ-ի փաս­տաթղ­թե­րը նա­խա­տե­սում են: Եվ մենք ա­ռա­ջին հեր­թին քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում ենք ակն­կա­լում, սա շատ կա­րե­ւոր նրբութ­յուն է: Մենք այդ հար­ցը տվել ենք 2021 թվա­կա­նի մա­յի­սի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից հե­տո, երբ որ ա­սել ենք, որ ՀԱՊԿ-ը ու­նի պա­տաս­խա­նատ­վութ­յան գոտի տար­բեր երկր­նե­րում, մենք մի պարզ հար­ցի պա­տաս­խան ենք ցան­կա­ցել ստա­նալ: Մենք հարց­րել ենք, ՀԱՊԿ դի­տորդ­նե­րը գա­լու են ի՞նչ ա­նեն: Մենք ա­սել ենք՝ ե­կեք ար­ձա­նագ­րենք `որն է ՀՀ տա­րած­քում եւ Հա­րա­վա­յին Կով­կա­սում ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տին: Երբ որ այս հար­ցի պա­տաս­խա­նը հնչեր, այ­լեւս 2-րդ, 3-րդ, 4-րդ հարց չէր բարձ­րա­նա, ո­րով­հե­տեւ ա­մեն ինչ ար­դեն նա­խա­տես­ված մե­խա­նիզմ­նե­րով աշ­խա­տե­լու էր…»,-ա­սաց նա:

­Լավ, ե­րեք տա­րի ա­ռաջ հարց եք տվել, ու այդ ինչ­պե՞ս ե­ղավ, որ միայն հի­մա սկսե­ցիք խո­սել «ան­դա­մութ­յան սա­ռեց­ման» մա­սին: Սա էլ մի կողմ. ԱԳՆ-ին մոտ կանգ­նած դի­վա­նա­գի­տա­կան աղբ­յու­րը մաս­նա­վոր զրույ­ցում եւ չներ­կա­յա­նա­լու պայ­մա­նով շատ ա­վե­լի հե­տաքր­քիր հար­ցադ­րում­ներ ա­ռաջ քա­շեց ՀԱՊԿ-ի հետ կապ­ված նի­կոլ­յան իշ­խա­նա­կան այս հայտ­նի ար­դա­րաց­ման մա­սին.

«Ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ այդ մո­տե­ցու­մը շա­րու­նա­կե­լով`սեպ են խրում Հա­յաս­տա­նի եւ ՀԱՊԿ-ի, ա­վե­լի կոնկ­րետ` Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ: Չ­նա­յած այն բա­նին, որ դա ակն­հայ­տո­րեն հսկա­յա­կան վնաս է հենց Հա­յաս­տա­նի հա­մար: Ընդ ո­րում, դա ար­վում է ծայ­րա­հեղ ար­հես­տա­կան, ո­րը դժվար չէ հիմ­նա­վո­րել: Այն է, ե­թե Փա­շին­յա­նը փոր­ձում էր եւ է ՀԱՊԿ-ից բա­ցատ­րութ­յուն ստա­նալ, թե որն է Հա­յաս­տա­նի սահ­մա­նը, ա­պա պետք է բա­րի լի­նի` նախ ին­քը տա այդ հար­ցի պա­տաս­խա­նը: Ու­րեմն, ո՞րն է Հա­յաս­տա­նի սահ­մա­նը` ըստ Փա­շին­յա­նի, փոր­ձենք մենք հաս­կա­նալ: Այն ժա­մա­նակ, երբ նա այդ վե­ճը հրահ­րեց, որ­պես վար­չա­պետ, պար­տա­վոր էր Հա­յաս­տա­նի սահ­ման ա­սե­լով, նկա­տի ու­նե­նալ այն, ին­չը ներ­կա­յաց­ված էր Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նով: Այս դեպ­քում մի­գու­ցե ՀԱՊԿ ո­րոշ ան­դամ­ներ վե­րա­պա­հում­ներ ու­նե­նա­յին: Բայց այդ վե­ճը հրահ­րե­լուց հե­տո Փա­շին­յա­նը Պ­րա­հա­յում փաս­տա­թուղթ ստո­րագ­րեց, ա­պա Ա­լիե­ւի հետ այն Սո­չիում ներ­կա­յաց­րեց Պու­տի­նին ու մինչ այժմ էլ հայ­տա­րա­րում է, որ սահ­ման էր ճա­նա­չում Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րով նա­խա­տես­ված գի­ծը` նախ­կին ԽՍՀՄ սահ­ման­նե­րը: Միայն թե այդ հռչա­կա­գի­րը, ո­րը Փա­շին­յա­նը հա­մա­րում է հիմք, ստո­րագ­րել է ոչ միայն Հա­յաս­տա­նը, այլ` ԽՍՀՄ նախ­կին, այ­սինքն`ԱՊՀ երկր­նե­րը, ո­րոնց հիմ­նա­կան մա­սը հենց ՀԱՊԿ ան­դամ­ներն են: Այ­սինքն, Փա­շին­յա­նի ալ­մաա­թա­յան տրա­մա­բա­նութ­յու­նից բխում է, որ ՀԱՊԿ-ը, այ­սինքն՝ նրա ան­դամ պե­տութ­յուն­նե­րը ար­դեն այն ժա­մա­նակ են ճա­նա­չել, թե որն է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը, այն է` ՀԱՊԿ պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տին: Եվ դրա­նից հե­տո շա­րու­նա­կել, թե` ՀԱՊԿ-ը պետք է նշի իր պա­տաս­խա­նատ­վութ­յան գո­տին, նշա­նա­կում է ըն­դա­մե­նը ծաղր ՀԱՊԿ երկր­նե­րի հան­դեպ. մար­դիկ հռչա­կա­գիր են ստո­րագ­րել, ո­րը դու հիմք ես հա­մա­րում, էլ ի՞նչ նոր ճա­նա­չում, քա­նի՞ ան­գամ պետք է ճա­նա­չեն: Բայց չէ, մինչ հի­մա Փա­շին­յա­նը նույն բանն է շա­րու­նա­կում` թող ա­սեն: Եվ հաս­կա­նա­լի է, որ դա ար­հես­տա­կան մո­տե­ցում է, հաս­կա­նա­լի է նաեւ պատ­ճա­ռը` ոչ մի դեպ­քում ՀԱՊԿ-ի մուտ­քը Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­գո­տի թույլ չտալ: Թե որ­տե­ղից է գա­լիս այդ պա­հան­ջը, դա եւս հաս­կա­նա­լի է, ինչ­պես նաեւ, որ ՀԱՊԿ-ի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­մեն մի թու­լա­ցում, ա­ռա­վել եւս` «սա­ռե­ցում», հսկա­յա­կան հար­ված է Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը եւ բա­նակ­ցա­յին դիր­քե­րին»:

Դժ­վար թե հա­կա­ռակ տրա­մա­բա­նութ­յուն այս­տեղ լի­նի: Այս­տեղ բա­ցատ­րութ­յուն չէ նաեւ Նի­կո­լի այն միտ­քը, թե. «ԵՄ-ն ՀՀ սահ­ման­նե­րը ճա­նա­չել է հստակ, օ­րի­նակ՝ 2023 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին Գ­րա­նա­դա­յի քա­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յամբ, օ­րի­նակ՝ 2022 թ. հոկ­տեմ­բե­րի 6-ի Պ­րա­հա­յի հայ­տա­րա­րութ­յամբ։ ՌԴ-ն նույն­պես ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յամբ ըն­դու­նել է ՀՀ սահ­ման­նե­րը 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 31-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յան տեքս­տում, ո­րի տակ կա դրված նաեւ ՌԴ նա­խա­գա­հի ստո­րագ­րութ­յու­նը։ Դ­րա­նից հե­տո Եր­եւա­նում տե­ղի ու­նե­ցած ՀԱՊԿ գա­գաթ­ա­ժո­ղո­վում ա­սել ենք այն, ին­չի տակ ստո­րագ­րել ենք, ե­կեք ար­տա­հայ­տենք որ­պես ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վութ­յան ա­րեալ։ Դա տե­ղի չի ու­նե­ցել»։

­Նախ, Պ­րա­հա­յի կամ Գ­րա­նա­դա­յի հայ­տա­րա­րութ­յուն­ներն ա­մե­նե­ւին էլ ԵՄ-ի ո­րո­շումը չեն. ԵՄ-ի պաշ­տո­նա­կան ո­րո­շումը, թե՝ ճա­նա­չում ենք Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի հի­ման վրա հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նը չկա եւ չի կա­րող լի­նել: Ն­րանք Հա­յաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը ճա­նա­չել են այն սահ­ման­նե­րով, ո­րով ան­կա­խա­ցել են, եւ նոր ո­րո­շու­մը ծաղր կլի­ներ ԵՄ երկր­նե­րի հա­մար: Ինչ­պես որ ՀԱՊԿ երկր­նե­րի հա­մար է ծաղր, թե ե­կեք Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի հա­մա­ձայն հռչա­կենք «ՀԱՊԿ-ի պա­տաս­խա­նատ­վութ­յան ա­րեալ». նրանք վա­ղուց են դա ա­րել՝ այդ հռչա­կա­գիրն ըն­դու­նե­լով: Անհս­տա­կութ­յուն կար, քա­նի դեռ նի­կոլ­յան Հա­յաս­տա­նը Ար­ցա­խը չէր ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի մա­ս՝ հիմք հա­մա­րե­լով խորհր­դա­յին սահ­ման­նե­րը: Հենց ճա­նա­չեց, այդ անհս­տա­կե­ցումն ար­դեն վե­րա­ցավ: Իսկ դրա­նից հե­տո ակ­ն­հայտ ար­հես­տա­կան է ո­րե­ւէ մե­կից պա­հան­ջել՝ ճա­նա­չեք մեր սահ­մա­նը. նրանք բո­լորն ար­դեն դա ա­րել են:

Քերոբ Սարգսյան

 

https://iravunk.com/sim/?p=277635&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ