ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐՆ ԱԿԱՆԻ՞, ԹԵ ՄՈՒԼՅԱԺԻ ՎՐԱ

Վերլուծություն

Մ­յուն­խե­նում Նի­կո­լից պա­հան­ջե­ցին, որ նա Հա­յաս­տա­նում ըն­դու­նի Ուկ­րաի­նա­յի սկան­դա­լա­յին նա­խա­գահ Զե­լենս­կուն: Նի­կո­լը հրա­ժար­վել չէր կա­րող, ինչ­պես չէր կա­րող հրա­ժար­վել բո­լոր մնա­ցած պա­հանջ­նե­րից, այդ թվում` ՀԱՊԿ-ի աշ­խա­տանք­նե­րի Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցութ­յան «սա­ռե­ցու­մից»: Սա­կայն Նի­կո­լը շատ լավ հաս­կա­նում Զե­լենս­կու գա­լը Հա­յաս­տան ի­րե­նով կազ­դա­րա­րի Ռու­սաս­տա­նի հա­մար այն, որ Նի­կո­լը վերջ­նա­կա­նա­պես կտրում է Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան բո­լոր թե­լե­րը:

ՔԱՅԼ  ԶԵԼԵՆՍԿԻՈՎ

Այդ իսկ պատ­ճա­ռով Նի­կո­լը ե­րա­զում է, որ Զե­լենս­կու այ­ցը տա­պալ­վի, իսկ իր շրջա­պա­տը ար­դա­րա­նում է, որ Զե­լենս­կու այ­ցը  զուտ Հա­յաս­տան չի լի­նե­լու, այլ տա­րա­ծաշր­ջա­նա­յին` Հա­յաս­տան-Ադր­բե­ջան-Վ­րաս­տան: Եվ այս­տեղ էլ Նի­կո­լի հիմ­նա­կան հույ­սը Ա­լիեւն է` այն ա­ռու­մով, որ վեր­ջինս հրա­ժար­վի ըն­դու­նել Զե­լենս­կուն այս նեղ «մա­ջա­լին»: Այդ դե­պքում հա­վա­նա­բար միայն Հա­յաս­տա­նի ու Վ­րաս­տա­նի հա­մար Զե­լեսն­կին Անդր­կով­կաս չի գա, եւ Նի­կո­լը շանս կստա­նա շա­րու­նա­կել իր եր­կա­կի խա­ղը, ո­րը նա տա­նում է իր իշ­խա­նութ­յու­նը զավ­թե­լու օր­վա­նից: Մի կող­մից` կա­տա­րե­լով Ա­րեւ­մուտ­քի բո­լոր պա­հանջ­նե­րը, սա­կայն մյուս կող­մից` վերջ­նա­կա­նա­պես չայ­րե­լով կա­մուրջ­նե­րը ռուս­նե­րի հետ:

Դ­րա լա­վա­գույն ա­պա­ցույ­ցը Նի­կո­լի հայ­տա­րա­րած սա­ռե­ցումն է: Մի կող­մից` Ա­րեւ­մուտ­քի թե­լադ­րան­քով նա չի մաս­նակ­ցում ՀԱՊԿ-ի գոր­ծե­րին, մյուս կող­մից` ՀԱՊԿ-ից էլ դուրս չի գա­լիս: Արդ­յուն­քում եր­կու կողմն էլ նրան չեն վստա­հում, բայց չեն էլ վերջ­նա­կա­նա­պես դա­դա­րեց­նում իր հետ կապ­ված հույ­սե­րը: Նույն կերպ նա վար­վեց ա­տո­մա­կա­յա­նի հար­ցում: Մի կող­մից` ռուս­նե­րի հետ ստո­րագ­րեց պայ­մա­նա­գիր, որ նրանք են շա­րու­նա­կե­լու շա­հա­գոր­ծել Մե­ծա­մո­րի ա­տո­մա­կա­յա­նը եւ խոս­տա­ցավ, որ ա­պա­գա­յում հենց ռուս­ներն են կա­ռու­ցե­լու Հա­յաս­տա­նում նոր ա­տո­մա­կա­յան, իսկ մյուս կող­մից` խոս­տա­ցավ ա­մե­րի­կա­ցի­նե­րին, որ նրանք են տե­ղադ­րե­լու Հա­յաս­տա­նում ի­րենց շար­ժա­կան բլո­կա­յին ա­տո­մա­կա­յա­նը: Մանր ժու­լի­կի քա­ղա­քա­կա­նութ­յուն…

­Սա­կայն Զե­լենս­կու հա­յաս­տան­յան այ­ցը, կար­ծես թե, Նի­կո­լին վերջ­նա­կա­նա­պես դնում է փա­կու­ղու ա­ռաջ: Ե­թե նա հրա­ժար­վի այ­ցից ու Զե­լենս­կուն ճոխ-ճոխ ըն­դու­նե­լուց Ա­րեւ­մուտ­քը կմեկնա­ր­կի Նի­կո­լին էլ ա­վե­լի հնա­զանդ ու սո­րոսա­դա­վան մե­կով փո­խա­րի­նե­լու գոր­ծըն­թա­ցը: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, դա կա­րող է լի­նել Անգ­լիա­յի ար­տա­քին հե­տա­խու­զա­կան գաղտ­նի ծա­ռա­յութ­յան պետ Ռի­չարդ Մու­րին լավ ծա­նոթ Հա­յաս­տա­նի ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նը, ո­րը նույն անգ­լիա­ցի­նե­րի հրա­մա­նով կա­րող է ստա­նալ անհ­րա­ժեշտ ա­ջակ­ցութ­յուն Ազ­գա­յին ժո­ղո­վում: Ու չնա­յած, որ Նի­կո­լի պատ­ժիչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րից հե­տո իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ա­լեն Սի­մոն­յա­նի հետ թվաց­յալ կար­գա­վոր­վել են, Նի­կոլն էլ շատ լավ հաս­կա­նում է, որ Ա­րեւ­մուտ­քից հրա­ման ստա­նա­լու դեպ­քում Ա­լե­նը կմաս­նակ­ցի պա­լա­տա­կան հե­ղաշրջ­մա­նը, ո­րը կձե­ւա­կերպ­վի Ազ­գա­յին ժո­ղո­վում Նի­կո­լին անվս­տա­հութ­յուն հայտ­նե­լու եւ նրա փո­խա­րեն նոր սո­րո­սա­ծին վար­չա­պետ դնե­լու տես­քով:

­Սա­կան, ե­թե Նի­կո­լը ըն­դու­նի Զե­լենս­կուն եւ ստիպ­ված լի­նի լսել Զե­լենս­կու հա­կա­ռու­սա­կան բար­բա­ջանք­նե­րը ու մի բան էլ «դամ քա­շել» դրանց, Նի­կո­լը կստա­նա Ռո­ւաս­տա­նից ոչ պա­կաս ծանր հա­կա­հար­ված: Այդ հա­կա­հար­վա­ծը լի­նե­լու է, ա­ռա­ջին հեր­թին, տնտե­սա­կան դաշ­տում: Ռուս­նե­րը ար­դեն իսկ ա­սել են, որ չեն պատ­րաստ­վում Նի­կո­լի` ի­րենց դա­վա­ճա­նութ­յան պայ­ման­նե­րում փակ աչ­քե­րով ըն­դու­նել հայ­կա­կան ար­տադ­րան­քը: Հաս­կա­նա­լի է, որ հայ­կա­կան ար­տա­հան­ման ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում գտնվող Ռու­սաս­տա­նը, որն ըն­դու­նում է հայ­կա­կան ար­տա­հան­վող ապ­րանք­նե­րի գրե­թե կե­սը, ե­թե հան­կարծ փա­կի իր շու­կան Հա­յաս­տա­նի ա­ռաջ, ա­պա դա կբե­րի տնտե­սա­կան կա­տաստ­րո­ֆիկ հե­տե­ւանք­նե­ր, ո­րոնց արդ­յուն­քում սո­ցի­լա­կան պայթ­յու­նը կդառ­նա ան­խու­սա­փե­լի: Նույ­նը տե­ղի կու­նե­նա, ե­թե Ռու­սաս­տա­նը փա­կի խո­պան­չի­նե­րի մուտ­քը, եւ Նի­կո­լն ար­դեն լավ պատ­կե­րաց­նում է խո­պան­չի­նե­րի ոտ­քը տրո­րե­լու արդ­յունք­նե­րը: Եվ վեր­ջա­պես, Ռու­սաս­տա­նից ե­կող գա­զի, ինչ­պես նաեւ` ցո­րե­նի եւ այլ ապ­րանք­նե­րի գնե­րի թան­կաց­ման դեպ­քում կա­րե­լի է պատ­կե­րաց­նել` ինչ տե­ղի կու­նե­նա Հա­յաս­տա­նում:

ԲՈՅԿՈՏԵԼ ՀԱԿԱՀԱՅ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ն­շենք, որ այս բարդ ի­րա­վի­ճա­կում հայտն­ված Նի­կո­լը դեռ պետք է կա­տա­րի իր այլ խոս­տում­նե­րը, ո­րոնք նա տվել է Ա­րեւ­մուտ­քին ու թուրք-ադր­բե­ջա­նա­կան միու­թե­նա­կան պե­տութ­յա­նը: Խոս­քը  սահ­մա­նադ­րութ­յան մա­սին: Այն ան­ցակաց­նե­լու հա­մար Նի­կո­լը պետք է ստա­նա նախ հան­րաք­վեի մաս­նակ­ցութ­յան քվո­րում, իսկ դա ձայն ու­նե­ցող­նե­րի 50 տո­կո­սից ա­վե­լիի շեմն է եւ ա­պա 650 հա­զար ձայն, ո­րոնք կողմ կքվեար­կեն Նի­կո­լի նոր սահ­մա­նադ­րութ­յա­նը: Ի­հար­կե, Նի­կո­լը կփոր­ձի կեղ­ծել եւ դեմ քվեար­կած ձայ­նե­րը կներ­կա­յաց­նի որ­պես կողմ: Ա­րեւ­մուտ­քը Նի­կո­լին այս ա­ռու­մով տվել է քարտ բլանշ` նշե­լով, որ Նիկո­լը կա­րող է կեղ­ծել ինչ­պես ու­զում է եւ ինչ­քան ու­զում է: Սա­կայն ե­թե ընդ­դի­մութ­յու­նը միաս­նա­կան ո­րո­շում ըն­դու­նի կոչ ա­նել ժո­ղովր­դին բոյ­կո­տե­լու սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն, ա­պա կեղ­ծե­լը կլի­նի շատ ա­վե­լի բարդ, իսկ կեղ­ծա­րա­րութ­յու­նը` ա­վե­լի ակն­հայտ: Այդ ա­մե­նը կա­րող է բե­րել ժո­ղովր­դի զանգ­վա­ծա­յին ապս­տամ­բութ­յա­նը, եւ այս­տեղ կգու­մար­վեն մի շարք այլ գոր­ծոն­ներ` ե՛ւ սո­ցիա­լա­կա­նը, ե՛ւ ազ­գա­յի­նը, ե՛ւ ե­կե­ղե­ցու պաշտ­պա­նութ­յան խնդի­րը, ե՛ւ ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի փրկութ­յան հար­ցը, ե՛ւ Սփ­յուռ­քի գոր­ծո­նը, ո­րը կպաշտ­պա­նի Ցե­ղաս­պա­նութ­յա­ն մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը եւ Հայ դա­տը եւ վեր­ջա­պես Հա­յաս­տա­նում մնա­ցած ար­ցախ­ցի­նե­րը, ո­րոնց, թեեւ, Նի­կո­լը ա­պօ­րի­նա­բար զրկեց Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցիութ­յու­նից, սա­կայն ո­րոնք ու­նեն Հա­յաս­տա­նում շուրջ կես մի­լիոն հա­րա­զատ­ներ եւ բա­րե­կամ­ներ:

Այս­պիով, Զե­լենս­կու այ­ցով Ա­րեւ­մուտ­քը դրեց Նի­կո­լին ա­նե­լա­նելի վի­ճա­կի մեջ: Եվ այ­սօր Նի­կո­լը ա­ղո­թում է իր աստ­ծուն, որ­պես­զի Զե­լենս­կու ոտ­քը կոտր­վի, եւ նա Հա­յաս­տան չգա:

­Միա­ժա­մա­նակ Նի­կո­լը շա­րու­նա­կում է կան­խար­գե­լիչ գոր­ծո­ղութ­յուն­ներ: Ըստ լուրջ փոր­ձա­գետ­նե­րի վեր­ջերս թափ ա­ռած պայ­թե­ցում­նե­րի ու սպառ­նա­լիք­նե­րի ա­լի­քը, ո­րը ա­ռա­ջին հա­յաց­քից ուղղ­ված է նի­կո­լա­կան­նե­րի դեմ ի­րա­կա­նում նա­խա­ձեռ­նած է հենց Նի­կո­լի կող­մից, ո­րո­վե­հե­տեւ դե­ռեւս ոչ ոք չի պայ­թել եւ ոչ մի սպառ­նա­լիք չի ի­րա­կա­նաց­վել: Նի­կո­լին այդ ա­լի­քը ձեռն­տու է ե­րեք ա­ռում­նե­րով. ա­ռա­ջին` նա կա­րող է այդ ա­լի­քի աղ­մու­կի տակ հա­շիվ­ներ մաք­րել ընդ­դի­մութ­յան հետ: Պա­տա­հա­կան չէ, որ նա ԱԺ-ի հարց ու պա­տաս­խա­նի ժա­մա­նակ կրկին միաց­րեց իր է­ժա­նա­գին ու մաշ­ված ձայ­նապ­նա­կը նախ­կին­նե­րի մա­սին, հիմ­նա­կան հար­վա­ծը, ընդ ո­րում, ուղ­ղե­լով ոչ թե «գլխա­վոր» խորհր­դա­րա­նա­կան քո­չար­յա­նա­կան ընդ­դի­մութ­յա­նը, այլ հան­րա­պե­տա­կան­նե­րին: Երկ­րորդ` Նի­կո­լը ցան­կութ­յան դեպ­քում կա­րող է իր իսկ ստեղ­ծած ա­լի­քը «քցել» ռուս­նե­րի գրպա­նը: Եվ այն իր ոչ մի փաս­տով չհիմ­նա­վոր­ված զա­ռան­ցանք­նե­րը, թե ռուս­նե­րը ցան­կա­նում էին ի­րեն գա­հըն­կեց ա­նել, պա­տա­հա­կան չէին: Եվ վեր­ջա­պես եր­րորդ` այս կերպ նի­կո­լա­կան­նե­րի աչքն են վա­խեց­նում եւ վեր­ջին­ներս հաս­կա­նա­լով, որ նե­րում-բե­կում նրանց չի լի­նի, էլ ա­վե­լի են լծվում Նի­կո­լի իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու ու պահ­պա­նե­լու ստոր գոր­ծին:

­Թեեւ, վեր­ջին հան­գա­ման­քը այդ­քան էլ միան­շա­նակ չէ: Ա­հա­բեկ­չա­կան հաշ­վե­հար­դա­րից վա­րի գնա­լու տես­լա­կա­նը բո­լոր դեպ­քե­րում քայ­քա­յում է նի­կո­լա­կան­նե­րի կամ­քը եւ ստի­պում հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում իջ­նել ջրի հա­տա­կը: Իսկ կրի­տի­կա­կան վի­ճա­կում նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը պատ­րաստ­վում է «թռնել», ին­չի հա­մար ակ­տի­վո­րեն նա­խա­պատ­րաս­տում են ի­րենց հա­մար պա­հես­տա­յին «օ­դա­նա­վա­կա­յան­ներ»:

­Սա­կայն ջրի հա­տա­կը իջ­նե­լը նրանց հա­մար էլ հեշտ գործ չէ: Մի կող­մից` նրան­ցից յո­ւա­քանչ­յո­ւրի գլխին կա իր սո­րո­սա­կան վե­րա­կա­ցուն, ո­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ նրանց ստի­պում է ար­տա­բե­րել հեր­թա­կան հա­կա­հայ­կա­կան միտ­քը: Մ­յուս կող­մից` նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը այս կամ այն կախ­վա­ծութ­յան մեջ է ան­ձամբ Նի­կո­լից: Օ­րի­նակ` «տռու­սիկ» մա­կա­նու­նով աս­ֆալ­տի գե­նե­րալ Գա­գիկ Մել­քոն­յա­նը քաջ գի­տակ­ցում է, որ իր պա­սի­վութ­յան դեպ­քում կակ­տի­վա­նա թե՛ իր որ­դու հան­դեպ քրեա­կան գոր­ծը, թե՛ կվեր­հի­շեն իր թո­ռան դա­նա­կա­հա­րութ­յու­նը: Նույ­նը կա­րե­լի է ա­սել Գուր­գեն Ար­սեն­յա­նի պա­րա­գա­յում եւ այսյպես շա­րու­նակ:

­Նի­կո­լը նաեւ քայ­լեր է կա­տա­րում օ­լի­գարխ­նե­րի դաշ­տում` ի­րա­վի­ճա­կը ամ­բող­ջո­վին վե­րահս­կե­լի պա­հե­լու ա­ռու­մով: Ի­հար­կե, նա չի հա­վա­տում նախ­կին օ­լի­գարխ­նե­րին, ո­րոնք ժա­մա­նա­կին ե­ղել են Հան­րա­պե­տա­կան խմբակ­ցութ­յան կազ­մում եւ հե­տո ան­ցել են Նի­կո­լին ա­ջակ­ցող­նե­րի շար­քե­րը` Լ­ֆիկ, ՍԱ­Սի Ար­տակ եւ այլն: Դ­րա փո­խա­րեն նա ա­ճեց­նում է իր սե­փա­կան օ­լի­գար­խին` մինչ այդ բո­լո­րին ան­հայտ ոչ մի ա­ռանձ­նա­պես բիզ­նես հա­ջո­ղութ­յուն­ներ չու­նե­ցող Նա­րեկ Նալ­բանդ­յա­նին:

Այլ դեպք է դեռ Լե­ւո­նի եւ Վա­նո­յի իշ­խա­նութ­յան ժա­մա­նակ­նե­րից Նի­կո­լին ժա­ռան­գութ­յուն մնա­ցած Գռ­զոն: Ի տար­բե­րութ­յուն Նալ­բանդ­յա­նի` Խա­չիկ Սու­քիաս­յա­նը Նի­կո­լին պար­տա­կան չէ, այլ ա­վե­լի շուտ` ընդ­հա­կա­ռա­կը: Եվ այս­տեղ Նի­կո­լը շարժ­վում է քաղց­րաբ­լիր­թի եւ մտրա­կի քա­ղա­քա­կա­նութ­յամբ: Մի կող­մից` Խա­չիկ Սու­քիաս­յա­նին տրա­մադ­րում է գեր­շա­հա­վետ տնտե­սա­կան ա­ռա­վե­լութ­յուն­ներ, մյուս կող­մից` ձեռ­քի հետ նա­խա­պատ­րաս­տում է նյու­թեր Գռ­զո­յի սե­փա­կա­նաշ­նորհ­ման պատ­մութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ: Իսկ այս­պի­սի պատ­մութ­յուն­նե­րը հա­զա­րա­վոր են:

­Մի խոս­քով` ի­րա­վի­ճա­կը երկ­րի ներ­սում նման է վա­ռո­դի տա­կա­ռի, կամ գու­ցե դրա մուլ­յա­ժի: Թե ո՞վ կպայ­թեց­նի, եւ ո՞վ կօգտ­վի այդ պայթ­յու­նից, դե­ռեւս պարզ չէ:

Ար­մե­նակ Հով­հան­նիս­յան

 

https://iravunk.com/sim/?p=277597&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ