Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում թիվ 1 ուժ դառնալու հայտ է նարկայացնում

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նի շուրջ ծա­վալ­վող ներ­կա դրա­մա­տիկ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=277447&l=am) եւս մեկ փաստ հայտ­նի դար­ձավ, որն ա­վե­լորդ ան­գամ հու­շում է, որ Մոսկ­վա­յի մտքով ան­գամ չի անց­նում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում նա­հան­ջե­լու մա­սին: Ըստ այդմ՝ կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը ե­ղել եւ մնում է ռազ­մա­վա­րա­կան ա­ռու­մով ա­ռանց­քա­յին: Այս­պես, նա­խօ­րեին ի­րա­նա­կան աղբ­յուր­ներն ա­նոն­սա­վո­րե­լով, թե Ե­մե­նի վար­չա­պե­տը ա­ռա­ջին ան­գամ պաշ­տո­նա­կան այ­ցով կլի­նի Մոսկ­վա­յում, ակ­նար­կել են նաեւ այ­ցի հիմ­նա­կան նպա­տա­կի մա­սին. «Ե­մե­նի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ ռազ­մա­կան դա­շինք է ձեւա­վոր­վում»:

Ասել, թե խոս­քը պաշ­տո­նա­կան դա­շին­քի մա­սին է, թե­րեւս սխալ կլի­ներ: Ա­վե­լի տե­ղին է են­թադ­րել, որ խոս­քը հու­սիթ­նե­րի հետ Մոսկ­վա­յի ռազ­մա­կան կա­պե­րի կտրուկ խո­րաց­ման մա­սին է: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ հու­սիթ­նե­րի հիմ­նա­կան թի­կուն­քը Ի­րանն է, կա­րե­լի է հաս­կա­նալ, որ այդ գոր­ծըն­թա­ցը Թեհ­րա­նի նա­խա­ձեռ­նութ­յամբ է, եւ կա­րող է ստեղծ­վել ՌԴ-Ի­րան-Ե­մեն ռազ­մա­կա­նա­ցած ա­ռանցք: Չ­նա­յած, այս հաշ­վարկ­նե­րից դուրս չպետք է թող­նել ա­ռա­ջին հեր­թին Սի­րիա­յին, հաշ­վի առ­նե­լով այդ եր­կրում ռու­սա­կան ռազ­մա­կան, այդ թվում՝ ռազ­մա­բա­զա­նե­րի տես­քով ներ­կա­յութ­յու­նը: Այ­սինքն, կար­ծես թե գործ ու­նենք Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, այս­պես ա­սենք, Ի­րան-­Սի­րիա-Ե­մեն ռազ­մա­կան ե­ռանկ­յան հետ՝ Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­քա­ղա­քա­կան ա­մե­նա­սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ: Եվ ի­հար­կե, դրան պետք է ա­վե­լաց­նել նաեւ Ի­րա­քին, ո­րը սկսում է ա­զատ­վել ԱՄՆ-ի ռազ­մա­կան ներ­կա­յութ­յու­նից, ինչ­պես նաեւ Հեզ­բո­լա­հին եւ մի շարք այլ նման կա­ռույց­նե­րի, ո­րոնք գոր­ծում են Ի­րա­նի վե­րահս­կո­ղութ­յան տակ: Վեր­ջա­պես, այս ա­մե­նը պետք է դի­տար­կել սու­նի իս­լա­մի ա­ռաջ­նորդ եւ ԲՐԻՔՍ-ի ան­դամ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի եւ Ռու­սաս­տա­նի բա­վա­կա­նին սերտ քա­ղա­քա­կան կա­պե­րը ու մի շարք նման այլ գոր­ծոն­ներ:

Այս ա­մե­նը մեկ բան է նշա­նա­կում՝ Ռու­սաս­տա­նը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ա­մե­նա­հիմ­նա­կան ար­տա­քին ռազ­մա­քա­ղա­քա­կան ու­ժը դառ­նա­լու հայտ է ներ­կա­յաց­նում եւ հա­ջո­ղութ­յան բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­ներն ու­նի: Այն­պես, ինչ­պես նման դե­րի հա­վակ­նում է Չի­նաս­տա­նը, բայց ար­դեն տնտե­սա­կան հար­թա­կում:

­Բայց նաեւ չմո­ռա­նանք. բա­ցի բա­զում այլ գոր­ծոն­նե­րից, Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք աս­վա­ծը նշա­նա­կում է նավթ եւ գազ, այն է՝ նավ­թա­դո­լար: Ու թե այս գոր­ծըն­թա­ցի արդ­յուն­քում ինչ կմնա նավ­թա­դո­լար հաս­կա­ցութ­յու­նից, դա ար­դեն այս պատ­մութ­յան դեռ քիչ տե­սա­նե­լի, բայց ա­մե­նա­կա­րե­ւոր կող­մե­րից է:

Ա­մե­րի­կա­ցի­նե­րը, հաս­կա­նա­լի է, փոր­ձում են այս տհաճ զար­գա­ցում­նե­րը կան­խել: Բայց պատ­կե­րը սա է. Ե­մե­նի ա­փե­րին ա­վիա­կի­րա­յին խմբեր են կենտ­րո­նաց­րել, Մի­ջերկ­րական ծո­վում մասշ­տա­բա­յին զո­րա­վար­ժանք­ներ են անց­կաց­նում: Բայց ա­հա, այս ա­մե­նի ֆո­նին նա­խօ­րեին տե­ղե­կատ­վութ­յուն ե­ղավ, որ հու­սիթ­նե­րի հա­մար ար­դեն նա­վերն էլ են քիչ, այս ան­գամ հար­վա­ծել են Կար­միր ծո­վի հա­տա­կի եր­կայն­քով անց­կաց­ված մա­լուխ­նե­րին: Եվ չմո­ռա­նանք, որ հենց այս հատվա­ծով են անց­նում Ա­րեւ­մուտքն Ա­սիա­յի հետ կա­պող հիմ­նա­կան գլո­բալ մա­լուխ­նե­րը, ո­րոնց ոչն­չա­ցու­մը թե ինչ գլո­բալ ճգնա­ժամ կա­ռա­ջաց­նի ա­ռա­ջին հեր­թին ա­րեւմտ­յան աշ­խար­հում, նույ­նիսկ պատ­կե­րաց­նելն է սար­սա­փե­լի: Եվ, կրկնենք, հենց ա­մե­րիկ­յան ա­վիա­կիր­նե­րի քթի տակ, եւ ո­րե­ւէ ռեալ պա­տաս­խան այս պա­հին Վա­շինգ­տո­նը չու­նի: Փոր­ձե­ցին հար­ված­ներ հասց­նել հու­սիթ­նե­րին: Սա­կայն պարզ­վեց, որ դա ա­նա­պա­տում ա­վազ­նե­րի մեջ ա­սեղ փնտրե­լու պես մի բան է: Պետք է ցա­մա­քա­յին հար­ձա­կում, բայց միայն ուկ­րաի­նա­ցի Ռա­դա­յի պատ­գա­մա­վոր Ա­լեք­սեյ Գոն­չա­րեն­կոն է խոս­տա­նում «կանգ­նել ԱՄՆ-ի կող­քին»: Ա­սենք, նաեւ Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի կամ ԿԺԴՀ-ի դեմ պա­տե­րազ­մա­կան խրա­մատ­նե­րում: Ու զե­լենս­կիա­կան պատ­գա­մա­վորն այդ ջեր­մե­ռան­դութ­յամբ եւ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի պար­տութ­յուն­նե­րի ֆո­նին այն­քան ծի­ծա­ղե­լի տեսք ու­ներ, որ ան­գամ ա­մե­րիկ­յան դի­տորդ­ներն են ե­կել այն մտքին, թե. «Զե­լենս­կիա­կա­նն իր պահ­ված­քով դրսեւո­րում է ան­տեղ­յա­կութ­յուն եւ ցույց է տա­լիս չա­փա­զանց բո­ցա­վա­ռութ­յուն՝ պո­չը թա­փա­հա­րե­լով շան պես, ո­րը փոր­ձում է հա­ճո­յա­նալ իր տի­րոջ նա­խա­սի­րութ­յուն­նե­րով»:

Ա­մեն դեպ­քում, ե­թե ԱՄՆ-ն մ­նա­ցել է նման «ա­ջակ­ցութ­յան» հույ­սին, ա­պա միակ տար­բե­րա­կը, ո­րը դեռ կա­րող է ի­րա­կա­նաց­նել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, դա Եր­րորդ աշ­խար­հա­մարտ սկսելն է, բայց հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Ինչ վե­րա­բե­րում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին մյուս ու­ժին՝ Թուր­քիա­յին, ա­պա Էր­դո­ղա­նի հետ հար­ցե­րը Պու­տի­նը պատ­րաստ­վում է լու­ծել ընտ­րութ­յու­նն­երից հե­տո՝ այ­ցե­լե­լով Ան­կա­րա: Եվ դա­տե­լով ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կից, այդ թվում՝ ուկ­րաի­նա­կան, շատ բա­նե­րի շուրջ նրանք կպայ­մա­նա­վոր­վեն:

Եվ երբ այս ընդ­հան­րա­կան ֆո­նին Նի­կո­լը հույ­սը դրել է Մակ­րո­նի վրա, դա ար­դեն լուրջ չէ: Ա­մեն դեպ­քում, Մակ­րոնն այս օ­րե­րին խո­սում էր նաեւ Ուկ­րաի­նա ՆԱՏՕ-ա­կան ու­ժեր ու­ղար­կե­լու մա­սին: Եվ այն, որ մաս­նա­վո­րա­պես ողջ ֆրան­սիա­կան ընդ­դի­մութ­յու­նը շտա­պեց նրան «հի­մար» հռչա­կել, ար­դեն իսկ ակ­նար­կում է, որ կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջան ՆԱՏՕ բե­րե­լու նրա ծրագ­րե­րը եւս նույն ռեակ­ցիա­յին կար­ժա­նա­նան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277448&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ