Այս դասագրքերով դաստիարակում են մի սերունդ, որը պետք է ստրուկի պես ծառայի թուրքին. Պետրոսյան

Տեսանյութեր

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնությունը շարունակում է ակցիաները` ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժականի պահանջով: Նախաձեռնության անդամներն այսօր` ժամը 15:00-ին, «Հայ դպրոցը հեռու պահել հակազգային հոսանքների եւ գաղափարների ազդեցությունից» նշանաբանով հերթական ակցիան կիրականացնեն ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց: Նախաձեռնության անդամները կոչ են անում հայ ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին, ակադեմիականներին, հասարակական գործիչներին, պրոֆեսիոնալ խմբերին եւ համայնքներին, մեր ապագա սերունդների արժեհամակարգը եւ ինքնությունը վտանգված համարող հայրենասեր մարդկանց եւ մեր ժողովրդին ազգային անվտանգության խնդիրների լուծմամբ հետաքրքրված անձանց նշված ժամին ներկա լինել ակցիայի վայրում: Ըստ նախաձեռնող մարմնի անդամ, ՀԺՇ համակարգող, քաղաքագետ-թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` այսօրվա դասագրքերը ո՛չ սովորեցնում են տրամաբանություն, ո՛չ էլ տալիս են հայեցի դաստիարակություն:

— Տպավորությունն այնպիսին է, որ այս ամենն արվում է, որպեսզի այս դասագրքերով դաստիարակեն մի սերունդ, որը պետք է ստրուկի պես ծառայի թուրքին: Այդ իսկ պատճառով պահանջում ենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: Եվ նկատի ունենալով, որ երկրի ղեկավարը իր վերջին հարցազրույցներում ասել է, թե ցանկություն ունի Եվրամիություն մտնել, խոսել է բարձր ժողովրդավարական արժեքների մասին` ուզում ենք հիշեցնել, որ ժողովրդավարական արժեքներով օժտված որեւիցե անձ, եթե իրենից պահանջում են իր հրաժարականն, ապա իր աշխատասենյակից կիջնի ներքեւ եւ կհարցնի` ինչո՞ւ ենք պահանջում իր հրաժարականը: Բայց քանի որ գտնվում ենք տոտալ բռնապետական իշխանության ներքո, դրա համար էլ նախարարը չի իջնում ներքեւ` մեր ակցիաների ժամանակ: Այն, ինչ անում է Ժաննա Անդրեասյանը գիտության, կրթության, մշակույթի բնագավառի հետ, դրանով նա տանում է երկիրը դեպի կործանման: Կործանում է մեր բոլորի տունը, Հայրենիքը, ինչպես կործանեցին Արցախը: Իհարկե, մենք շատ լավ հասկանու,մ ենք, որ այս պայքարը հեշտ ու հանգիստ չի լինելու, խնդիրներ են առաջանալու: Նա այսքան հեշտությամբ հրաժարական չի տալու, քանի որ այն դոմինոյի էֆեկտով հանգեցնելու է նրան, որ կառավարությունն ամբողջությամբ է ստիպված լինելու հրաժարական տալ:

— Պարոն Պետրոսյան, չե՞ք կարծում, որ չափազանց լավատես եք այս հարցում:

— Ես լավատես չեմ, իրատես եմ: Մեզ չի հետաքրքրում, թե նա եւ իր շրջապատն ինչպես են մտածում, մեզ հետաքրքրում է մեր երեխաների ճակատագիրը եւ մեր երկրի ապագան, մեզ հետաքրքրում է, որ մեր սահմանները լինեն անձեռնամխելի, մեր զինվորը լինի ապահով: Իսկ անձեռմխելի եւ ապահով լինելու համար` մենք կարիք ունենք Հայրենիքը սիրող եւ պաշտպանելու պատրաստ սերդնի: Մենք պետք է այդպիսի սերունդ դաստիարակենք: Պետք է լինենք հզոր, աշխարհը հզորների հետ է հաշվի նստում, թույլին շան տեղ էլ չեն դնում, այլ ֆուտբոլի գնդակի պես տշում են: Մենք չենք ուզում տշվենք: Եթե մարդ կա, որ ուզում է տշվի, այսօրվա իշխանություններն են, որոնք կատարում են Ցռան Վերգոյի դերակատարությունը` մեր պատմության մեջ:

— Այդուհանդերձ, ինչո՞վ կբացատրեք այն, որ նախարարը որեւէ կոմպրոմիսի չի էլ պատրաստվում գնալ, անգամ այդ խեղաթյուրված դասագրքերի հարցում, երբ դրա մասին բազմիցս ահազանգել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցին:

— Ժաննա Անդրեասյանը, եթե ինքնասիրություն ունենար, երբ Վանաձորում դուշի ցնցուղը տալիս էր իր ձեռքը Նիկոլ Փաշինյանը եւ ասում էր` տե՛ս, ինչ գին ունի, ինքն այդտեղ պետք է հրաժարական տար: Այս իշխանությունն իրենց վարած աշխատելաոճով միայն ուզում են ապացուցել, որ այս «բեսպրիդելում» իրենք անձեռմանխելի են: Մենք հասնելու ենք նրան, որ դասախոսները, ուսուցիչները, աշակերտները, դպրոցի տնօրենները գան եւ միանան այս նախաձեռնությանը: Մենք չենք ասում եկեք միացեք մեզ, ասում ենք` եկեք միանանք իրար եւ միասին փոխենք իրավիճակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277410&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ