Visa-ն եւ Յունիբանկը հայտարարում են Օլիմպիական խաղերին նվիրված արշավի մեկնարկը

Տեսանյութեր

Թվային վճարումների ոլորտում աշխարհի առաջատար Visa-ն եւ Յունիբանկը սկսում են համագործակցություն, որի շրջանակում Հայաստանում Յունիբանկի Visa քարտապաններին 2024թ. հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ կընձեռվեն եզակի հնարավորություններ:

Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել ամենամսյա մրցանակներ՝ Փարիզի օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր եւ դրամական մրցանակներ, ինչպես նաեւ` գլխավոր մրցանակը՝ ուղեւորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը տեսնելու:

Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում՝ Visa-ն իր հաճախորդներին եւ քարտապաններին, ֆինանսական հաստատություններին, գործընկերներին օգնում է հավելյալ արժեք ապահովել՝ բրենդն ակնառու ներկայացնելու, ծառայությունների լայն շրջանակի, ինչպես նաեւ նորարարական բրենդի եւ մարքետինգային ջանքերի միջոցով: Ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի՝ գործընկերների լայն եւ բազմազան շրջանակ ձեւավորելու իր հանձնառությանը համապատասխան, Visa-ն հովանավորում է ժամանցային եւ սպորտային առաջատար միջոցառումներ, ինչպիսիք են Փարիզ 2024-ի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը:

«Որպես Օլիմպիական շարժման երկարամյա եւ նվիրված աջակից՝ Visa-ն ձգտում է աշխարհով մեկ հնարավորություններ ստեղծել իր յուրաքանչյուր քարտապանի համար՝ վայելելու խաղերը Visa-ի հետ, իսկ այս մարքետինգային արշավը ծառայում է՝ որպես այդ նպատակին հասնելու գործիք: Մենք ուրախ ենք համագործակցել Յունիբանկի հետ՝ խթանելով էլեկտրոնային վճարումները Visa քարտապանների շրջանում եւ թվային տնտեսությունը Հայաստանում, ինչպես նաեւ երկրում ավելացնելով օլիմպիական խաղերի երկրպագուների թիվը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Համատեղ արշավը կմեկնարկի 2024 թվականի մարտի 1-ից եւ կտեւի մինչեւ հունիսի 1-ը: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ եւ ավելի անկանխիկ վճարումներ քարտով: Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվեն 4 մասնակիցներ, որոնց կտրամադրվեն ամսական մրցանակները եւ գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Բոլոր ամիսներին ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը: Տոնական միջոցառմանը տեղի կունենա Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային խաղարկություն: Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամադրվեն գլխավոր մրցանակները՝ ուղեւորություն Փարիզ:

«2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը խոստանում են լինել ցնցող իրադարձություն, և մենք ցանկանում ենք, որ Յունիբանկի Visa քարտապանները վայելեն այս հետաքրքիր սպորտային փառատոնը: Մենք ուրախ ենք Visa-ի հետ համատեղ արշավ սկսելու եւՅունիբանկի հաճախորդներին Փարիզ ուղեւորություն շահելու հնարավորություն տալու համար: Յունիբանկը կթողարկի նաեւ օլիմպիական խաղերին նվիրված հատուկ դիզայնով Visa քարտեր։ Համոզված ենք, որ մեր հաճախորդները հաճույքով կօգտագործեն այս քարտերն ամենօրյա գնումների եւ վճարումների համար եւ կպահեն դրանք՝ որպես յուրահատուկ հուշանվեր: Առողջ ապրելակերպի եւ սպորտի խթանումը մեր թիմի սոցիալական առաքելության մի մասն է։ Յունիբանկը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի եւ Յունիսպորտ ակումբի գլխավոր հովանավորն է: Հայ մարզիկներին մաղթում ենք հաջողություն եւ փառահեղ հաղթանակներ Փարիզում»,- ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:Նշենք, որ Visa-ն օլիմպիական շարժման գործընկերն է 1986 թվականից: Բացի օլիմպիական հանդիսատեսին եւ կազմկոմիտեներին վճարային ծառայություններ մատուցելուց, Visa-ն 2000 թվականից ի վեր իրականացնում է մարզական նոր տաղանդներին աջակցության ծրագրեր Team Visa-ի միջոցով՝ նրանց տրամադրելով հաջողության հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու գործիքները: 2018 թվականին Օլիմպիական խաղերի հետ համագործակցությունը երկարաձգելուց հետո Visa-ն շարունակում է մնալ հովանավորն ու վճարային տեխնոլոգիաների ոլորտում բացառիկ գործընկերը եւ մինչեւ 2032 թվականն Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերին ընդունված միակ քարտը:

https://iravunk.com/sim/?p=277019&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ