Ինչ կտա Նիկոլին՝ Պուտինի «զոնտիկից» Մակրոնի «զոնտիկի» տակ «թռիչքը»

Վերլուծություն

­Տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում շա­րու­նա­կում են նո­րա­նոր լու­րեր շրջա­նառ­վել՝ կապ­ված Նի­կո­լի վեր­ջին մյուն­խեն­յան այ­ցի հետ: Խոս­քը հիմ­նա­կա­նում նրա հա­մար չա­րա­գու­շակ լու­րե­րի մա­սին է, եւ այդ ֆո­նին՝ կա­րե­լի է նաեւ կռա­հել, թե ին­չու Փա­շին­յա­նը, հա­զիվ Մ­յուն­խե­նից հետ ե­կած, այս ան­գամ շտա­պեց Փա­րիզ:

ՄՅՈՒՆԽԵՆԻՑ՝ ՓԱՐԻԶ

Ի­հար­կե՝ հա­րմար ա­ռիթ կար՝ Մի­սաք Մա­նուշ­յա­նի վե­րա­հու­ղար­կա­վո­րու­մը: Բայց նաեւ կա­րե­լի է հաս­կա­նալ, որ օգտ­վե­լով ա­ռի­թից, Նի­կո­լը նաեւ, թե­րեւս իր հա­մար ար­տա­կարգ կա­րեւո­րութ­յուն ներ­կա­յաց­նող հան­դի­պում ու­նե­ցավ ա­րեւմտ­յան դաշ­տի մի­գու­ցե ա­մե­նա­հա­րա­զատ ան­ձի՝ Մակ­րո­նի հետ: Բանն այն է, որ Մ­յուն­խե­նում Նի­կո­լը Մակ­րո­նին չտե­սավ: Ա­վե­լին, Ա­լիեւի հետ հան­դի­պու­մը գեր­մա­նա­ցի Շոլ­ցի «քա­վո­րութ­յամբ» էր, եւ այդ ֆո­նին ան­գամ խո­սակ­ցութ­յուն­ներ ի հայտ ե­կան, որ ա­մե­րի­կա­ցի­ներն են Մակ­րո­նին դուրս թո­ղել գոր­ծըն­թա­ցից, քա­նի որ նա այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ «ար­դա­րաց­նել բարձր վստա­հութ­յունն» ու ա­վար­տին հասց­նել ի­րեն հանձ­նա­րար­ված «Բր­յու­սե­լի ձեւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում հայ-ադր­բե­ջա­նա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»: Ա­վե­լին, հա­սավ մի այն­պի­սի խառ­նաշ­փո­թի, ո­րի պա­րա­գա­յում Ա­լիեւը պար­զա­պես հրա­ժար­վեց ա­րեւմտ­յան ա­մեն մի միջ­նոր­դութ­յու­նից: Իսկ դա, ինչ­պես ար­դեն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, նաեւ Նի­կո­լին է հու­սա­հա­տութ­յան հասց­նում. «Բր­յու­սե­լի ձեւա­չա­փը» չկա, մնա­ցել է Մոսկ­վա­յի ձեւա­չա­փը, որ­տեղ Ա­լիեւը հա­մա­ձայն է բա­նակ­ցել: Նի­կոլն էլ հայտն­վել է սուր ճնշման տակ, թե՝ մի գլուխ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից» ես խո­սում, բա ին­չո՞ւ չես գա­լիս Մոսկ­վա­յում բա­նակ­ցե­լու: Իսկ երբ փոր­ձում է Ա­րեւ­մուտ­քին բո­ղո­քել, թե վի­ճա­կը սա է, էլ ճար չու­նեմ, ստիպ­ված է լի­նում «բա­ցատ­րութ­յու­ներ տալ» Mi6-ի շեֆ Մու­րին: Ու թար­սի պես Մակ­րոնն էլ չկա, որ բո­ղո­քես, թե բա սա՞ էիք ինձ խոս­տա­ցել:

Եւ ա­հա, փա­րիզ­յան այ­ցը լավ ա­ռիթ էր, որ այդ տրտնջոց­նե­րը Մակ­րո­նին փո­խան­ցի: Հա­մե­նայն­դեպս, դա զգաց­վեց նաեւ Մակ­րո­նի հետ հան­դիպ­մա­նը նա­խոր­դած Նի­կո­լի խոս­քից. «Այ­սօր ա­ռիթ կու­նե­նամ նաեւ Ձեզ հետ կի­սել մտքեր մեր տա­րա­ծաշր­ջա­նի, մի­ջազ­գա­յին ի­րա­վի­ճա­կի մա­սին։ Վեր­ջին ան­գամ մենք քննար­կում ենք ու­նե­ցել Գ­րա­նա­դա­յում, եւ այս ըն­թաց­քում ո­րոշ ի­րա­դար­ձութ­յուն­ներ են տե­ղի ու­նե­ցել։ Նաեւ ո­րոշ տե­ղե­կութ­յուն­ներ կու­զեմ Ձեզ հետ կի­սել օ­րեր ա­ռաջ Մ­յուն­խե­նում տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման եւ այլ քննար­կում­նե­րի մա­սին»: Նախ, ե­թե Նի­կո­լը պետք է Ֆ­րան­սիա­յի ղե­կա­վա­րի հետ «տե­ղե­կութ­յուն­ներ կի­սի» հայ-ադր­բե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցի մա­սին, երբ Ֆ­րան­սիան, չմո­ռա­նանք, դեռ պաշ­տո­նա­պես Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ է, ա­պա դա եւս ակ­նարկ է, որ Մա­կրո­նին այս հար­ցում Գ­րա­նա­դա­յի հան­դի­պու­մից հե­տո թո­ղել են «խա­ղից դուրս» վի­ճա­կում: Հաս­կա­նա­լի է, այս­տեղ իր դերն է ու­նե­ցել նաեւ Ա­լիեւի պա­հանջ­նե­րը, թե՝ հատ­կա­պես Ֆ­րան­սիա­յի մաս­նակ­ցութ­յան ոչ մի քայլ չի ա­նի: Բայց երբ Ա­րեւ­մուտ­քը, փաս­տա­ցի, «կուլ է գնա­ցել» Ա­լիեւի պա­հանջ­նե­րին եւ Մակ­րո­նի փո­խա­րեն ա­ռա­ջին պլան է փոր­ձում մղել Շոլ­ցին, ա­պա դա դեռ ա­մե­նեւին էլ չի նշա­նա­կում, որ բա­վա­րար­ված Ա­լիեւը կվե­րա­դառ­նա ա­րեւմտ­յան հար­թակ: Ա­մեն դեպ­քում` փաս­տը, որ Մ­յուն­խե­նից հե­տո Նի­կո­լը հարկ է հա­մա­րել վա­զել Մակ­րո­նի մոտ, ա­նուղ­ղա­կիո­րեն հենց այդ մա­սին է ակ­նար­կում՝ Ա­լիեւի հետ հան­դի­պու­մը Փա­շին­յա­նի ակն­կա­լած շրջա­դար­ձին չի բե­րել:

ՄԱԿՐՈՆԸ ԿՕԳՆԻ՞ ՆԻԿՈԼԻՆ

­Միայն թե այս­տեղ մեկ այլ հարց կա՝ Մակ­րո­նը կա­րո՞ղ է ինչ-որ բա­նում Նի­կո­լին օ­գուտ տալ: Այս հար­ցի հետ կապ­ված՝ Մակ­րո­նի ո­րոշ մտքեր եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի հիմք կա­րող են դառ­նալ: Նախ, Նի­կո­լի հետ հան­դիպ­ման իր խոս­քում Մակ­րո­նը նախ ընդգ­ծեց. «Վեր­ջերս Ս­յու­նի­քում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պե­րը վկա­յում են, որ էս­կա­լա­ցիա­յի վտանգն ի­րա­կան է մնում: Ֆ­րան­սիան ցա­վում է, որ փետր­վա­րի 12-ի կրա­կո­ցի հետ­եւան­քով վի­րա­վոր­վել է ադր­բե­ջան­ցի, ինչն ըն­դու­նել է նաեւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րութ­յու­նը լիա­կա­տար թա­փան­ցի­կութ­յամբ, բայց Ֆ­րան­սիան ափ­սո­սանք է հայտ­նում Ադր­բե­ջա­նի ան­հա­մա­չափ պա­տաս­խան հար­վա­ծի հա­մար, ո­րի հետ­եւան­քով հայ­կա­կան կողմն ու­նե­ցավ չորս զոհ եւ մեկ վի­րա­վոր»: Այ­սինքն, հենց սկզբից նա Նի­կո­լի դեմն է դնում՝ լար­վա­ծութ­յու­նը ձե­զա­նից է սկսվել, իսկ Ադր­բե­ջա­նը, թե­կու­զեւ ան­հա­մա­չափ, բայց միայն պա­տաս­խա­նել է:

­Բայց ա­մե­նա­կա­րեւո­րը, Մակ­րո­նը հեր­թա­կան ան­գամ ակ­նար­կեց, թե ի­րա­կա­նում որն է հա­րավ­կով­կաս­յան խա­ղա­տախ­տա­կում Ա­րեւ­մուտ­քի ցան­կութ­յու­նը. «Մենք ցան­կա­նում ենք, որ­պես­զի Հա­րա­վա­յին Կով­կա­սը լի­նի խա­ղա­ղութ­յան, ին­տեգր­ման եւ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան տա­րա­ծաշր­ջան, ու անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի հա­ղոր­դակ­ցա­կան ու­ղի­նե­րը նույն­պես լի­նեն ին­տեգր­ման գոր­ծոն­ներ, եւ­ ոչ թե պա­ռակտ­ման: Ես այ­ցե­լել եմ Կենտ­րո­նա­կան Ա­սիա եւ ցան­կա­նում եմ, որ­պես­զի Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի, Հա­րա­վա­յի Կով­կա­սի եւ Եվրա­միութ­յան միջեւ հա­ղոր­դակ­ցա­կան կա­պե­րը զար­գա­նան: Եվ ող­ջու­նում եմ այս ընդ­հա­նուր հա­վակ­նութ­յան մեջ Ձեր «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» նա­խա­ձեռ­նութ­յու­նը»: Այ­սինքն, թիվ 1 պայ­մա­նը ե­ղել եւ մնում է Կենտ­րո­նա­կան Ա­սիա - Հա­րա­վա­յին Կով­կաս – Թուր­քիա - Եվ­րո­պա գծի ստեղ­ծու­մը, ո­րի հիմ­նա­կան բա­ղադ­րի­չը «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» է՝ ինք­նիշ­խա­նութ­յան մա­սին ինչ հե­քիաթ­ներ էլ որ պատ­մի Նի­կո­լը: Այ­սինքն, նախ Նի­կո­լին մե­ղադ­րե­լով՝ նոր լար­վա­ծութ­յուն հրահ­րե­լու մեջ, դրա­նից հե­տո հրա­պա­րա­կավ կրկնում է, թե նրա­նից ինչ ակն­կա­լիք­ներ կան՝ հի­շա­տակ­ված գծի ստեղ­ծու­մը:

Ու չմո­ռա­նանք, որ հենց այդ՝ ա­րեւելք-ա­րեւ­մուտք գիծն է, որ ա­ռաջ է բե­րել Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի կտրուկ հա­կազ­դե­ցութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում, հա­յաս­տան­յան տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում եւս շրջա­նառ­վում է այն վար­կա­ծը, որ նաեւ Մ­յուն­խե­նում է հենց նույն պա­հան­ջը դրվել Նի­կո­լի ա­ռաջ, դրա­նով հան­դերձ էլ, որ պետք է մո­ռա­նալ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­բեր­յալ ո­րեւէ ռու­սա­կան սցե­նա­րի մա­սին: Ե­թե ոչ, ա­պա «Նի­կո­լից, ըստ տե­ղե­կութ­յուն­նե­րի, Մ­յուն­խե­նում պա­հան­ջել են հրա­ժա­րա­կան տալ»,- գրում է տե­լեգ­րամ­յան աղբ­յու­րը: Ու երբ դրա­նից հե­տո նույ­նի մա­սին նաեւ Մակ­րոնն է խո­սում, դա մեկ բա­նի մա­սին է ակ­նար­կում՝ ին­քը ա­րեւմտ­յան այդ սցե­նա­րից դուրս ոչն­չով չի կա­րող Նի­կո­լին օգ­նել: Մի քա­նի ռա­դար, գի­շե­րա­յին դի­տարկ­ման սար­քեր եւ այլն. ա­ռա­վե­լա­գույ­նը սա է, որ Նի­կո­լը կա­րող է Մակ­րո­նից ստա­նալ:

ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ

Այս­քա­նով հան­դերձ, քա­նի դեռ Նի­կո­լը Փա­րի­զում էր, նո­րից մեյ­դա­նում հայտն­վեց ԱԽՔ Գ­րի­գոր­յան Ար­մե­նը, բնա­կա­նա­բար, նո­րից ծայ­րա­հեղ հա­կա­ռու­սա­կան եւ ա­րեւմ­տա­մետ իր «մտքե­րով»: Եվ ոչ միայն հա­կա­ռու­սա­կան. Գ­րի­գոր­յանն այս ան­գամ ա­նըն­դու­նե­լի եւ ան­հիմն ներ­կա­յաց­րեց ԵՄ ա­ռա­քե­լութ­յան հաս­ցեին տար­բեր երկր­նե­րից հնչող ան­հիմն քննա­դա­տութ­յուն­նե­րը, եւ սա այն դեպ­քում, երբ վեր­ջին ժա­մա­նակ­ներս դժգո­հութ­յան հիմ­նա­կան ազ­դակ­նե­րը ե­կել են Ի­րա­նից, ընդ ո­րում, կապ­ված ի­րա­նա­կան սահ­ման­նե­րի մա­տույց­նե­րում ա­րեւմտ­յան նման «շպիո­նա­կան» ու­ժեր տե­ղա­կա­յե­լու հետ: Այ­սինքն, այս դեպ­քում ԱԽՔ-ի հայ­տա­րա­րութ­յու­նների հաս­ցեա­տե­րը նաեւ ուղ­ղա­կիո­րեն Ի­րանն է, ո­րին, չմո­ռա­նանք, Նի­կո­լը Հա­յաս­տա­նում՝ Ս­յու­նի­քում ճա­նա­պարհ կա­ռու­ցե­լու ի­րա­վունք է տվել: Այն, որ սրա­նով ԱԽՔ-ը ա­րեւմտ­յան շե­ֆութ­յա­նը հու­շում է, թե ինքն ին­չեր կա­նի, ե­թե հան­կարծ նստի Նի­կո­լի ա­թո­ռին, դա կա­րե­լի է են­թադ­րել: Իսկ ա­հա Նի­կո­լը, թե­րեւս, սա կա­րող է հա­մա­րել ի­րեն ուղղ­ված հեր­թա­կան ազ­դակ՝ տես, հա, Գ­րի­գոր­յան Ար­մեն կա:

­Միայն թե այս ի­րա­վի­ճա­կում Փա­շին­յա­նը կանգ­նած է նաեւ «մե­դա­լի հա­կա­ռակ ե­րե­սի» ա­ռաջ: Մ­յուն­խե­նից հե­տո, հի­շեց­նենք, չա­փա­զանց կոշտ ռեակ­ցիա ե­կավ Մոսկ­վա­յից, ա­վե­լի կոնկ­րետ՝ Կ­րեմ­լից: Այն, ճիշտ է, ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հետ կապ­ված, Նի­կո­լի հայտ­նի հայ­տա­րա­րութ­յանն էր վե­րա­բե­րում, բայց դժվար չէ հաս­կա­նալ, որ Մոսկ­վա­յի նման դժգո­հութ­յունն ընդ­հան­րա­կան բնույթ ու­նի: Ու միա­ժա­մա­նակ, հա­յաս­տան­յան աղբ­յուր­նե­րը հա­մա­ռո­րեն խո­սում են այն լու­րե­րի մա­սին, որ ծայ­րա­հեղ դժգոհ է նաեւ Ի­րա­նը, եւ այդ դժգո­հութ­յունն ա­ռանց դես ու դեն ընկ­նե­լու, ներ­կա­յաց­րել են նաեւ օ­րերս Թեհ­րան այ­ցե­լած փոխ­վար­չա­պետ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նին, ընդ ո­րում, ծայ­րա­հեղ կոշտ տար­բե­րա­կով:

­Բանն այն է, որ Ի­րա­նում սկսել է գե­րիշ­խող դառ­նալ կար­ծի­քը, որ սխալ են թույլ տվել, ա­ռանց եր­կար մտա­ծե­լու Նի­կո­լի «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կին» հա­վա­նութ­յուն տա­լով, ո­րը հի­մա Թեհ­րա­նին տա­նում է փա­կու­ղի: «Քա­նի դեռ դի­վա­նա­գի­տութ­յան նպա­տակ­նե­րը մնում են քա­ղա­քա­կան սահ­ման­նե­րը պահ­պա­նե­լու մա­կար­դա­կում, գոր­ծո­ղութ­յուն­նե­րը շրջվում են մեր դեմ: Թեեւ կար­ծում ենք, որ հա­սել ենք մեր նպա­տա­կին՝ ա­ջակ­ցե­լով «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» հայ­կա­կան ծրագ­րին, բայց մենք ան­գի­տակ­ցա­բար ճա­նա­պարհ ենք հար­թել Ար­եւելք-Արեւ­մուտք մի­ջանց­քի հա­վա­սա­րակշ­ռու­մից Ի­րանի դուրսմղմա­նը»,- օ­րերս հայտ­նեց Մո­համ­մադ Նա­ջա­ֆա­բա­դին: Այ­սինքն, Ի­րա­նում սկսում է հիմ­նա­վոր­վել այն կար­ծի­քը, որ «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­վա­ծը ոչ թե Ա­րեւելք-Ա­րեւ­մուտք եւ Հ­յու­սիս-­Հա­րավ ու­ղղութ­յուն­նե­րը հա­վա­սա­րակշ­ռող, այլ՝ Ա­րեւելք-Ա­րեւ­մուտք մի­ջանց­քի ծրա­գիր է, այ­սինքն այն, ին­չի մա­սին խո­սեց նաեւ Մակ­րո­նը: Իսկ ա­հա Հ­յու­սիս-­Հա­րավ ուղ­ղութ­յու­նը, ինչ­պես նաեւ ա­րեւմտ­յան ուլտ­րա­լի­բե­րալ կենտ­րոն­նե­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս քա­նիցս հաս­տա­տե­ցին, դեմ են Ա­րեւ­մուտ­քի շա­հե­րին, եւ չպետք է լի­նեն: Եվ դրա­նով Ի­րա­նում կար­ծես թե սկսել են պարզ գի­տակ­ցել, որ ի­րա­կա­նում «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­վա­ծը Թեհ­րա­նի գլխի տակ դրված փա­փուկ բար­ձի ֆունկ­ցիա է կա­տա­րում, եւ գնում են դիր­քո­րո­շման կտրուկ կոշ­տաց­ման:

Ա­հա, հենց դրան էլ այս պա­հին բախ­վում է Նի­կո­լը: Մի կող­մից, Ա­րեւ­մուտ­քի դիր­քո­րո­շումն է ծայ­րա­հեղ կոշ­տա­նում՝ Փա­շին­յա­նից պա­հան­ջե­լով առ­հա­սա­րակ մո­ռա­նալ ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յան մաս­ին, եւ ա­վե­լի հա­մո­զիչ լի­նե­լու հա­մար գլխին ԱԽՔ եւ նման այլ կադ­րեր կա­խե­լով: Մ­յուս կող­մից, այս պա­հին սկսում է նույն­քան կոշ­տա­նալ Նի­կո­լին ուղղ­ված ռուս-ի­րա­նա­կան ռեակ­ցիան: Իսկ Մակ­րո­նը, ո­րը մի ո­րոշ ժա­մա­նակ բա­լան­սի դեր խա­ղաց, այ­լեւս այդ գոր­ծա­ռույ­թը կա­տա­րել չի կա­րող: Այ­սինքն, նրա շուրջ աք­ցա­նի սեղ­մու­մը հա­սել է ա­ռա­վե­լա­գույ­նի, եւ վերջ­նա­կան ո­րո­շումն այ­լեւս դժվար է հե­տաձ­գել. Ժա­մա­նա­կը սպառ­ված է:

Ա­մեն դեպ­քում, Մ­յուն­խե­նում պայ­մա­նա­վոր­վել են, որ պետք է ա­րա­գո­րեն արտ­գոր­ծնախա­րար­նե­րի հան­դի­պում կազ­մա­կեր­պեն: Ու թեեւ ա­րա­գո­րեն հայ­տա­րար­վեց, որ նման հան­դիպ­ման մա­սին կող­մե­րը փոր­ձում են պայ­մա­նա­վոր­վել, սա­կայն ա­մե­նագլ­խա­վո­րը՝ հան­դիպ­ման վայ­րի մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ չկար: Իսկ դա մեկ բան է հու­շում՝ Բա­քուն շա­րու­նա­կում է շեշ­տը դնել ռու­սա­կան դաշ­տի վրա, պաշ­տո­նա­կան Ե­րեւա­նը՝ դեռ չի հա­մա­ձայն­վում: Ու ա­սել, թե Բա­քուն կհա­մա­ձայն­վի գնալ ա­րեւմտ­յան հար­թակ, այդ­պես էլ տե­սա­նե­լի հիմ­քեր ի հայտ չեն գա­լիս: Ի՞նչ վերջ­նա­կան ո­րո­շում կլի­նի, են­թադ­րութ­յու­ննե­րով ա­ռաջ չընկ­նենք: Սա­կայն ո­րո­շումը պետք է լի­նի ա­մե­նա­մոտ օ­րե­րին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=277013&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ