Իրանը կփակի՞ ցամաքային սահմանները

Տեսանյութեր

Մամուլում լայն արձագանք գտավ այն, որ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Քյոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է փակել իրենց ցամաքային սահմանները: Հրամանատարի գնահատմամբ` սա անարդարություն չէ հարեւան երկրների նկատմամբ, քանի որ «բոլոր երկրներում էլ սովորական է, երբ իրենք իրենց կամքով են փակում սահմանները, եւ ոչ ոք չի կարող առարկել, թե ինչու եք դա անում մեր սահմանին»։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԲԲԱՍ ԲԱԴԱԽՇԱՆ ԶՈՀՈՒՐԻԻ հետ:

— Որքանո՞վ է հնարավոր, որ հրամանատար Ամիր Քյոմարս Հեյդարիի հայտարարության համատեքստում կփակվի նաեւ հայ-իրանական սահմանը:

— Նման հայտարարություն ինքս չեմ լսել եւ տեղյակ չեմ: Իրանի պաշտոնական դիրքորոշմանը տեղեկանալու համար կարող եք հետեւել Արտաքին գործերի նախարարության հայտարարություններին եւ ԱԳ նախարարի խոսնակ մեկնաբանություններին:

— Պարոն դեսպան, ի՞նչ կասեք Հայաստանի սահմաններում ստեղծված իրավիճակի մասին, եւ ի՞նչ ակնկալել Իրանից` տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում:

— Մեզ համար մտահոգիչ է տեսնել լարված իրավիճակ Հայաստանի սահմաններում, մենք ցանկանում ենք, որ կողմերը հասնեն խաղաղ հարաբերությունների հաստատման: Վստահ ենք, որ իրավիճակի լուծման միակ ճանապարհը խաղաղ հարաբերություններ ունենալն է եւ ընկերական խոսակցությունը: Այս առումով մենք բոլոր կողմերի հետ հարաբերություններ եւ խոսակցություններ ունենք, որպեսզի կարողանանք մշտական խաղաղություն հաստատել այս տարածաշրջանում:

— Իսկ, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի հայտնի դիրքորոշման մեջ այսօր փոփոխություն կա՞:

— Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական դիրքորոշումն այն է, որ ոչ մի կերպ չենք կարող ընդունել տարածքային փոփոխությունները, պետք է հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը

— Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ եւս հայտարարել է, որ Իրանի Հանրապետությունը աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Այս առումով ի՞նչ կասեք սահմանային վերջին միջադեպի հետ կապված, որի հետեւանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ:

— Իրանի արտգործնախարարության խոսնակն արդեն անդրադարձել է այս հարցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276876&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ