Պատերազմը չի ավարտվել, Ադրբեջանն ունի նոր հավակնություններ, ավելի ընդլայնվող ախորժակ. Համբարձումյան

Ներքաղաքական

Մի քանի օր առաջ թշնամին կրկին նախահարձակ լինելով՝ կրակել է հայ դիրքապահների ուղղությամբ, ինչի հետեւանքով ունեցանք չորս զոհ: Ադրբեջանը հայտարարում է, թե առաջինը կրակել են հայ դիրքապահները, ստացվում է, որ իրենք «պաշտպանվողի» դերում են: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ:

«ԵՍ ԱՍՈՒՄ ԷԻ՝ ՁՅՈՒՆԸ ՀԵՆՑ ՀԱԼՎԻ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՍԿՍԵԼՈՒ Է, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԵՂԱՎ»

— Ինչպե՞ս կգնահատեք սահմանին տեղի ունեցածը՝ անպատժելիությո՞ւն է, հայկական կողմի թուլությո՞ւն, թե՞ պատերազմի նախապատրաստություն:

— Ադրբեջանն անցնում է իր ծրագրերի երկրորդ փուլի իրականացմանը: Առաջին փուլը ադրբեջանական կողմը իրագործեց, Լեռնային Ղարաբաղին տիրացավ: Ես միշտ ասել եմ՝ պատերազմը չի ավարտվել, Արդբեջանն ունի նոր հավակնություններ, ավելի ընդլայնվող ախորժակ: Հիմա Ադրբեջանն անցնում է երկրորդ փուլի իրականացմանը, որը ենթադրում է արդեն ՀՀ տարածքից իր ստանալիքները, խոսքը ե՛ւ տարածքների մասին է, ե՛ւ իրավական-սահմանադրական փոփոխությունների: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը. երկրորդ փուլի առաջնային պահանջն է 8 բնակավայրերը, որից 4-ը անկլավ է, 4-ը սահմանամերձ բնակավայր, հետո սահմանազատում, սահմանագծում այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում, իսկ ադրբեջանական կողմը ուզում է՝ խախտելով իր իսկ առաջ քաշած օրակարգը: Ասում են՝ մենք սովետական քարտեզներով ենք առաջնորդվում, բայց իրականում այդպես չէ, որտեղ բարձրադիր ու ռազմավարական նշանակության դիրք կա, գալիս են ու ասում՝ սա էլ է մերը եւ ուզում են սահմանազատումն ու սահմանագծումն իրենց ուզած ձեւով արվի: Հաջորդը, որ ադրբեջանական կողմը ուզում է, դա միջանցքն է դեպի Նախիջեւան: Իմ ենթադրությամբ՝ ոչ միայն ճանապարհ է ուզում, այլ՝ սուվերեն միջանցք, որը կպատկանի իրեն: Եվ ադրբեջանական կողմն ուզում է հայկական կողմին ստիպել Սահմանադրությունը փոխել, ոտնահարել ու ճնշել հայկական կողմին: Ես ասում էի՝ ձյունը հենց հալվի, ադրբեջանական կողմը սկսելու է, այդպես էլ եղավ: Ադրբեջանական կողմը հենց այնպես երբեք պատերազմ չի սկսում, միշտ պատերազմից առաջ հող է նախապատրաստում, որ այդ պատերազմն իր դեմ չլինի, իրեն չվնասի: Հիմա գնում է հիբրիդային պատերազմ, դրա հիմքում է տեղեկատվական-հոգեբանական պատերազմը: Այդ նույն ձեռագիրն է եղել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ, այսինքն՝ մեղքը միշտ գցել են հայկական կողմի վրա, միշտ մի բան արել են, հայկական կողմից պատասխան ստացել ու արձանագրել, թե հայկական կողմը նախահարձակ է: Դա արվում է երեք նպատակով: Առաջին՝ սեփական հանրությանը բացատրել, որ իրենց վրա հարձակվում են, մենք պետք է պատասխանենք, հո ամեն մեկը չի՞ ուզում, որ իրենց երեխեքը գնան մեռնեն: Այսինքն՝ դա արվում է, որպեսզի հասարակությունն ըմբռնումով մոտենա: Երկրորդը, դա արվում է միջազգային հանրությանը նախապատրաստելու համար, թե՝ տեսեք, հայերը նախահարձակ են, մեզ վրա հարձակվեցին, մենք պաշտպանվեցինք: Նաեւ արվում է նրա համար, որ հանկարծ Եվրամիությունը սանկցիաներ չկիրառի: Եվ երրորդ՝ դա արվում է, որպեսզի հայկական կողմի վրա բարոյահոգեբանորեն ազդեն, թե՝ տեսեք, մենք հեսա սկսելու ենք պատերազմ, որ գնան զիջումների, դա շատ մտածված գործունեություն է, սեպտեմբերյան պատերազմն էլ այդպես սկսեցին:

— Պարոն Համբարձումյան, այսինքն՝ լայնածավալ պատերազմի հավանականություն այդուհանդերձ կա՞:

— Այո, կա եւ բավականին բարձր մակարդակի վրա կա, որովհետեւ լայնածավալ պատերազմի համար բոլոր բարենպաստ պայմանները կան: Ադրբեջանական կողմը ահռելի զորքեր է կուտակել ողջ պետական սահմանի երկայնքով, եւ այդ զորքերը շատ վաղուց հետ չեն քաշվում, Սյունիքը սեղմել են երկու կողմից, Տավուշի մարզում էլ կան կուտակումներ, Շամշադին, Բաղանիս, Այգեպար, Մովսես, Չինարի, այդ հատվածներով սկսած՝ Նոյեմբերյանով գալիս է Մեղրի ու Ագարակ, չորս կողմից ՀՀ-ն սեղմել են, հավանականությունը պատերազմի շատ մեծ է: Ադրբեջանը նախ մեծ թվով սպառազինություն է սկսել արագ տեմպերով ձեռք բերել, սա խոսում է այն մասին, որ արագ նախապատրաստություններ են տեսնում: Սկզբից կսկսվի սահմանային սրացումներ, կգնդակոծեն, հետո կսկսեն դիվերսիոն ներթափանցումներ: Մենակ այդ 8 բնակավայրը տալով` հարցերը չեն լուծվի՝ Հայաստանի բնակչության մեծ մասը դժբախտորեն պատկերացնում է, որ դե 8 բնակավայր է, կտանք, հանգիստ կլինենք, մարդիկ չեն պատկերացնում, որ այդ բնակավայրերով անցնում են պետությունը սնուցող ճանապարհներ, տարբեր կոմունիկացիաներ: Եթե ադրբեջանական կողմը դա չստանա, կլինի սահմանային սրացում, ինչպիսին ապրիլյան քառօրյան էր կամ սեպտեմբերյան եռօրյան:

«8 ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏԱԼԸ` ԿԱՏԱՍՏՐՈՖԱ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ»

— Բայց եթե Ադրբեջանը կարողանում է առանց կրակ արձակելու ստանալ «նվեր» այն, ինչ ուզում է, ապա իմաստ կա՞ մարդկային ուժ եւ սպառազինություն կորցնել՝ պատերազմելով Հայաստանի դեմ:

— Հայկական կողմը դեռ սպառազինություն ունի, ադրբեջանական կողմը դա դիտարկում է որպես վտանգ ու շատ մեծ հաճույքով մի հատ էլ պատերազմ կսկսի, եւ բացի այդ, ամեն օր ադրբեջանական կողմի ախորժակը այնքան է բացվում, որ նոր պահանջներ են առաջ քաշում: Օրինակ, այդ 8 բնակավայրը Ադրբեջանին տալը` կատաստրոֆա է լինելու հայկական կողմի համար, բայց էլի գնում են զիջման: Այն մարտական գործողությունները, որ հիմա ընթանում են, տեղի են ունենում մեր սուվերեն տարածքում, դրանք հայկական մարտական դիրքեր են, Ադրբեջանը դա վերցրել էր հայկական կողմից: Ադրբեջանական կողմը ասում է` դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնենք սովետական քարտեզներով, նայում ենք, ըստ այդ քարտեզների, իրենք պետք է հետ գնան Իշխանասարից, Ջերմուկի հատվածից, բայց իրենք հետ չեն գնում: Ավելին, ասում են՝ մենք այստեղից հետ չենք գնա, ամրաշինարարական աշխատանքներ են տանում, լավ ամրապնդվել են: Ադրբեջանական կողմին ինչքան տալիս ես, այնքան ավելին է ուզում: Ադրբեջանական կողմի հետ բանակցային գործընթացում ուղղակի պետք է պատրաստվել պատերազմի, ինչպես ասում են՝ ուժն է ծնում իրավունքը: Ադրբեջանական կողմի ախորժակը զսպելու համար, գոնե 2020թ.-ից հետո ՀՀ-ն պետք է լրջագույնը Զինված ուժերին ուշադրություն դարձներ: Հայաստանում նստած` սպասում էին, թե ո՞վ է գալու օգնության, ո՞ր միջազգային դիտորդն ու միջազգային կազմակերպությունն է գալու, կամ մտածում էին՝ այս կամ այն տարածքը տանք՝ հանգստանան: Չեն հանգստանալու, ինչքան զիջես, նոր բաներ են պահանջելու:

— Ամեն դեպքում, ի՞նչ կարելի է այս փուլում սպասել միջազգային կառույցներից:

— Մեծ հաշվով անիմաստ է ակնկալիքներ ունենալը, չնայած Եվրամիությունից ինչ-որ հույսեր կան այն առումով, որ կփորձեն որոշակի պատժամիջոցներ կիրառել, բայց մեծ հաշվով ոչ ոք չի գալու մեզ օգնի: Ես տեսնում եմ, որ Եվրամիությունը ինչ-որ չափով Ադրբեջանին կարմիր քարտ ցույց է տալիս, բայց սանկցիաներից բացի՝ ուրիշ բան չեն անի: Ես չեմ հավատում, որ այստեղ խաղաղապահներ կմտցնեն, որովհետեւ աշխարհում խառն են:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276752&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ