Արեւմուտքը բացեց բոլոր խաղաթղթերը. Մեղրիի գիծը հենց իրենց պետք չէ

Վերլուծություն

­Բայց Հա­յաս­տա­նի հետ կապ­ված` ներ­կա ողջ ի­րա­վի­ճա­կում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=276456&l=am) նաեւ կա մե­դա­լի նյուս ե­րե­սը: Այն հեր­թա­կան ան­գամ, ար­դեն լրիվ բաց տեքս­տով, ներ­կա­յաց­րեց  տխրահռ­չակ «Քար­նեն­գի հիմ­նադ­րա­մի» ա­ռա­ջա­տար վեր­լու­ծա­բան Թոմ դե Վաա­լը:

Ըստ նրա. «Հա­մա­ձայ­նութ­յան հաս­նե­լու ե­րեք հիմ­նա­կան խո­չըն­դոտ կա. դրան­ցից մե­կը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ սահ­մա­նի գծան­շումն է»: Սա­կայն սա հա­մե­մա­տա­բար հեշտ լու­ծե­լի հարց է, ե­թե միայն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցը լուծ­վի:

«Երկ­րորդ հարցն այն է, թե ինչ մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­ներ եւ վե­ճե­րի լուծ­ման մե­խա­նիզմ կպա­հանջ­վեն հա­մա­ձայ­նագ­րի կա­յու­նութ­յունն ա­պա­հո­վե­լու հա­մար»: Այ­սինքն, Նի­կո­լը նման ե­րաշ­խիք­ներ է ու­զում, եւ դա ա­վե­լորդ ան­գամ հիմ­նա­վո­րում է, թե ինչ կո­պիտ սխալ է Ադր­բե­ջա­նի հետ դեմ առ դեմ բա­նակ­ցե­լը: Իսկ Ադր­բե­ջա­նի հա­մար դա լա­վա­գույն տար­բե­րակ է: Սա­կայն ե­րաշ­խիք­նե­րի հար­ցը կախ­ված է այն բա­նից, թե ուր է գնում Նի­կո­լը՝ այս պա­հին գո­յութ­յուն չու­նե­ցող ա­րեւմտ­յա՞ն, թե՝ ռու­սա­կան հար­թակ:

­Բայց ա­մե­նա­կա­րե­ւո­րը. «Եր­րորդ խնդի­րը Հա­յաս­տա­նի 43 կի­լո­մետ­րա­նոց տա­րած­քով եր­կար փակ մի­ջանց­քի կամ տա­րան­ցիկ ճա­նա­պար­հի բաց­ման խիստ վի­ճա­հա­րույց հարցն է… Կա Արեւ­մուտ­քի ռազ­մա­վա­րա­կան խիստ շա­հագրգռ­վա­ծութ­յուն, այս­պես կոչ­ված, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցում։ Անվ­տան­գութ­յան հար­ցում Ադր­բե­ջա­նը պնդում է, որ Ռու­սաս­տա­նի Անվ­տան­գութ­յան դաշ­նա­յին ծա­ռա­յութ­յան (ԱԴԾ) սահ­մա­նա­պահ­նե­րը պահ­պա­նեն եր­կա­թու­ղա­յին եւ ճա­նա­պար­հա­յին կա­պե­րը: Ն­րանք վկա­յա­կո­չում են 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի հայ-ադր­բե­ջա­նա-ռու­սա­կան ե­ռա­կողմ հրա­դա­դա­րի մա­սին հայ­տա­րա­րութ­յու­նը, որ­տեղ բա­ցա­հայտ նշվում է այդ մա­սին… Ռուս­նե­րի հա­մար տա­րան­ցիկ ճա­նա­պար­հի վե­րահս­կու­մը մեծ հա­ջո­ղութ­յուն կլի­ներ։ Ն­րանց պաշ­տո­նա­պես կտրվի եր­կա­թու­ղու մի հատ­վա­ծի վե­րահս­կո­ղութ­յու­նը, ո­րը կա­պում է Ռու­սաս­տա­նը եւ Ի­րա­նը ու տա­նում դե­պի Պար­սից ծոց՝ տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ: Սա կլի­նի հյու­սիս-հա­րավ հիմ­նա­կան եր­կա­թու­ղա­յին ճա­նա­պար­հը, ո­րով Ռու­սաս­տա­նը կկա­րո­ղա­նա վե­րա­կանգ­նել իր կա­պե­րը Մեր­ձա­վոր Արեւել­քի հետ, քա­նի որ Ուկ­րաի­նա­յի հետ պա­տե­րազ­մը եւ Արեւ­մուտ­քի հետ առ­ճա­կա­տու­մը դեռ եր­կար կշա­րու­նակ­վեն: Մ­տա­հո­գիչ սցե­նարն այն է, որ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր չի ստո­րագր­վի այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ Ադր­բե­ջա­նը չի ստա­ցել այն, ինչ ու­զում է հա­րա­վա­յին Հա­յաս­տա­նում… ո­րից գոհ չեն ո´չ Եր­եւա­նը, ո´չ էլ արեւմտ­յան տե­րութ­յուն­նե­րը»,- նշում է դե Վաա­լը:

­Հա­յաս­տա­նին ձեռք է տա­լիս ռու­սա­կան անվ­տան­գա­յին վե­րահս­կո­ղութ­յամբ կո­մու­նի­կա­ցիա­նե­րը, թե՝ ոչ, դա այլ հարց է: Ի­րո­ղութ­յունն այն է, որ ա­ռանց այդ էլ Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գը այս պա­հին էլ ռու­սա­կան կա­ռա­վար­ման տակ է, եւ ե­թե ան­գամ մի կողմ ենք թող­նում տնտե­սա­կան բա­ղադ­րի­չը (այս պա­հին պար­զա­պես կա­րող էինք եր­կա­թու­ղի չու­նե­նալ, ա­մեն ինչ թա­լա­նում էին, եւ դա էր հա­մա­կար­գը կա­ռա­վար­ման տա­լու ի­մաս­տը), ա­պա այդ կա­ռա­վա­րու­մը մինչ այժմ չի հա­մար­վել Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յու­նը նվա­զեց­նող գոր­ծոն:

Այլ բան, որ ի դեմս «Քար­նեն­գիի հիմ­նադ­րա­մի», Ա­րեւ­մուտ­քը բա­ցա­հայտ ի ցույց դրեց, որ Մեղ­րիի գի­ծը ռուս­նե­րի անվ­տան­գա­յին վե­րահս­կո­ղութ­յան տալն ա­ռա­ջին հեր­թին հենց ա­րեւմտ­յան շա­հե­րին է լրջո­րեն հար­վա­ծում, այ­սինքն՝ «Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յուն» եւ նման բա­նե­րն ըն­դա­մե­նը այդ ա­մե­նը քո­ղար­կե­լու հա­մար է: Խն­դի­րը սա է. Ա­րեւ­մուտ­քի հա­մար կա´մ Մե­ղրիի գի­ծը պետք է լի­նի Ադր­բե­ջա­նով Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գա­լու ուղ­ղութ­յուն, եւ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը ու Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նութ­յան զրո­յա­ցու­մը հենց դա է: Կա´մ­ այն կդառ­նա Ռու­սաս­տանն Ի­րա­նին կա­պող ու­ղի՝ «հյու­սիս-հա­րավ հիմ­նա­կան եր­կա­թու­ղա­յին ճա­նա­պարհ»: Իսկ թե սա անվ­տան­գա­յին, ա­պա նաեւ տնտե­սա­կան տե­սանկ­յու­նից ինչ է տա­լիս Հա­յաս­տա­նին, ան­գամ մեկ­նա­բա­նե­լու կա­րիք չկա:

Այս­պի­սով, «Քար­նեն­գիի հիմ­նադ­րա­մի» ներ­կա­յա­ցու­ցի­չը սրա­նով հաս­տա­տեց, թե ի­րա­կա­նում ինչ պայ­քար է ծա­վալ­վում Մեղ­րիի եր­կա­թու­ղու շուրջ: Ընդ ո­րում, գլո­բալ խա­ղադ­րույքն այս­տեղ այն­քան մեծ է, որ Ար­ցախ դա­տար­կելն ան­գամ «ան­տե­սա­նե­լի» մնաց: Սա նաեւ այն բա­նի հիմ­նա­վո­րումն է, թե ի­րա­կա­նում ին­չու Նի­կո­լը չի գնում ռու­սա­կան հար­թակ. «ա­րեւմտ­յան շա­հե­րը» եւ ըստ այդմ՝ ա­րեւմտ­յան ար­գե­լակ­նե­րը մին­չեւ վերջ սեղմ­ված են: Իսկ այդ շա­հե­րը պա­հան­ջում են՝ ե­թե ան­գամ այս պա­հին Կենտ­րո­նա­կան Ա­սիա դուրս գալ չստաց­վի, ա­պա պետք է որ գո­նե ռուս­նե­րը այդ եր­կա­թու­ղով չկա­րո­ղա­նան կապ­վել Ի­րա­նի հետ: Այ­սինքն, ե­թե ան­գամ ա­րեւմտ­յան հար­թա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» չլի­նի, ա­պա պետք է թույլ չտալ, որ այն կնքվի Մոսկ­վա­յում. Ու­րեմն՝ ոչ մի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Նոր բան չկա, քա­նիցս այդ եզր­ա­կա­ցությ­ո­ւնը ներ­կա­յաց­րել ենք: Միայն թե, այդ մա­սին Ա­րեւ­մուտ­քից ար­դեն խո­սում են միան­գա­մայն բաց տեքս­տով: Եվ դա լավ օ­րից չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276457&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ