Նիկոլի խոստացած նոր պատերազմի հավանականությունը մե՞ծ է

Վերլուծություն

Ս­տանձ­նե­լով հեր­թա­կան ժամ­կե­տում Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ֆունկ­ցիան, Ա­լիե­ւը չհա­պա­ղեց  սպառ­նա­լիք­նե­րի  հեր­թա­կան հե­ղեղն ուղ­ղել Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ: Ընդ ո­րում, ան­մի­ջա­պես այն բա­նից հե­տո, երբ ա­զե­րի­նե­րը հեր­թա­կան ծա­վա­լա­յին բա­խու­մը հրահր­ե­ցին սահ­ման­նե­րին:

Ի ՎԵՐՋՈ, Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԼԻԵՎԸ

­Հայ­կա­կան կող­մը պետք է կա­տա­րի իր բո­լոր պար­տա­վո­րութ­յուն­նե­րը, սկսեց Հեյ­դա­րո­վի­չը՝ ծա­վալ­վե­լով. «Հա­յաս­տա­նը կար­ծես թե մո­ռա­ցել է Ղա­րա­բաղ­յան երկ­րորդ պա­տե­րազ­մի արդ­յունք­նե­րը: Կամ գու­ցե ինչ-որ մե­կը նրանց խրա­խու­սել է, որ ընդ­հան­րա­պես չկա­տա­րեն այդ պար­տա­վո­րութ­յուն­նե­րը: Մենք Հա­յաս­տա­նի տա­րած­քի նկատ­մամբ հա­վակ­նութ­յուն­ներ չու­նենք, բայց ի­րենք էլ պետք է հրա­ժար­վեն ի­րենց պա­հանջ­նե­րից…», փո­խեն օ­րենսդ­րութ­յու­նը, եւ այս­պես շա­րու­նակ:

Այն կցկտուր ռեակ­ցիան, ո­րը ցու­ցա­բե­րեց Նի­կո­լը՝ պա­տաս­խա­նի տեղ, գա­լիս է հեր­թա­կան ան­գամ հու­շե­լու՝ Ա­լիե­ւը միշտ էլ այս­չափ կլկտիա­նա, քա­նի դեռ Հա­յաս­տա­նում նման իշ­խա­նութ­յուն­ներ են: Ե­րեկ էլ կա­ռա­վա­րութ­յան նիս­տում Փա­շին­յանն այս­պես գնա­հա­տեց ի­րա­վի­ճա­կը՝ տե­ղի ու­նե­ցածն Ադր­բե­ջա­նի ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան հեր­թա­կան դրսեւո­րումն է. «Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի նկա­րագ­րութ­յու­նը ցույց է տա­լիս, որ Ադր­բե­ջա­նի մտադ­րութ­յուն­նե­րը շա­րու­նա­կում են մնալ նույ­նը՝ ռազ­մա­կան հար­կադ­րան­քի քա­ղա­քա­կա­նութ­յուն վա­րել ՀՀ-ի նկատ­մամբ: Մեր տպա­վո­րութ­յունն այն է, որ Ադր­բե­ջա­նը ո­րե­ւէ հե­տաքրք­րութ­յուն չի ցու­ցա­բե­րում սահ­մա­նա­յին կա­յու­նութ­յան եւ անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման հար­ցում»:

­Մի­գու­ցե, բայց այս դեպ­քում Նի­կո­լը պետք է տա մեկ շատ պարզ եւ էա­կան հար­ցի հստակ պա­տաս­խա­ն՝ իսկ ի­րա­կա­նում ի՞նչ է ու­զում Ա­լիե­ւը: «Զան­գե­զու­րի մի­ջա՞նցք», ու­զում է Ս­յու­նի­քը գրա­վե՞լ, թե՞ այլ խնդիր­ներ է լու­ծում: Վեր­ջին հաշ­վով, հա­զիվ թե Ա­լիե­ւի ամ­բողջ դար­դու­ցա­վը հա­յաս­տան­յան օ­րենսդ­րութ­յան փո­փո­խութ­յունն է, այդ թվում՝ Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րից հրա­ժար­վե­լը, թե իբր դրա­նով ա­պա­գա­յի ե­րաշ­խիք­ներ է իր հա­մար: Բայց Ա­լիե­ւը հի­մար մարդ չէ, հաս­կա­նում է, որ ե­թե ան­գամ Նի­կո­լին նման բան կա­րո­ղա­նա պար­տադ­րել, մեկ է, այս իշ­խա­նութ­յու­նները հա­վերժ չեն, եւ խնդի­րը մի օր ան­պայ­ման ի հայտ կգա, ընդ ո­րում, ան­կախ Հա­յաս­տա­նի ներ­կա օ­րենսդ­րութ­յու­նից: Մ­յուս կող­մից, Հա­յաս­տա­նի օ­րենսդ­րութ­յունն այս­տեղ կապ չու­նի, դա­տե­լով Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յո­ւնից, թե կա պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն, որ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու դեպ­քում երկր­նե­րի ներ­քին օ­րենսդ­րութ­յու­նները դրանց վրա չեն կա­րող ազ­դել:

Այ­սինքն, օ­րենսդ­րու­թյուն փո­խե­լու ա­լիեւ­յան թեզն ի­րա­կա­նում պատ­ճառ չէ, պատր­վակ է: Նի­կո­լը ե­րեկ նաեւ այս­պես բա­ցատ­րեց Ադր­բե­ջա­նի ու­զա­ծը. «Մեր վեր­լու­ծութ­յու­նը ցույց է տա­լիս, որ սրա հա­մար կա­րող է լի­նել մեկ պատ­ճառ, ու դա կա­րող է լի­նել, օ­րի­նակ, ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ սկսե­լը սահ­մա­նի ո­րոշ հատ­ված­նե­րում՝ հե­տա­գա­յում ռազ­մա­կան էս­կա­լա­ցիան ՀՀ-ի դեմ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի վե­րա­ծե­լու հե­ռան­կա­րով: Այս մտադ­րութ­յու­նն ըն­թերց­վում է պաշ­տո­նա­կան Բաք­վից հնչող բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րում ու գոր­ծո­ղութ­յուն­նե­րում»: Բայց ան­գամ սա է Ա­լիե­ւի մտադ­րութ­յուն­նե­րի մա­սին կի­սատ բա­ցատ­րութ­յուն: Այ­սինքն, փոքր կամ մեծ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն սկսի, որ ի՞նչ: Հո՞ղ է ու­զում գրա­վել, «Զան­գե­զու­րի մի­ջա՞նցք» բա­ցել, թե՞ ու­ժի գոր­ծադր­մամբ Հա­յաս­տա­նին մեկ այլ բան պար­տադ­րել: Հող գրա­վե­լու ցան­կութ­յու­նը, հաս­կա­նա­լի է, Ա­լիե­ւի մոտ միշտ էլ կա: Ա­վե­լին, հնա­րա­վո­րութ­յան դեպ­քում նա դեռ ան­ցած տա­րի, երբ գրո­հում էր Ար­ցա­խը, կա­րող էր բռնի հա­յա­թա­փու­մից հե­տո շրջվել Հա­յաս­տա­նի ուղ­ղութ­յամբ: Ու դա չա­րեց մեկ պարզ պատ­ճա­ռով՝ կան ար­տա­քին ար­գե­լակ­ներ, ո­րոնք նրան կանգ­նեց­նում են: Ու ա­սել, թե այդ ար­գե­լակ­ներն են այս­տե­ղից-այն­տե­ղից հնչող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը՝ պա­տե­րազ­մի ան­թույ­լատ­րե­լիութ­յան մա­սին, միամ­տութ­յուն կլի­ներ: Ար­ցա­խը գրա­վե­լուց ա­ռաջ էլ, մաս­նա­վո­րա­պես` ԱՄՆ-ից մշտա­կան ռե­ժի­մով նման հայ­տա­րա­րութ­յու­ննե­ր հնչում էին՝ թույլ չենք տա, ան­թույ­լատ­րե­լի է, եւ այդ­պես շա­րու­նակ: Դա Հեյ­դա­րո­վի­չին չկանգ­նեց­րեց եւ պարզ տրա­մա­բա­նութ­յամբ՝ իսկ ին­չո՞ւ պետք է կանգ­նեց­նեն, ե­թե հար­ձա­կումն ուղ­ղի Հա­յաս­տա­նի վրա: Ա­լիե­ւին շատ ռեալ այլ գոր­ծոն­ներ կանգ­նեց­րին: Նախ, կրի­տի­կա­կան պա­հե­րին ի­րա­նա­կան բա­նա­կի կենտ­րո­նա­ցում­ներն իր սահ­ման­նե­րին: Ա­պա՝ ռու­սա­կան բա­նա­կի ներ­կա­յութ­յու­նը Հա­յաս­տա­նում ու մաս­նա­վո­րա­պես՝ Ս­յու­նի­քում, ու ներ­քին խո­ղո­վակ­նե­րով Մոսկ­վա­յի զգու­շա­ցում­նե­րը: Ու հի­մա էլ, միայն այն, որ ի­րան­ցի­նե­րը Ս­յու­նի­քում ճա­նա­պարհ են կա­ռու­ցում, նշա­նա­կում է, որ այդ եր­կու գոր­ծոնն էլ պահ­պան­վում են:

Այ­սինքն, շատ ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի այն տար­բե­րա­կը, որ սահ­մա­նա­յին մի­ջա­դե­պեր հրահ­րե­լը գո­նե Ա­լիե­ւի հա­մար ոչ թե մեծ պա­տե­րազմ սկսե­լու, այլ ինչ-որ բա­ներ Նի­կո­լին պար­տադ­րե­լու ի­մաստ ու­նի: Ու­րեմն՝ կոնկ­րետ ի՞նչ:

ԻՆՉՈՒ Է ԳԱԼԻՍ ԽՈՎԱԵՎԸ

Մ­յուս կող­մից, երբ Նի­կո­լը խո­սում է «ՀՀ-ի դեմ լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի վե­րա­ծե­լու հե­ռան­կա­րի» մա­սին, դրա­նով ա­կա­մա մեկ բան է խոս­տո­վա­նում՝ այն ողջ քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը կի­րա­ռում է 2018թ.­-ից եւ հիմ­նա­կա­նում՝ 2020թ. նո­յեմ­բե­րից ի վեր, Հա­յաս­տա­նին հասց­րեց ոչ թե իր խոս­տա­ցած «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նի», այլ՝ «լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մի հե­ռան­կա­րի» շե­մին: Միայն դա ար­դեն իսկ հիմ­նա­վո­րում է, որ գործ ու­նենք կոր­ծա­նա­րար քա­ղա­քա­կան կուր­սի հետ:

Ընդ ո­րում, որ Նի­կո­լի ա­սա­ծի պես ի­րա­վի­ճակը շատ սուր է, հաս­տա­տե­ցին նաեւ ՀԱՊԿ-ից: Ըստ կազ­մա­կեր­պութ­յան միաց­յալ շտա­բի պետ Անդ­րեյ Սերդ­յու­կո­վի՝ ՀԱՊԿ-ը մեծ է հա­մա­րում հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին հա­կա­մար­տութ­յուն­նե­րի նե­րու­ժը, կար­գա­վոր­ման հա­մար անհ­րա­ժեշտ է խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր: Ն­րա խոս­քով՝ Ա­րեւ­մուտ­քը ձգտում է ազ­դել Բաք­վի եւ Ե­րե­ւա­նի մի­ջեւ հետ­հա­կա­մար­տա­յին կար­գա­վոր­ման վրա՝ չնա­յած Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յա­նը ՀԱՊԿ-ին: «Դր­սից փոր­ձե­րը շա­րու­նա­կում են ազ­դել հետ­կոնֆ­լիկ­տա­յին կար­գա­վոր­ման ձե­ւա­չա­փի վրա: Ո­րոշ պե­տութ­յուն­ներ օգ­տա­գոր­ծում են հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին առ­կա բա­խում­նե­րի բարձր նե­րու­ժը՝ Կաս­պից ծո­վի ռե­սուրս­ներ եւ դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա մուտք ձեռք բե­րե­լու հա­մար»: Ո­րոշ գրան­տա­կեր­նե­ր, բնա­կա­նա­բար, չհա­պա­ղե­ցին «հե­ղի­նա­կա­վոր» կար­ծիք հայտ­նել, որ ե­թե ՀԱՊԿ-ում տես­նում են այդ վի­ճա­կը, ին­չո՞ւ օգ­նութ­յան չեն գա­լիս: Բայց շատ ա­րագ էլ լռե­ցին՝ հաս­կա­նա­լով, որ ՀԱՊԿ-ի գա­լը ար­գե­լա­փա­կել է հենց Նի­կո­լը, եւ դրա­նում մեծ են ա­րեւմտ­յան պա­հանջ­նե­րը:

­Բայց ե­թե կա այն­պի­սի լար­վա­ծութ­յուն, որն ան­գամ Նի­կոլն է խոս­տո­վա­նում, եւ ո­րի լու­ծում կդառ­նար «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ա­պա ին­չո՞ւ է այդ գոր­ծըն­թա­ցը լռվել-մնա­ցել: Ի վոր­ջո, Փա­շին­յա­նը նաեւ ակ­նար­կել է, որ այդ ուղ­ղութ­յամբ երկ­կողմ բա­նակ­ցութ­յուն­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կան: Սա­կայն ե­թե բա­նակ­ցում են, եւ Ա­լիե­ւը գնում է նո­րա­նոր նա­խա­պայ­ման­նե­րի (ո­րոնց մի մա­սը Նի­կո­լը պար­զա­պես չի կա­րող կա­տա­րել, օ­րի­նակ Սահ­մա­նադ­րութ­յու­նը հան­րաք­վե­ով փո­խել), ա­պա դա հաս­տա­տում է մեր մեկ այլ են­թադ­րութ­յուն եւս: Հի­շեց­նենք, դեռ ան­ցած տա­րի Ա­լիե­ւը հայ­տա­րա­րեց, որ հրա­ժար­վում է ա­րեւմտ­յան բա­նակ­ցա­յին հար­թա­կից, սա­կայն պատ­րաստ է բա­նակ­ցել կամ երկ­կողմ ձե­ւա­չա­փով, կամ մոս­կով­յան հար­թա­կում: Այդ պա­հին ակն­հայտ էր, որ երկ­կողմ ձե­ւա­չա­փը վատ­թա­րա­գույնն է Հա­յաս­տա­նի հա­մար, քա­նի որ Ա­լիե­ւը փոր­ձե­լու է ճնշում­նե­րի մի­ջո­ցով ստա­նալ մաք­սի­մա­լը: Նաեւ, որ դա ինչ-որ պա­հի կանգ է առ­նե­լու, քա­նի որ Նի­կոլն ան­գամ մեծ ցան­կութ­յան դեպ­քում չի կա­րող Ա­լիե­ւի ողջ ա­խոր­ժա­կը բա­վա­րա­րել, երբ երկ­րի ներ­սում նրա վար­կա­նիշն ան­շե­ղո­րեն մո­տե­նում է զրո­յա­կան կե­տին: Ու կար­ծես թե հի­մա հա­սել ենք հենց այդ փու­լին:

­Վեր­ջին տար­բե­րա­կը Մոսկ­վա­յում բա­նակ­ցելն է, ին­չի մա­սին այս օ­րե­րին հեր­թա­կան կո­չե­րը ե­կան ՌԴ-ից՝ մաս­նա­վո­րա­պես ԱԳՆ-ի խո­ղո­վակ­նե­րով: Մաս­նա­վո­րա­պես, վեր­ջին կրա­կոց­նե­րի հետ կապ­ված, ԱԳՆ խոս­նակ Զա­խա­րո­վան ա­սաց. «Տե­ղի ու­նե­ցա­ծը եւս մեկ ան­գամ հաս­տա­տում է Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի՝ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի, ո­րոնք կնքվել են 2020-2022 թվա­կան­նե­րին, ի­րա­կա­նաց­մա­նը ա­րագ վե­րա­դար­ձի անհ­րա­ժեշ­տութ­յու­նը»: Իր հեր­թին փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զինը հայ­տա­րա­րեց. «Ըստ այդմ, մենք հա­կաարդ­յու­նա­վետ ենք հա­մա­րում ոչ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րին՝ «ա­րեւմ­տա­կան­նե­րին» տա­րա­ծաշր­ջան ներ­քա­շե­լը, ին­չին, ցա­վոք, վեր­ջին շրջա­նում պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը հակ­ված է։ Մենք տես­նում ենք, որ ոչ մի երկ­րում կամ տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ մի­ջամ­տել են Միաց­յալ Նա­հանգ­նե­րը եւ նրա ար­բան­յակ­նե­րը Եվ­րա­միութ­յու­նից եւ ՆԱՏՕ-ից, կա­յու­նութ­յուն եւ հաս­տա­տուն խա­ղա­ղութ­յուն չի ե­ղել:Ե­ղել է միայն պե­տա­կա­նութ­յան կոր­ծա­նում, քաոս ու ա­պա­կա­յու­նա­ցում»: Եվ, ի­հար­կե, այս հեր­թա­կան նա­խազ­գու­շաց­մա­նը «մատ­նե­րի ա­րան­քով» նա­յե­լը`կա­րող է ծանր նստել Հա­յաս­տա­նի վրա:

Ն­ման նա­խազ­գու­շաց­ման տեսք ու­նի նաեւ Զա­տու­լի­նի հար­ցադ­րու­մը. «Տ­րա­մա­բա­նա­կան հարց, ո­րը ծա­գում է ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլ ամ­բողջ աշ­խար­հում, այն է, որ Փա­շին­յա­նի կա­ռա­վա­րութ­յու­նը, ո­րը ճա­նա­չեց Ղա­րա­բա­ղը որ­պես Ադր­բե­ջա­նի մաս, հրա­ժար­վեց  իր հայ­րե­նա­կից­նե­րի բո­լոր ա­ջակ­ցութ­յու­նից, կուլ տվեց զանգ­վա­ծա­յին ար­տա­գաղ­թը Ղա­րա­բա­ղից եւ, բա­ցի այդ, սրեց հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ, ի՞նչ շա­հեց նա այդ ճա­նա­պար­հին, ե­թե չկա նոր հրա­շա­լի աշ­խարհ, բայց կան այն­պի­սի բա­խում­ներ, ինչ­պի­սին ե­րեկ եւ այ­սօր է»:

Այս ֆո­նին Մոսկ­վան Բա­քու եւ Ե­րե­ւան ու­ղար­կեց ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Խո­վաե­ւին՝«խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» թե­ման «բա­րե­կա­մա­բար, գոր­ծըն­կե­րա­յին ձե­ւով քննար­կե­լու, որ­պես­զի այդ շփում­նե­րը Հա­յաս­տա­նի հա­մար օ­գուտ ու­նե­նան»:

Մ­նա­ցածն ար­դեն Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է՝ գնալ այս պա­հին միակ՝ ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թա՞կ, թե՞ շա­րու­նա­կել այս վի­ճա­կում թող­նել եր­կի­րը, ընդ ո­րում` իր խոս­տա­ցած «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջա­նի» զրո­յա­կան շան­սեր ու­նե­նա­լով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=276456&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ