ՆԱՎԱԿԴ ԽԱԽՈՒՏ, ՆԱՎԱՎԱՐԴ ԱՆԿԱՐՈՂ

Վերլուծություն

Եվ այս­պես, խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի փո­խա­րեն հեր­թա­կան զո­հեր ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում: Չ­գի­տենք` ինչ­քան պետք է ­Նի­կո­լի քի­թը տրո­րեն ադր­բե­ջան­ցի­նե­րը, որ նա վեր­ջա­պես հաս­կա­նա, որ թուր­քի ա­ռաջ ստո­րա­նա­լով, խա­ղա­ղութ­յուն մու­րա­լով, դաշ­նա­կից­նե­րին քցե­լով, մի կող­մից մյուս կողմ տա­տան­վե­լով ու ստե­րի ա­րան­քը գա­լար­վե­լով` հնա­րա­վոր չէ ստա­նալ խա­ղա­ղութ­յուն:

ՆԻԿՈԼԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԱԿԱՆ ՔԱՐՈԶԸ

Իսկ ո՞ւր էին եվ­րո­պա­կան դի­տորդ­նե­րը …Եվ ին­չո՞ւ չենք լսում ղժղժան ՔՊ-ա­կան­նե­րի վնգստոց­նե­րը, թե Եվ­րա­միութ­յու­նը չի կա­տա­րում իր պար­տա­կա­նութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նի ա­ռաջ: Ո՞ւր է ֆրան­սիա­կան փա­ռա­պանծ զեն­քը: Ի դեպ, օ­րերս ­Բա­քուն եվ­րա­դի­տորդ­նե­րի ա­ռա­քե­լութ­յու­նը ան­վա­նեց «հե­ռա­դի­տա­կա­յին դի­վա­նա­գի­տութ­յուն» եւ մե­ղադ­րեց սադ­րիչ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մեջ:

­Բո­լոր դեպ­քե­րում փաստ է, որ ­Նի­կո­լի` օ­րերս տված հար­ցազ­րույ­ցում անգ­լիա­կան «Տե­լեգ­րա­ֆին» ա­սած միտ­քը, թե իբր ­Հա­յաս­տա­նը ակն­հայ­տո­րեն ու­ժե­ղաց­նում է իր դի­մադ­րո­ղա­կա­նութ­յու­նը, ըն­դա­մե­նը եր­կու օր անց ստա­ցավ իր սնան­կութ­յան ա­պա­ցույ­ցը:

­Նի­կո­լը շա­րու­նա­կում է բո­լո­րին հա­մո­զել, որ մենք` հա­յերս վախ­կոտ­նե­րի ու ճոր­տե­րի ազգ ենք, եւ պատ­րաստ ենք հան­ձել, վա­ճա­ռել, թող­նել թշնա­մուն ա­մեն ինչ, միայն թե չկռվենք սե­փա­կան պե­տութ­յան հա­մար: Ե­թե ի­րոք այդ­պես է, ա­պա այդ­պի­սի ազ­գը ի­րա­վունք չու­նի ու­նե­նալ սե­փա­կան պե­տութ­յուն, ո­րով­հե­տեւ պե­տութ­յուն ու­նե­նա­լու հա­մար ա­ռա­ջին նա­խա­պայ­մանն է դրա պաշտ­պա­նութ­յու­նը: Ընդ ո­րում, հե­տաքր­քիր է, որ ­Նի­կո­լը իր կա­պի­տուլ­յան­տա­կան քա­րո­զը ա­նում էր Ա­րա­գա­ծոտ­նի մար­զում, ո­րի բնակ­չութ­յու­նը` որ­պես սա­սուն­ցի­ներ ու մշե­ցի­ներ, միշտ հպար­տա­նում էր ի­րենց պա­պե­րի ռազ­մա­կան ո­գով: Իսկ այժմ դա­լի­ճում նստած սա­սուն­ցի­նե­րի ու մշե­ցի­նե­րի թոռ­նե­րը խե­լոք լսում էին ­Նի­կո­լի վախ­վո­րած, քստմնե­լի փի­լի­սո­փա­յութ­յունն առ այն, որ հա­նուն սե­փա­կան երկ­րի ու հայ­րե­նի­քի չկռվե­լու կա­րե­լի է հրա­ժար­վել ա­մեն ին­չից, ինչը սուրբ է հայ մար­դու հա­մար, այդ թվում նստած­նե­րի պա­պե­րի ցե­ղաս­պա­նութ­յու­նից ու ԷՐԳՐԻ մա­սին ե­րա­զան­քից: Եվ մենք դեռ չենք լսել մի դեպք, որ դահ­լի­ճում նստած­նե­րը, ո­րոնք ՔՊ-ի ան­դամ­ներ են, ի­րենց գյու­ղե­րում ու քա­ղաք­նե­րում ստա­ցել են ա­մո­թանք:

Իր խոս­քում ­Նի­կո­լը նշեց, որ ՔՊ-ա­կան­նե­րը գի­տեն մեր ժո­ղովր­դի ցան­կութ­յուն­նե­րը, մղում­նե­րն ու ե­րա­զանք­նե­րը, եւ որ իբր այդ ցան­կութ­յուն­ներն ու ե­րա­զանք­նե­րը կենտ­րո­նաց­ված են մի բա­նի վրա` խա­ղա­ղութ­յուն: Ընդ ո­րում, խա­ղա­ղութ­յուն` ցան­կա­ցած գնով: ­Բայց չէ որ այդ­պի­սի խա­ղա­ղա­ղութ­յան գի­նը ան­գին է. նախ` Ար­ցա­խի կե­սը եւ ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րը, հե­տո` Ար­ցա­խի մյուս կե­սը, հե­տո, ինչ­պես Նի­կոլն է ար­տա­հայտ­վում, ­Հա­յաս­տա­նի «լե­գի­տիմ» տա­րածք­նե­րի մի մա­սը, հե­տո կլի­նեն անկ­լավ­նե­րը, հե­տո` սահ­մա­նադ­րութ­յու­նը, գեր­բը, Ա­րա­րա­տը, հե­տո` ­Ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին հե­տապն­դու­մից հրա­ժար­վե­լը: Եվ ե­թե իս­կա­պես սա է հայ ժո­ղովր­դի ցան­կութ­յու­նը եւ մղու­մը, ա­պա շատ շու­տով խա­ղա­ղութ­յան դի­մաց ստիպ­ված կլի­նենք տալ Ս­յու­նի­քը, ­Գե­ղար­քու­նի­քը, հե­տո հեր­թը կհաս­նի Ե­րե­ւա­նին, հե­տո էլ, ինչ­պես ժա­մա­նա­կին ա­սաց մեր փա­ռա­պանծ ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից մե­կը` ստիպ­ված կլի­նեք տալ ձեր կա­նանց: ­Հիմ­նա­վո­րե­լով հայ մար­դու հա­մար վի­րա­վո­րա­կան (գո­նե այդ­պես պետք է լի­ներ) իր փի­լի­սո­փա­յութ­յու­նը` ­Նի­կո­լը մեջբե­րում է իր կյան­քի փոր­ձը, թե` ուր որ չի մտել, ում հետ որ չի շփվել, բո­լո­րը խմում էին խա­ղա­ղութ­յան կե­նա­ցը:

Ան­կաս­կած, ցան­կա­ցած ող­ջա­միտ մարդ պետք է ցան­կա­նա, որ լի­նի խա­ղա­ղութ­յուն եւ ոչ թե պա­տե­րազմ: ­Սա­կայն, չգի­տես ին­չու, ­Նի­կո­լի շրջա­պա­տում չէին խմում մեր հաղ­թա­նակ­նե­րի կե­նա­ցը, մեր հե­րոս­նե­րի կե­նա­ցը, մեր սահ­մա­նը պա­հող տղեր­քի կե­նա­ցը: ­Հա­վա­նա­բար, այդ­պի­սի օ­ջախ­ներ ­Նի­կո­լի մուտքն ար­գել­ված է: Եվ իս­կա­պես, դժվար թե այդ կե­նաց­ներ խմող­նե­րը ՔՊ-ա­կա­նի հետ հաց կի­սեն: Ըստ էութ­յան, դրանք եր­կու տար­բեր ազ­գեր են` հայ­րե­նա­սեր հա­յեր եւ ՔՊ-ա­կան­ներ, եւ պետք չէ վե­րագ­րել բո­լոր հա­յե­րին ստո­րա­քարշ վախ­կո­տութ­յուն, թե իբր հա­յե­րը ե­րա­զում են հող հանձ­նել, դա­վա­ճա­նել, ի­րենց իսկ Ան­կա­խութ­յան հռչա­կա­գի­րը ոտ­նա­կոխ ա­նել, միայն թե չկռվեն ի­րենց երկ­րի ու հայ­րե­նի­քի հա­մար: Եվ պա­տա­հա­կան չէ, որ Բա­նա­կի օր­վա կա­պակ­ցութ­յամբ իր խայ­տա­ռակ ճա­ռում ­Նի­կո­լը փոր­ձում էր ար­գե­լել բարձ­րաց­նել բա­նա­կի կե­նա­ցը: Ո­րով­հե­տեւ իր շրջա­պա­տում իր նման­նե­րը խմում են ա­մեն գնով խա­ղա­ղութ­յան կե­նա­ցը: ­Սա­կայն ­Նի­կո­լը չի էլ գի­տակ­ցում, որ ով չի կե­րակ­րում սե­փա­կան բա­նա­կը, ստիպ­ված է լի­նում կե­րակ­րել ու­րի­շի բա­նա­կը, իսկ խա­ղա­ղութ­յու­նը ցան­կա­ցած գնով բե­րում է ա­մեն ին­չի կորս­տի:

ԵԼՔԸ` ՈՐՊԵՍ ԳԵՐԱԿՇԻՌ ԳԱՂԱՓԱՐ

­Նի­կո­լի ին­տե­լեկ­տո­ւալ կա­րո­ղութ­յուն­նե­րը ոչ մի կերպ չեն կա­րո­ղա­նում դուրս գալ ­Հա­յաս­տա­նի վի­ճա­կը ինչ-որ կեն­ցա­ղա­յին հա­մե­մա­տութ­յուն­ներ կա­տա­րե­լու մա­կար­դա­կից: ­Ռա­դիո­յում նա խո­սում էր վախ­վո­րած ան­ցոր­դի (ՀՀ) եւ հզոր ցու­լե­րի (Ադր­բե­ջան եւ ­Թուր­քիա) մա­սին: Ա­րա­գա­ծոտ­նում մեր վի­ճա­կը հա­մե­մա­տում էր ա­կա­նա­պատ դաշ­տի հետ, որ­տե­ղից կա ըն­դա­մե­նը մի ճա­նա­պարհ դուրս գա­լու հա­մար, սա­կայն այդ ճա­նա­պար­հը նույն­պես ե­րաշ­խա­վոր­ված չէ, որ դուրս ե­կո­ղը անվ­նաս կկա­րո­ղա­նա այդ­տե­ղից դուրս գալ:

Ին­չո՞ւ է ­Նի­կո­լի հի­վան­դա­գին մտքե­րում հա­յը ան­պայ­ման ինչ-որ տե­ղից դուրս գա­լիս, ԵԼՆՈՒՄ: Ին­չո՞ւ իր պատ­կե­րա­ցում­նե­րում հա­յը չի մնում իր տե­ղում, հո­ղում, ին­չո՞ւ է այդ «Ել­քը», ինչ­պես ցույց տվեց Ար­ցա­խի բռնա­գաղ­թը, շա­րու­նա­կում է մնալ Նի­կո­լի ու­ղե­ղում որ­պես գե­րակ­շիռ գա­ղա­փար: Ին­չո՞ւ չի հա­մե­մա­տում մեզ ա­նա­ռիկ ամ­րո­ցի, թշնա­մուն ջախ­ջա­խող բա­նա­կի, ցան­կա­ցած ցու­լին պատ­ռելու պատ­րաստ առ­յու­ծի հետ, որ­տե­ղի՞ց այդ թշվառ մտա­ծե­լա­կեր­պը: Եվ արդ­յո՞ք այդ նույն «Ել­քը» նա­խա­տես­ված չէ հի­մա էլ ամ­բողջ հայ ժո­ղովր­դի հա­մար:

­Նույն խեղ­ճի հո­գե­բա­նութ­յամբ էր թե­լադր­ված ­Նի­կո­լի հա­ջորդ հա­մե­մա­տութ­յու­նը, թե` մենք գտնվում ենք նա­վա­կի մեջ փոթոր­կա­հույզ օվ­կիա­նո­սում: Ընդ ո­րում, նախ` Նի­կո­լը մեզ ան­վա­նում է նավ, սա­կայն ան­մի­ջա­պես ինքն ի­րեն է ուղ­ղում, որ մենք ըն­դա­մե­նը նա­վակ ենք: «­Փո­թոր­կա­հույզ օվ­կիա­նո­սում ըն­կած մեր նա­վը, նա­վա­կը հասց­նել խա­ղաղ հանգր­վա­նին»,- ա­հա ­Նի­կո­լի ստանձ­նած ա­ռա­քե­լութ­յու­նը: ­Սա­կայն նա­վա­կը խա­խուտ է, նա­վա­վա­րը` ան­կա­րող (լա­վա­գույն դեպ­քում), անձ­նա­կազ­մը` վախ­կոտ: Այս­պի­սի նա­վա­կը հաս­տատ խոր­տակ­վե­լու է, եւ նրա խա­ղաղ հանգր­վա­նը լի­նե­լու է օվ­կիա­նո­սի հա­տա­կին:

­Նի­կո­լը կրկին ա­ռաջ է քա­շում իր չարչրկ­ված «կա­դաստ­րի վկա­յա­կա­նը», իբր հիմ­նա­վո­րե­լով, որ մենք` հա­յերս, պետք է պե­տութ­յուն կա­ռու­ցենք, իր ա­սե­լով, «մի­ջազ­գա­յա­նո­րեն ճա­նաչ­ված» սահ­ման­նե­րում: Ա­րա­գա­ծոտ­նում նա խո­սում էր ինչ-որ «շին­թույլտ­վութ­յուն­նե­րի» մա­սին եւ նման այլ կա­տե­գո­րիա­նե­րով էր չա­փում ստեղծ­ված մի­ջազգ­ային ի­րադ­րութ­յու­նը: Ո՞վ պետք է ­Նի­կո­լին շին­թույլտ­վութ­յուն տա եր­կիր կա­ռու­ցե­լու հա­մար, եւ ո՞վ է «կա­դաստ­րի պե­տը» ­Նի­կո­լի հա­մար. հաս­կա­նա­լի է` ­Թուր­քիան եւ Ա­րեւ­մուտ­քը: Եվ ­Նի­կո­լը ո­րե­ւէ կերպ չի կա­րող հաս­կա­նալ, որ իր հա­րե­ւա­նը, թեեւ «կրթված ու լայ­նա­խոհ» մարդ է, սա­կայն թքած ու­նի ­Նի­կո­լի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի եւ ­Նի­կո­լի կա­դաստ­րի թղթի վրա:

Այս ա­ռու­մով նա ա­վե­լի լավ բան չգտավ ա­սե­լու, քան. «Ե­թե Ադր­բե­ջա­նը չի հար­գում կամ չպի­տի հար­գի իր իսկ կող­մից ստո­րագ­րած փաս­տաթղ­թե­րը, ու­րեմն` Ադր­բե­ջա­նը կա­րող է հար­ձակ­վել ցան­կա­ցած երկ­րի վրա, ին­չո՞ւ միայն ­Հա­յաս­տա­նի վրա: ­Նա­յեք Ադր­բե­ջա­նի շուր­ջը, ե­թե ինքն իր մի­ջազ­գայ­նո­րեն ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րը չի հար­գում, ու­րեմն կա­րող է ցան­կա­ցած իր հար­ևան երկ­րի վրա հար­ձակ­վել, ե­թե այդ­պես է»: Ա­ռա­վել քան տա­րօ­րի­նակ միտք, ե­թե չա­սենք` հի­վանդ ե­րե­ւա­կա­յութ­յան արդ­յունք: ­Բո­լոր դեպ­քե­րում փաս­տը մնում է փաստ, որ Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վում է միայն ­Հա­յաս­տա­նի վրա, եւ դա նրան հա­ջող­վում է միայն ­Նի­կո­լի կա­ռա­վար­ման օ­րոք:

Ա­ռողջ տրա­մա­բա­նութ­յու­նը հու­շում է, որ ե­թե դու այդ­քան խեղճ ես ու թշվառ, ա­պա պետք է ա­մեն ինչ ա­նես, որ­պես­զի ու­նե­նաս ու­ժեղ, հզոր ըն­կեր­ներ: ­Սա­կայն այս­տեղ էլ դու հան­դես ես գա­լիս որ­պես ըն­դա­մե­նը մանր քցող, եւ ու­ժեղ ըն­կեր­նե­րը քե­զա­նից սկսում են զզվել պար­զա­պես: Անգ­լիա­ցի­նե­րի հետ հար­ցազ­րույ­ցում ­Նի­կո­լը երկ­րորդ ան­գամ շեշ­տեց այն միտ­քը, թե Ուկ­րաի­նա­յի հար­ցում ­Հա­յաս­տա­նը ­Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան դաշ­նա­կի­ցը չէ: Ս­րա­նով ­Նի­կո­լը դրդում է ­Ռու­սաս­տա­նին, որ­պես­զի նա էլ իր հեր­թին ա­սի, որ Ադր­բե­ջա­նի հար­ցում ­Ռու­սաս­տանն էլ ­Հա­յաս­տա­նի դաշ­նա­կի­ցը չէ: Ին­չո՞ւ են ա­մե­նու­րեք կա­տա­ղած ցու­լեր, փոթր­կա­հույզ օվ­կիա­նոս, ա­կա­նա­պատ դաշտ տես­նո­ղը ա­մեն ինչ ա­նում, որ­պես­զի փչաց­նի իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը միակ, փորձ­ված ու հզո­րա­գույն դաշ­նակ­ցի հետ: ­Բացի ար­տա­քին պատ­վե­րից, ոչ մի այլ տրա­մա­նա­բա­կան բա­ցատ­րութ­յուն գտնել չի ստաց­վում:

Անդ­րա­դառ­նա­լով վեր­ջին ի­րա­դար­ձութ­յա­նը Ադր­բե­ջա­նի հետ շփման գծում (քա­նի որ դա սահ­մա­նը չէ, այդ տա­րած­քում Ադր­բե­ջա­նը մի մեծ կտոր է վերց­րել ­Նի­կո­լի «կա­դաստ­րի թղթով» գծած «շինհ­րա­պա­րա­կից»)` պետք է նշել, որ այդ­պես էլ պարզ չէ` ի՞նչ է տե­ղի ու­նե­ցել այդ­տեղ: ­Հայտ­նի են բազ­մա­թիվ դեպ­քեր, երբ հենց հայ­կա­կան կող­մից է ե­ղել սադ­րան­քը: Ըստ լու­րե­րի` հենց հայ­կա­կան կող­մում կանգ­նած ­Սա­սուն ­Մի­քա­յել­յա­նի ղե­կա­վա­րած երկ­րա­պահ­նե­րի մոտ տի­րող սար­սա­փե­լի «բար­դա­կի» արդ­յուն­քում տե­ղի ու­նե­ցավ մի­ջա­դե­պը, ո­րից օգտ­վեց Ադր­բե­ջա­նը: Իսկ արդ­յո՞ք այս ա­մե­նը պա­տա­հա­կա­նութ­յուն է: ­Չէ՞ որ Ա­րեւ­մուտ­քին ան­չափ պետք է ­Կով­կա­սում նոր պա­տե­րազմ: Իսկ ­Նի­կո­լին խիստ անհ­րա­ժեշտ է պատ­երազ­մի սար­սա­փազ­դու սպառ­նա­լիք, որ­պես­զի նա կա­րո­ղա­նա այդ սպառ­նա­լի­քի ներ­քո, իր պատ­կե­րա­ցու­մով վախ­կոտ ու կռվից խու­սա­փե­լու հա­մար ա­մեն ին­չի պատ­րաստ, պարտ­վա­ծի ու թույ­լի հո­գե­բա­նութ­յամբ հայ ընտ­րո­ղին ստի­պել ըն­դու­նել նոր` հա­յազրկ­ման մա­սին սահ­մա­նադ­րութ­յուն: ­Սա­կայն ­Նի­կո­լը խո­րա­պես սխալ­վում է, վկա ­Սա­սուն­ցի ­Դավ­թի բեր­նե­բե­րան լցված բա­ժա­կը, եւ սա­սուն­ցի­նե­րի առ­ջեւ հայ ժո­ղովր­դի կեր­պա­րի ստո­րա­ցու­մը վաղ թե ուշ ա­վարտ­վե­լու է ­Սա­սուն­ցի ­Դավ­թի կեր­պա­րի վե­րած­նուն­դով:

­ՀԱՅԿ ­ԲԱ­ԲՈՒ­ԽԱՆ­ՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=276246&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ