Չեզոքության անվան ներքո նպատակ են դրել ռուսական բազան դուրս բերել երկրից. Աղաջանյան

Ներքաղաքական

Նիդերլանդների Թագավորությունում եւ Ինդոնեզիայիում ՀՀ նախկին դեսպան, դիվանագետ ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, անդրադառնալով բրիտանական The Telegraph-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին, ընդգծեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ արդեն որերորդ անգամ նրա հարցազրույցները հեռարձակվում են երեկոյան շատ ուշ ժամերի, որ լրատվամիջոցները ուշադրություն դարձնելու հնարավորություն չունենան: Ինչ վերաբերում է հարցազրույցի բովանդակությանը` նա նշեց, որ տվյալ պարագայում գործ ունենք մի քանի նպատակի հետ:

— Առաջին` արեւմտյան հարթակին ներկայանալ որպես տարածաշրջանային խնդիրներում կառուցողական դիրքորոշում ունեցող բանակցող, որը վերնագրել են խաղաղության օրակարգ:

Երկրորդ` փաստացիորեն ինչ-որ մի տեղ արդարանալ, որ այսօրվա տապալված բանակցությունների մեղավորը հայկական կողմը չէ` բացահայտելով այն հանձնառությունները, որ ադրբեջանական կողմը ստանձնել է եւ խախտում է:

Երրորդ, որը, կարծում եմ, ամենակարեւորներից մեկն է, մեր հանրությանը, նաեւ մեր դաշնակցային հարաբերություններ ունեցող պետությանը նախապատրաստել` որպես ՀԱՊԿ-ի անդամ երկիր Հայաստանի՝ դաշնակցային հարաբերություններից դուրս գալուն: Եվ, այսպես կոչված, չեզոքության ներքո փաստացիորեն ՆԱՏՕ-ի հովանու տակ զետեղվելու վերաբերյալ:

Պատահական չէ, որ դա ներկայացվում է այսօր, երբ վերջին երկու շաբաթում մենք տեսնում ենք սահմանադրության թեմայով տխրահռչակ արծարծումը, որով գործող իշխանության ներկայացուցիչները հաստատեցին Անկախության հռչակագրից, Հայոց ցեղասպանության եւ պատմական արդարության հետապնդման խնդրից հրաժարումը: Շատերը, այդ թվում եւ ես, զգուշացնում էինք, որ երկիրը որպես չեզոք ներկայացնելը հնարավորություն կտա դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այսինքն, այդ չեզոքության անվան ներքո խնդրել ռուսական բազան դուրս բերել երկրից եւ, այսպես կոչված, այդ «բաղձալի» խաղաղությունը հաստատել, ինչը մեր տարածաշրջանում կնշանակի թուրքական ազդեցության տակ մտնելը: Արեւմուտքը այստեղ հատկապես ռազմական ներկայություն ապահովելու հնարավորություն չունի: Եվ մենք տեսանք ԵՄ դիտորդների անվան ներքո նրանց ներկայության ապահովումը մեր սահմաններին, որը փորձ է արվում ներկայացնել ոչ թե ռազմական, այլ` քաղաքացիական: Բայց չմոռանանք, որ ԵՄ դիտորդների մանդատը այնպիսին է, որ կարող է մեկ ժամվա մեջ վերածվել խաղաղապահ ուժերի: ԵՄ-ն, բնականաբար, ինքն իր մեջ ռազմական տարր չունի: Ռազմական տարրը ապահովում է ՆԱՏՕ-ն, եւ այստեղ ուղիղ գծով երկուսը միմյանց հետ կապվում են: Իսկ տվյալ պարագայում, բացի Հայաստանի համաձայնությունից, նաեւ անհրաժեշտ է որոշակի ընկալում թե՛ իրանական կողմից, թե՛ ռուսական կողմից: Այդ ընկալումը ստանալու համար Հայաստանի իշխանությունները որպես զարտուղի ճանապարհ ընտրել են երկրի չեզոքության հռչակումը: Մեզ համար գաղտնիք չէ, որ Իրանը չի կարող իր հյուսիսային սահմաններին հանդուրժել ո՛չ արեւմտյան, ո՛չ թուրքական ներկայությունը, ինչը կնշանակի, որ ինքն իրեն շրջափակելու գործընթացին համաձայն է: Նույնը վերաբերում է Ռուսաստանին, որը տարածաշրջանից դուրս գալու դեպքում բացում է դռները դեպի Հյուսիսային Կովկաս ու Միջին Ասիա: Երկուսի պարագայում էլ նրա սահմանները խոցելի են դառնում:

https://iravunk.com/sim/?p=276207&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ