Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) երկամարտի 196 կգ (81+115 կգ) արդյունքով դարձավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն։
19-ամյա ծանրորդը նաև փոքր ոսկե մեդալ նավճեց հրում վարժությունում:
Այս քաշային կարգում Հայաստանն ուներ ևս մեկ ներկայացուցիչ՝ Իզաբելլա Յայլյանը, ով երկամարտի 180 կգ (80+100 կգ) արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը: