Ում ինչ ցույց տվեց Պուտինի աղմուկ հանած հարցազրույցը

Վերլուծություն

Այն, որ վեր­ջին օ­րե­րին ողջ «քա­ղա­քա­կիր­թ» աշ­խար­հը կառլ­սո­նա­ցա­վով է տա­ռա­պում, ան­զեն աչ­քով էլ է տե­սա­նե­լի: Պու­տի­նից հար­ցազ­րույց վերց­նե­լու հա­մար ա­մե­րի­կա­ցի լրագ­րո­ղին մե­ղադ­րում են բո­լոր հնա­րա­վոր եւ անհ­նար մեղ­քե­րի մեջ: Հիմ­նա­կան­ներն են` Կառլ­սո­նը Պու­տի­նի «ա­գենտն» է, կամ մյու­սը` Կառլ­սո­նը ա­մե­րիկ­յան հան­րա­պե­տա­կան­նե­րի «ա­գենտն» է, հա­տուկ այդ նպա­տա­կով ու­ղար­կել են Մոսկ­վա` Պու­տի­նի տրա­մադ­րութ­յու­նն­երը ճշտե­լու հա­մար: Դե, «դա­վա­ճան» կամ «սրի­կան» ար­դեն մանր-մու­նր բա­ներ են:

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԵՆՈՄԵՆ»

­Բայց ա­սել, թե այդ հար­ցազ­րույ­ցում Պու­տինն ինչ-որ ար­տա­սո­վոր մտքեր հնչեց­րեց, սխալ կլի­ներ: Նա հան­րա­գու­մա­րի բե­րեց այն ա­մե­նը, ո­րի մա­սին թե´ ին­քը, թե´ ռու­սա­կան տար­բեր պաշ­տոն­յա­ներ խո­սել են բազ­միցս, այդ թվում` ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից ա­ռաջ, դրա մեկ­նար­կա­յին փու­լում, դրա­նից հե­տո: Ու թե ին­չու են այդ նույն մտքե­րը նաեւ Կառլ­սո­նի հետ հար­ցազ­րույ­ցում հնչեց­նե­լիս այս­պես ի­րար խառն­վել ա­րեւմտ­յան է­լի­տա­նե­րը, ի­րոք էա­կան հարց է:

­Նախ նկա­տենք. ա­րեւմտ­յան այդ ա­ժիո­տա­ժը սկսվեց ար­դեն այն պա­հին, երբ հայտ­նի դար­ձավ, որ Թա­քեր Կառլ­սո­նը Մոսկ­վա­յում է, եւ էա­պես շի­կա­ցավ, երբ հայտ­նի դար­ձավ, որ նրան ըն­դու­նել է Պու­տի­նը: Ար­դեն այդ փու­լում ակն­հայտ դար­ձավ, թե Պու­տի­նի խոս­քը որ­քան սպաս­ված էր ա­րեւմտ­յան հան­րութ­յան հա­մար, որն էլ հիմ­նա­վո­րեց հար­ցազ­րույ­ցի հրա­պա­րա­կու­մը. պաշ­տո­նա­պես` 250 մի­լիո­նի կար­գի դի­տում­ներ, ոչ պաշ­տո­նա­պես, այդ թի­վը պետք է ան­գամ­նե­րով բազ­մա­պատ­կել: Միան­գա­մայն տե­ղին էր ֆ­րան­սիա­կան «Պատ­րիոտ» կու­սակ­ցութ­յան ա­ռաջ­նորդ Ֆ­լո­րիան Ֆի­լի­պո­յի բնո­րո­շու­մը. «Պու­տի­նի հար­ցազ­րույ­ցը Կառլ­սո­նի հետ հա­մաշ­խար­հա­յին ֆե­նո­մեն է: ՆԱՏՕ-ի երկր­նե­րի հա­մա­կար­գը եւ նրանց բո­լոր լրատ­վա­մի­ջոց­նե­րի խմբա­գիր­նե­րը մեծ ապ­տակ ստա­ցան»: Իսկ ա­հա ա­մե­րիկ­յան մի շարք շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներ այն հա­մա­րում են վեր­ջին տաս­նամ­յակ­նե­րի, ան­գամ` դա­րի հար­ցազ­րույց:  Հա­մե­մա­տե­լու հա­մար` միայն ար­տա­ռոց դեպ­քե­րում է, որ ա­րեւմտ­յան ցան­կա­ցած լի­դե­րի հետ եր­կար տի­րա­ժա­վոր­ված հար­ցազ­րույց­ներն ու­նե­նում են մի­լիո­նին հաս­նող դի­տում­ներ, այն էլ`գեր­հա­րուստ եւ գեր­հա­գեց­ված լրատ­վա­մի­ջոց­նե­րում: Ու հի­մա խնդրեմ` հեր­իք չէ, որ ինչ-որ միայ­նակ լրագ­րող կա­րող է ճեղ­քել հոծ պաշտ­պա­նութ­յու­նը, հաս­նել Մոսկ­վա եւ խո­սել ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­կան հա­մա­կար­գի կող­մից ա­մեն օր ժա­մե­րով պար­սա­վան­քի են­թարկ­վող Պու­տի­նի հետ, դեռ մի քա­նի հար­յուր մի­լիոն մարդ պատ­րաս­տա­կա­մո­րեն, սպա­սու­մով դի­տում է Ա­րեւ­մուտ­քի կող­մից թիվ 1 թշնա­մի հռչակ­ված Պու­տի­նի եր­կա­րա­շունչ եւ ան­գամ դրա­նով հան­դերձ` ան­թե­րի խոս­քը: Այ­սինքն, ա­րեւմտ­յան քա­րոզ­չա­կան մե­քե­նա­յի վրա դրված հար­յու­րա­վոր մի­լիարդ­ներն ի­րենց չեն ար­դա­րաց­նում, եւ դա ար­դեն իսկ ա­րեւմտ­յան է­լի­տա­նե­րին ծայ­րա­հե­ղո­րեն նյար­դայ­նաց­նե­լու լուրջ պատ­ճառ է:

­Հա­ջոր­դը. նվա­զա­գույ­նը, որ այս վի­ճա­կում կա­նի, օ­րի­նակ, շար­քա­յին ա­մե­րի­կա­ցին, դա Պու­տի­նի ե­լույ­թը Բայ­դե­նի` հա­զիվ մի քա­նի բառ ի­րար կա­պե­լով, այն էլ` անց­յալն ու ներ­կան, ան­գամ իր մեր­ձա­վոր­նե­րին ի­րար խառ­նող խոս­քի հետ հա­մե­մա­տումն է: Իսկ նման հա­մե­մա­տութ­յու­նից հե­տո դժվար չէ հաս­կա­նալ, թե, ան­կախ Պու­տի­նի խոս­քի բուն ի­մաս­տի մա­սին տրա­մադ­րութ­յու­նից, ինչ դիր­քո­րո­շում կու­նե­նա այդ շար­քա­յին ա­մե­րի­կա­ցին կրկին նա­խա­գահ դառ­նալ ցան­կա­ցող Բայ­դե­նի մա­սին: Այ­սինքն, տրա­մա­բա­նութ­յու­նը, թե տե­սեք, ռուս­ներն ինչ կար­գի նա­խա­գահ ու­նեն, մենք ինչ կար­գի ա­վե­րակ, դա­տե­լով սոց­ցան­ցե­րի ռեակ­ցիա­յից, դառ­նում է գե­րիշ­խող: Կո­պիտ ա­սած, շար­քա­յին ա­մե­րի­կա­ցին, որ­պես նա­խա­գահ, ցան­կա­նում է իր Պու­տինն ու­նե­նալ, եւ փնտրտու­քը շատ տա­տան­վող­նե­րի հա­յաց­քը սկսել է ուղ­ղել նման միակ ռեալ թեկ­նա­ծո­ւի` Թ­րամ­փի ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն, որ Պու­տի­նի այս ե­լույթն էա­կան ազ­դե­ցութ­յուն է ու­նե­նա­լու ա­մե­րիկ­յան սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րի վրա, գո­նե այս պա­հի դրութ­յամբ միան­շա­նակ է: Կառլ­սո­նի ա­ռա­քե­լութ­յան հիմ­քում կա՞ր «տա­կից» Թ­րամ­փին օգ­նե­լու տես­լա­կա­նը, ին­քը կի­մա­նա: Բայց որ փաս­տա­ցի հսկա­յա­կան օ­գուտ տվեց, եւ ըստ այդմ` պա­տա­հա­կան չէր, որ թրամփ­յան դաշտն ակ­տի­վո­րեն օգ­նեց Պու­տի­նի ե­լույ­թի տի­րա­ժա­վոր­մա­նը, դա փաստ է: Եվ այս փաս­տը, ի­հար­կե, ա­րեւմտ­յան ուլտ­րա­լի­բե­րալ է­լի­տա­նե­րի հա­մար ծայ­րա­հեղ վտան­գա­վոր ազ­դակ էր:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

­Հաս­կա­նա­լի է, որ Պու­տի­նի նման հար­ցազ­րույ­ցը չէր կա­րող հիմ­քում նաեւ խո­րը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաստ չպա­րու­նա­կեր, բնա­կա­նա­բար, ա­ռա­ջին հեր­թին ուկ­րաի­նա­կան ուղղ­վա­ծութ­յամբ: Այս ա­ռու­մով փաս­տը, որ նման հար­ցազ­րույց տե­ղի ու­նե­ցավ այն պա­հին, երբ ռու­սա­կան բա­նակն ակ­տիվ հար­ձա­կում­նե­րի մեջ է ուկ­րաի­նա­կան գործ­նա­կա­նում ողջ ճա­կա­տա­յին գծով մեկ, իսկ ա­մե­նաա­ռանց­քա­յին հատ­վա­ծում՝ Ավ­դեեւ­կա­յում մոտ է հեր­թա­կան «կաթ­սան» ստեղ­ծե­լուն, ի­հար­կե, չէր կա­րող պա­տա­հա­կան լի­նել: Նաեւ, որ հար­ցազ­րույ­ցին զու­գա­հեռ` Զե­լենս­կին պաշ­տո­նանկ ա­րեց Ուկ­րաի­նա­յի գլխա­վոր հրա­մա­նա­տար Զա­լուժ­նիին, նրա մեր­ձա­վոր­նե­րին, այդ թվում՝ Գլ­խա­վոր շտա­բի պե­տին, իր հեր­թին է բա­ցա­ռում պա­տա­հա­կա­նութ­յու­նը:

Այս պա­հին ու­նենք նման պատ­կեր: Զե­լենս­կին վեր­ջա­պես պաշ­տո­նից ա­զա­տեց  Զա­լուժ­նիին, ընդ ո­րում, ա­ռանց ո­րե­ւէ հիմ­նա­վոր­ման, ա­վե­լին՝ ար­դեն նախ­կին գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րին երկ­րի հե­րո­սի կո­չում տա­լով: Զա­լուժ­նին, թեեւ ա­ռա­ջին հա­յաց­քից չդի­մադ­րեց, բայց ակն­հայ­տո­րեն այդ պաշ­տո­նան­կությ­ունն այս պա­հին հենց ի­րեն էր պետք, իսկ Զե­լենս­կին դրա­նով ըն­դա­մե­նը խո­րա­ցավ իր իսկ ձեռ­քով փոր­ված փո­սում: Նախ, այս պա­հին ռու­սա­կան ու­ժերն ար­դեն գործ­նա­կա­նում Ավ­դեեւ­կան բա­ժա­նել են եր­կու մա­սի, ին­չը նաեւ ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներն են հաս­տա­տում: Օ­րի­նակ` Bild-ը ե­րեկ ներ­կա­յաց­րեց նա­խօ­րեի գի­շեր­վա դրութ­յամբ պատ­կե­րը. «Ռու­սա­կան բա­նա­կը հա­վա­նա­բար կտրել է Ավ­դիեւ­կա­յի հյու­սիս-ա­րեւ­մուտ­քում գտնվող եր­կա­թու­ղին, Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րը շու­տով կկորց­նեն քա­ղա­քի հա­րա­վը»: Սա նշա­նա­կում է, որ ռու­սա­կան ու­ժերն Ավ­դեեւ­կա­յի կենտ­րոն եւ հա­րավ տա­նող ուկ­րաի­նա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րի միակ՝ «կյան­քի ճա­նա­պար­հից» մեկ-եր­կու շենք այն կողմ են (հնա­րա­վոր է, որ այս պա­հին ճա­նա­պարհն ար­դեն փաս­տա­ցի փակ է): Իսկ այդ դեպ­քում Ավ­դեեւ­կա­յի հիմ­նա­կան՝ կենտ­րո­նա­կան եւ հա­րա­վա­յին հատ­վա­ծի ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը մնա­լու են շրջա­փակման մեջ՝ սպա­սե­լի հե­տե­ւան­քով հան­դերձ: Զա­լուժ­նիին փո­խա­րի­նած Սի­րիս­կին (ո­րի ծնող­ներն ու եղ­բայ­րը Ռու­սաս­տա­նում են, իսկ Ավստ­րա­լիա­յում բնակ­վող ու ռուս պատ­րիոտ ներ­կա­յա­ցող սե­փա­կան որ­դին տա­կանք է ան­վա­նում), ով հայտ­նի է «մսա­գործ» մա­կա­նու­նով եւ աչ­քի է ըն­կել Բախ­մու­տը, դրա­նից ա­ռաջ էլ՝ 2014թ.-ին Դե­բալ­ցե­ւոն հանձ­նե­լով եւ ուկ­րաի­նա­կան զին­վոր­նե­րին կո­տո­րա­ծի մատ­նե­լով, հի­մա եւս բո­լոր ե­ղած-չե­ղած ռե­զերվ­նե­րը նե­տում է Ավ­դեեւ­կա: Դ­րա­նով, ըստ փոր­ձա­գետ­նե­րի, հեր­թա­կան «մսա­ղացն» է սար­քում ուկ­րաի­նա­կան ու­ժե­րի հա­մար, ա­պա նաեւ դա­տար­կում է մյուս հատ­ված­նե­րը, որ­տեղ ռուս­նե­րը կտրուկ ակ­տի­վաց­րել են հար­ձա­կու­մը: Ին­չի՞ կհաս­նի Զե­լենս­կու հրա­հանգ­նե­րով գոր­ծող Սիրս­կին, նույն չե­զոք փոր­ձա­գետ­նե­րը ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար ծայ­րա­հեղ մռայլ պատ­կեր են կան­խա­տե­սում: Փո­խա­րե­նը, պաշ­տո­նան­կութ­յամբ Զա­լուժ­նին գլուխն ա­զա­տեց այդ պար­տութ­յուն­նե­րից եւ Ավ­դեեւ­կա­յի կորս­տի դեպ­քում կա­րող է հան­գիստ ա­սել՝ բա ե­թե ինձ չհա­նեին, այդ­պե՞ս կլի­ներ: Տե­սա՞ք, թե Զե­լենս­կին ինչ ա­րեց: Արդ­յուն­քում, ան­գամ ուկ­րաի­նա­կան քա­ջա­տեղ­յակ աղբ­յուրներն են այս­պես գնա­հա­տում Զա­լուժ­նիից ա­զատ­վե­լու` Զե­լենս­կու ո­րոշ­ու­մը. «Նա­խա­գա­հա­կան ա­պա­րա­տի մեր աղբ­յու­րը հայտ­նում է, որ Զե­լենս­կին ճա­կա­տագ­րա­կան սխալ է թույլ տվել՝ Գե­րա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տար Զա­լուժ­նիին պաշ­տո­նանկ ա­նե­լով: Ա­յո, նա ի­րա­վի­ճա­կա­յին ամ­րապն­դեց իր քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յու­նը բա­նա­կում եւ հե­ռաց­րեց մրցակ­ցին, բայց իր հա­մար հա­նեց միակ ֆի­գու­րա­յին, ո­րի վրա կա­րող էր թող­նել պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը ռազ­մա­ճա­կա­տում պար­տութ­յուն­նե­րի դեպ­քում: Սիրս­կին, բո­լո­րը հաս­կա­նում են, որ ըն­դա­մե­նը Զե­լենս­կու կա­մա­կա­տարն է, այ­սինքն` բո­լոր պար­տութ­յու­ննե­րը կվե­րագր­վեն ոչ թե նոր գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րին, այլ ան­ձամբ նա­խա­գա­հին: Բա­ցի այդ, Զե­լենս­կին ընդ­դի­մութ­յա­նը հնա­րա­վո­րութ­յուն տվեց խո­սել լիա­կա­տար դիկ­տա­տու­րա­յի մա­սին, ո­րը չի հա­պա­ղի փոր­ձար­կել փո­ղո­ցա­յին ցույ­ցե­րի սխե­ման… Ճիշտ է, Վա­շինգ­տո­նը պաշ­տո­նա­պես դեմ չար­տա­հայտ­վեց Զա­լուժ­նիի ա­զատ­մա­նը, բայց նաեւ կողմ չէր: Ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յունն ԱՄՆ-ն թո­ղեց Զե­լենս­կու վրա, եւ հենց այն պա­հին, երբ Զե­լենս­կին ար­դեն չէր կա­րող Զա­լուժ­նիին չա­զա­տել. դա կըն­կալ­վեր, որ­պես նրա թու­լութ­յան նշան` իր դեմ հա­նե­լով ողջ ընդ­դի­մութ­յա­նը եւ զին­վո­րա­կա­նութ­յա­նը: Ս­խա­լը նա թույլ տվեց ի սկզբա­նե, երբ չդի­մա­նա­լով, հան­րա­յին ըն­թացք տվեց Զա­լուժ­նիին ա­զա­տե­լու լու­րե­րին: Արդ­յուն­քում, Վա­շինգ­տո­նը հի­մա հենց Զե­լենս­կուն էլ կմե­ղադ­րի ա­մեն ին­չի հա­մար»:

ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կին էլ գու­մար­վեց Պու­տի­նի հար­ցազ­րույ­ցը, ո­րով ՌԴ նա­խա­գա­հը ա­րեւմտ­յան մի հսկա­յա­կան լսա­րա­նի հա­մար նկա­րագ­րեց ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի բո­լո­րո­վին այլ պատ­կեր: Ընդ ո­րում, նկա­րագ­րեց միան­գա­մայն ինք­նավս­տահ տո­նով եւ ա­ռաջ տա­նե­լով այն թե­զը, որ թեեւ Մոսկ­վան ո­րե­ւէ միտք չու­նի նույն ա­րեւմտ­յան աշ­խար­հին հար­վա­ծել, բայց միան­շա­նակ կպա­տաս­խա­նի, ե­թե այդ ա­րեւմտ­յան աշ­խար­հի լի­դեր­նե­րը ո­րո­շեն, որ ի­րենց վրա են հար­ձակ­վե­լու: Ու երբ այդ ինք­նավս­տահ տո­նից զատ, Պու­տի­նի նման ռեակ­ցիա­յի հիմ­քում դրված են նաեւ հա­զա­րա­վոր մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­ներ, ա­պա նման մե­սի­ջից հե­տո սե­փա­կան լի­դեր­նե­րին ուղղ­ված ա­րեւմտ­յան հան­րա­յին ճնշում­նե­րը պետք է որ բազ­մա­պատկ­վեն:

Ա­ռա­վել եւս, որ այս ա­մե­նից զատ, Մոսկ­վա­յում այս տա­րի ա­ռա­ջին ան­գամ մի ա­ռանձ­նա­կի ճո­խութ­յամբ նշվեց չի­նա­կան նոր տա­րին: Ու սա իր հեր­թին էր միան­գա­մայն ցցուն ակ­նարկ, որ այս գլո­բալ պայ­քա­րում Մոսկ­վան ա­մե­նե­ւին էլ միայ­նակ չէ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=276169&l=am/
ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ ՍԻՄ կուսակցության հայտարարությունը ադրբեջանական նոր ագրեսիայի կապակցությամբ